https://arm.sputniknews.ru/20211005/turqian-pataskhanum-e-iranin-hajastani-sahmani-mot-anckacvogh-zoravarzhutjunnerov-33975371.html
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով
Sputnik Արմենիա
Նախիջևանում՝ ՀՀ հետ սահմանին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Հատկանշական է, որ միաժամանակ Իրանի զինված ուժերը լայնածավալ... 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T23:47+0400
2021-10-05T23:47+0400
2021-10-05T23:47+0400
հայաստան
թուրքիա
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24377959_0:151:1600:1051_1920x0_80_0_0_b5a664e7cf4cc2f718dbfebfdb23fdd7.jpg
Ուշագրավ է, որ Նախիջևանում զորավարժությունների անցկացման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել միայն Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը շարունակում է լռել։ Տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կտևեն չորս օր, կավարտվեն հոկտեմբերի 8-ին և անցկացվում են «Անսասան եղբայրություն-2021» զորավարժությունների երկրորդ փուլի շրջանակում:Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել. ՄիրզոյանՀարկ է նշել, որ, ըստ մայիսին տարածված հաղորդագրությունների, «Անսասան եղբայրություն-2021» զորավարժությունները նշանակվել են սեպտեմբերի 20-23-ը։ Եվ երկրորդ փուլի մասին խոսք չկար։ Ամենայն հավանականությամբ, այն հորինել են արդեն այն բանից հետո, երբ Թեհրանի ու Բաքվի միջև սև կատու անցավ ու պետք էր ուժի պատասխան ցուցադրում Իրանին:Հիշեցնեմ, որ ի պատասխան Իրանը Հայաստանին կապող մայրուղին վերահսկելու Ադրբեջանի փորձերին՝ հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Անկասկած Իրանն անում է դա, որ ստիպի Բաքվին հրաժարվել Սյունիքի մարզի նկատմամբ նկրտումներից։Բաքվի ու Թեհրանի միջև առճակատման սրումը սկսել է հենց այն օրերին, երբ Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին ընթանում։ Դրանց ավարտից հետո, հավանաբար, օպերատիվ որոշում է կայացվել չշտապել Ադրբեջանից զորավարժություններին մասնակցելու համար ժամանած թուրքական բանակի ստորաբաժանումներին դուրս բերելու հարցում։Օպերատիվ կարգով «հորինված» զորավարժությունների երկրորդ փուլը պատրվակ է դարձել, որը թույլ է տալիս արդարացնել թուրքական զորքերի ներկայությունը Նախիջեւանում՝ Հայաստանի ու Իրանի հետ սահմանին։ Հայտնի է, որ հոկտեմբերի 1-ին Նախիջևանում կարճատև աշխատանքային այցով եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերենը։ Այդ ուղևորությունը ծրագրված չէր, իսկ հիմա արդեն պարզ է, թե ինչով էր այն պայմանավորված։Իրանը կմասնակցի Գորիս-Կապան ավտոճանապարհի տարանցիկ հատվածի կառուցմանըՄուհսին Դերենի Անկարա վերադառնալուց անմիջապես հետո հայտարարվել էր, որ «Անսասան եղբայրություն-2021» զորավարժություններն ունենալու են նաև երկրորդ փուլը: Կասկած չկա, որ այս միջոցառման «երկարաձգումն» ուղղակի պատասխան է «Հայբարի նվաճողները» զորավարժություններին, որոնք այս օրերին Իրանն անցկացնում է Ադրբեջանի հետ սահմանին:Բաքվում և Անկարայում իհարկե չեն խոսում այդ մասին։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Կարան հայտնել է, որ «զորավարժությունների նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև բարեկամության, համագործակցության ու փոխգործակցության զարգացումն է»։«Մենք այսուհետ էլ կանենք հնարավոր ամեն ինչ մեր ադրբեջանցի եղբայրներին աջակցելու համար։ Մենք միասին ենք և՛ վշտի, և՛ ուրախության մեջ, քանի որ հավատարիմ ենք «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգին»,- իր մամուլի խոսնակի շուրթերով հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։Թուրքիան ի սկզբանե շատ ցավագին է արձագանքել Իրանի կողմից հյուսիս-արևմտյան սահմանի մոտ զորավարժությունների անցկացմանը։ Անկարայում մանևրներն ընկալեցին որպես դեմարշ իրենց դեմ։ Եվ, ըստ երեւույթին, չսխալվեցին։Թեհրանը վերջին օրերին Էրդողանին ավելի ու ավելի հստակ ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ հովանավորելով Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները՝ Թուրքիան թշնամություն է ցուցաբերում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի նկատմամբ։ Իսլամական Հանրապետության ղեկավարությունն անտարբեր չի կարող նայել՝ ինչպես է Թուրքիան Ադրբեջանը վերածում իր ռազմական հենակետի, ընդ որում դա անում է ցուցադրաբար՝ ներգրավելով Պակիստանին, Իսրայելին և վարձկաններին Սիրիայից։Բաքուն Իրանի սահմանների մոտ Իսրայելի ուժերի ներկայության ապացույցներ է պահանջում․ ԱլիևԼաչինի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Կասպից ծովում թուրք-ադրբեջանա-պակիստանյան զորավարժությունները, Իսրայելի կողմից Ադրբեջանին «Arrow-3» հրթիռային համալիրների մատակարարման մասին տեղեկությունները, փաստերով ապացուցված տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան «Իսլամական պետության» ահաբեկիչներին Ղարաբաղ է տեղափոխել... Այս ամենը գնահատվել է Թեհրանի կողմից որպես մարտահրավեր։Թեհրանի պատասխանն Անկարային վաղ թե ուշ պետք է հնչեր։ Բայց ուղղակի հարվածներ հասցնելն իրանական դիվանագիտության ավանդույթներում չէ։ Իրանցիները սովոր են միջնորդավորված ազդանշաններ ուղարկել։ Ահա և հիմա էլ հրապարակային սպառնալիքներն ու մեղադրանքները նրանք հասցեագրում են ոչ թե Ադրբեջանին, և ոչ թե Թուրքիային, այլ՝ Իսրայելին, որը, ընդհանուր առմամբ, որևէ նոր բան իրեն թույլ չի տվել։ Բայց բոլորի համար էլ պարզ է, որ իրականում դա ազդանշան է հենց Էրդողանին։Ահա և հենց Էրդողանն իրեն հաշիվ է տալիս, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր համար է մկանները խաղացնում։ Նախիջևանում զորավարժությունները հենց դրա ապացույցն են։
https://arm.sputniknews.ru/20211005/hajastani-ishkhanutjuny-chpetq-e-pchacni-irani-het-haraberutjunnery-rustamjan-33966435.html
https://arm.sputniknews.ru/20211005/irany-pakel-e-odajin-sahmann-adrbejanakan-razmakan-aviaciaji-hamar-33964394.html
https://arm.sputniknews.ru/20211004/irany-lav-haraberutjunner-uni-ev-erevani-ev-baqvi-het--khatibzade-33920241.html
թուրքիա
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արտյոմ Երկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1596/18/15961878_262:0:1262:1000_100x100_80_0_0_3f8e710ba9a5c5e30d316a0ccdb5100c.jpg
Արտյոմ Երկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1596/18/15961878_262:0:1262:1000_100x100_80_0_0_3f8e710ba9a5c5e30d316a0ccdb5100c.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/07/24377959_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c1de4ca8bf0094f06c2dcbbc72782d98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արտյոմ Երկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1596/18/15961878_262:0:1262:1000_100x100_80_0_0_3f8e710ba9a5c5e30d316a0ccdb5100c.jpg
հայաստան, թուրքիա, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ
հայաստան, թուրքիա, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, զորավարժություններ
Թուրքիան պատասխանում է Իրանին Հայաստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններով
Նախիջևանում՝ ՀՀ հետ սահմանին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Հատկանշական է, որ միաժամանակ Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Արդյո՞ք դա զուգադիպություն է, և ինչ կապ ունի այս ամենը Հայաստանի հետ։
Ուշագրավ է, որ Նախիջևանում զորավարժությունների անցկացման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել միայն Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը շարունակում է լռել։ Տարածված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կտևեն չորս օր, կավարտվեն հոկտեմբերի 8-ին և անցկացվում են «Անսասան եղբայրություն-2021» զորավարժությունների երկրորդ փուլի շրջանակում:
Հարկ է նշել, որ, ըստ մայիսին տարածված հաղորդագրությունների, «Անսասան եղբայրություն-2021» զորավարժությունները նշանակվել են սեպտեմբերի 20-23-ը։ Եվ երկրորդ փուլի մասին խոսք չկար։ Ամենայն հավանականությամբ, այն հորինել են արդեն այն բանից հետո, երբ Թեհրանի ու Բաքվի միջև սև կատու անցավ ու պետք էր ուժի պատասխան ցուցադրում Իրանին:
Հիշեցնեմ, որ ի պատասխան Իրանը Հայաստանին կապող մայրուղին վերահսկելու Ադրբեջանի փորձերին՝ հոկտեմբերի 1-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Անկասկած Իրանն անում է դա, որ ստիպի Բաքվին հրաժարվել Սյունիքի մարզի նկատմամբ նկրտումներից։
Բաքվի ու Թեհրանի միջև առճակատման սրումը սկսել է հենց այն օրերին, երբ Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին ընթանում։ Դրանց ավարտից հետո, հավանաբար, օպերատիվ որոշում է կայացվել չշտապել Ադրբեջանից զորավարժություններին մասնակցելու համար ժամանած թուրքական բանակի ստորաբաժանումներին դուրս բերելու հարցում։
Օպերատիվ կարգով «հորինված» զորավարժությունների երկրորդ փուլը պատրվակ է դարձել, որը թույլ է տալիս արդարացնել թուրքական զորքերի ներկայությունը Նախիջեւանում՝ Հայաստանի ու Իրանի հետ սահմանին։ Հայտնի է, որ հոկտեմբերի 1-ին Նախիջևանում կարճատև աշխատանքային այցով եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերենը։ Այդ ուղևորությունը ծրագրված չէր, իսկ հիմա արդեն պարզ է, թե ինչով էր այն պայմանավորված։
Մուհսին Դերենի Անկարա վերադառնալուց անմիջապես հետո հայտարարվել էր, որ «Անսասան եղբայրություն-2021» զորավարժություններն ունենալու են նաև երկրորդ փուլը: Կասկած չկա, որ այս միջոցառման «երկարաձգումն» ուղղակի պատասխան է «Հայբարի նվաճողները» զորավարժություններին, որոնք այս օրերին Իրանն անցկացնում է Ադրբեջանի հետ սահմանին:
Բաքվում և Անկարայում իհարկե չեն խոսում այդ մասին։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Կարան հայտնել է, որ «զորավարժությունների նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև բարեկամության, համագործակցության ու փոխգործակցության զարգացումն է»։
«Մենք այսուհետ էլ կանենք հնարավոր ամեն ինչ մեր ադրբեջանցի եղբայրներին աջակցելու համար։ Մենք միասին ենք և՛ վշտի, և՛ ուրախության մեջ, քանի որ հավատարիմ ենք «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգին»,- իր մամուլի խոսնակի շուրթերով հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիան ի սկզբանե շատ ցավագին է արձագանքել Իրանի կողմից հյուսիս-արևմտյան սահմանի մոտ զորավարժությունների անցկացմանը։ Անկարայում մանևրներն ընկալեցին որպես դեմարշ իրենց դեմ։ Եվ, ըստ երեւույթին, չսխալվեցին։
Թեհրանը վերջին օրերին Էրդողանին ավելի ու ավելի հստակ ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ հովանավորելով Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները՝ Թուրքիան թշնամություն է ցուցաբերում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի նկատմամբ։ Իսլամական Հանրապետության ղեկավարությունն անտարբեր չի կարող նայել՝ ինչպես է Թուրքիան Ադրբեջանը վերածում իր ռազմական հենակետի, ընդ որում դա անում է ցուցադրաբար՝ ներգրավելով Պակիստանին, Իսրայելին և վարձկաններին Սիրիայից։
Լաչինի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Կասպից ծովում թուրք-ադրբեջանա-պակիստանյան զորավարժությունները, Իսրայելի կողմից Ադրբեջանին «Arrow-3» հրթիռային համալիրների մատակարարման մասին տեղեկությունները, փաստերով ապացուցված տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան «Իսլամական պետության» ահաբեկիչներին Ղարաբաղ է տեղափոխել... Այս ամենը գնահատվել է Թեհրանի կողմից որպես մարտահրավեր։
Թեհրանի պատասխանն Անկարային վաղ թե ուշ պետք է հնչեր։ Բայց ուղղակի հարվածներ հասցնելն իրանական դիվանագիտության ավանդույթներում չէ։ Իրանցիները սովոր են միջնորդավորված ազդանշաններ ուղարկել։ Ահա և հիմա էլ հրապարակային սպառնալիքներն ու մեղադրանքները նրանք հասցեագրում են ոչ թե Ադրբեջանին, և ոչ թե Թուրքիային, այլ՝ Իսրայելին, որը, ընդհանուր առմամբ, որևէ նոր բան իրեն թույլ չի տվել։ Բայց բոլորի համար էլ պարզ է, որ իրականում դա ազդանշան է հենց Էրդողանին։
Ահա և հենց Էրդողանն իրեն հաշիվ է տալիս, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր համար է մկանները խաղացնում։ Նախիջևանում զորավարժությունները հենց դրա ապացույցն են։