https://arm.sputniknews.ru/20211005/hajastani-nakhagahy-petakan-ajcvov-zhamanel-e-italia-33973195.html
Հայաստանի նախագահը պետական այցով ժամանել է Իտալիա
Հայաստանի նախագահը պետական այցով ժամանել է Իտալիա
Sputnik Արմենիա
Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալի պալատում, նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի... 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T19:15+0400
2021-10-05T19:15+0400
2021-10-05T19:53+0400
արմեն սարգսյան
իտալիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33972084_0:86:1600:986_1920x0_80_0_0_fa606bf5632a54321997f447a03bc292.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Իտալիա: Այս մասին Հռոմից տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։Հռոմի օդանավակայանում Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իտալիայի՝ խորհրդարանի հետ հարաբերությունների նախարար Ֆեդերիկո Դ՛Ինկան։Տեղեկացնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:Նախագահ Սարգսյանի պետական այցի հանդիպումների օրակարգը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին։ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալի պալատում, նախատեսված է նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ:Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33972084_86:0:1515:1072_1920x0_80_0_0_02b234b4e78d18ebf8a55ff97689a215.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, իտալիա
Հայաստանի նախագահը պետական այցով ժամանել է Իտալիա
19:15 05.10.2021 (Թարմացված է: 19:53 05.10.2021) Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալի պալատում, նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Իտալիա: Այս մասին Հռոմից տեղեկացնում է
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հռոմի օդանավակայանում Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իտալիայի՝ խորհրդարանի հետ հարաբերությունների նախարար Ֆեդերիկո Դ՛Ինկան։
Տեղեկացնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Նախագահ Սարգսյանի պետական այցի հանդիպումների օրակարգը մեկնարկելու է հոկտեմբերի 6-ին։ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալի պալատում, նախատեսված է նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջիո Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ:
Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:
Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: