00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել. Միրզոյան

© Sputnik / Aram NersesyanСовместная пресс-конференция глав МИД Армении и Словакии Арарата Мирзояна и Ивана Корчока (14 сентября 2021). Еревaн
Совместная пресс-конференция глав МИД Армении и Словакии Арарата Мирзояна и Ивана Корчока (14 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանը իրանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, բայց իրավիճակը շարունակում է փխրուն մնալ:
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումը և ներուժն ակնհայտ է, և դրա վառ օրինակ է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումը: «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
Իրանը փակել է օդային սահմանն ադրբեջանական ռազմական ավիացիայի համար
«Մենք հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկու երկրների բարեկամության և փոխշահավետ գործընկերության համատեքստում, այլև կծառայի ի շահ տարածաշրջանի խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ ապագայի: Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ երկկողմ բարիդրացիական հարաբերությունները»,–ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով` Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկրների համար: Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումը «3+3» նախաձեռնությանը` Միրզոյանը պատասխանել է, որ Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է մի քանի պայմանների։
Արմեն Ռուստամյան - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Իշխանությանը խստորեն զգուշացնում ենք` Իրանի հետ հարաբերությունները չփչացնել. Ռուստամյան
Մասնավորապես, ըստ Միրզոյանի, ցանկացած ձևաչափ պետք է հիմնվի դրանում ներգրավված պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում, ինչպես նշել է Միրզոյանը, դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:
Անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին` Միրզոյանը հավելել է, որ ադրբեջանական կողմի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների վրա, ինչին առերեսվեցինք, օրինակ, տարանցիկ փոխադրումների նկատմամբ իրականացվող անթույլատրելի քայլերով:
Իրանը կմասնակցի Գորիս-Կապան ավտոճանապարհի տարանցիկ հատվածի կառուցմանը
Բացի այդ, ըստ ԱԳ նախարարի, թեև նոյեմբերի 9-ի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իրավիճակը շարունակում է փխրուն մնալ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը սկսել է շահարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման, սակայն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քանիս շեշտել են` միջանցք տրամադրելու մասին որևէ խոսք չկա։
Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բաքուն արձագանքել է Իրանի և Ադրբեջանի սահմանի վերաբերյալ Թեհրանի արած հայտարարություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են։
Այս օրերին Իրանի հյուսիսում` ադրբեջանա-իրանական սահմանի մոտ զորավարժություններ են ընթանում, ինչն ադրբեջանական կողմի սրտով չէ։ Բացի այդ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր` Իրանի սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չեն հանդուրժելու։
Լրահոս
0