00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուսինե Սահակյանը պահանջեց ապահովել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժը որպես ԵԽԽՎ անդամ

© Sputnik / Asatur YesayantsАрмен Геворгян на судебном заседании (20 сентября 2019). Еревaн
Армен Геворгян на судебном заседании (20 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվել
Գևորգյանն իրավունք ունի մասնակցել ԵԽԽՎ կազմակերպության նիստերին, որի արգելքը, ըստ փաստաբանի «լուրջ հարված է Հայաստանի համար»։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավոր և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդել են ճանաչել նրա անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ պատգամավոր:
Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի գործով դատը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը նոր փաստաբան ունի
Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ դատարանը պետք է ապահովի իր պաշտպանյալի մշտական, անարգել ազատ տեղաշարժը որպես ԵԽԽՎ անդամ։
«Նախկինում Ձեզ են ներկայացվել ՀՀ ԱԺ խորհրդի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված որոշման պատճեն, համաձայն որի Արմեն Գևորգյանն ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում որպես հիմնական անդամ։ Որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Գևորգյանը պետք է մասնակցի ինչպես վեհաժողովի նստաշրջաններին, այնպես էլ մի շարք այլ աշխատանքների»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ որպես ԵԽԽՎ անդամ Արմեն Գևորգյանն անձեռնմխելիություն ունի, ինչը բացարձակ է, մշտական ու անժամկետ։
Փաստաբանը նաև միջնորդեց, որպեսզի Արմեն Գևորգյանը, որպես ԵԽԽՎ անդամ հնարավորություն ունենա մեկնելու տարբեր երկրներ։ ՀՀ նախկին փոխվարչապետը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միացան միջնորդությանը։
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել
«Մասնավոր շահի հետ համատեղ՝ պարոն Գևորգյանի ազատությունը պահանջում է նաև հանրային շահը։ Վերջինս ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային մարմիններում այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսիք են հարաբերությունները տարածաշրջանում հետպատերազմական ՀՀ-ի համար»,- ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդությունը ոչ հիմնավոր համարեց և նշեց, որ պաշտպանը չի ներկայացրել այն ընթացակարգը, որով դատարանը պետք է ճանաչի որևէ մեկի անձեռնմխելիությունը։ Նա շեշտեց, որ նման պարագայում դատարանը չի կարող քննարկել այս հարցը։
Պարգևավճարների հարցով «Հայաստան» խմբակցությունը դիմում է Սահմանադրական դատարան
«Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց, որի հիմքերն առկա են, և այն չի կարող վերացվել։ Դատարանը չունի լիազորություններ, որպեսզի ճանաչի որևէ մեկի լիազորությունները»,- ասաց դատախազը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Գևորգյանի փաստաբանների կողմից անձեռնմխելիությունը ճանաչելու նախորդ միջնորդության վերաբերյալ որոշումը (անձեռնմխելիությունը որպես ԱԺ պատգամավոր ճանաչելու մասին) հետաձգվել է, քանի որ այդ հարցը քննարկվում է ՍԴ-ում: Հետևաբար, այս միջնորդության վերաբերյալ որոշումը ևս հետաձգվել է մինչև ՍԴ որոշումը։ Ինչ վերաբերում է Գևորգյանի տեղաշարժին, ապա ամեն անգամ դատարանը առանձին-առանձին կքննարկի Հայաստանից դուրս գալու միջնորդությունները։
 Армен Геворгян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн  - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Պատրաստվում էի գերիների հարցը բարձրացնել. Գևորգյանին դատարանը 2 անգամ մերժել է ԵԽԽՎ գնալ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին կայացած նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանի և պաշտպան Լուսինե Սահակյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ։ Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար թույլտվությունը մերժելու վերաբերյալ։ Սակայն Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը նույնպես թույլ չտվեց։
Հիշեցնենք, որ նախկին նախագահին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, իսկ նախկին փոխվարչապետին՝ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել։
Լրահոս
0