https://arm.sputniknews.ru/20211005/garegin-erkrvordy-pvolsi-hajvoc-patriarqn-u-arman-tatvojany-meknel-en-hrvom-33943965.html
Գարեգին Երկրորդը, Պոլսի Հայոց պատրիարքն ու Արման Թաթոյանը մեկնել են Հռոմ
Գարեգին Երկրորդը, Պոլսի Հայոց պատրիարքն ու Արման Թաթոյանը մեկնել են Հռոմ
Sputnik Արմենիա
Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T10:16+0400
2021-10-05T10:16+0400
2021-10-05T10:54+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արման թաթոյան
հռոմ
վատիկան
հռոմի պապ
պոլսո հայոց պատրիարքարան
սահակ եպիսկոպոս մաշալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/07/26021432_0:0:1501:844_1920x0_80_0_0_fc1aec1dad83fa35af03cdd51d83f6ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնել է Իտալիա ` Հռոմ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։«Գարեգին Երկրորդը մասնակցելու է Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին»,–ասված է հաղորդագրության մեջ։Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ ՀամուդինՀամաժողովին և միջեկեղեցական աղոթքին իր մասնակցությունը կբերի նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
https://arm.sputniknews.ru/20210909/katoxikos-shnorhakalutyun-e-haytnel-putinin-dadivanqi-pahpanutyan-hamar-28952703.html
հռոմ
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/07/26021432_14:0:1347:1000_1920x0_80_0_0_14b40020fccee7feadfd3e491a37385e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արման թաթոյան, հռոմ, վատիկան, հռոմի պապ, պոլսո հայոց պատրիարքարան, սահակ եպիսկոպոս մաշալյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արման թաթոյան, հռոմ, վատիկան, հռոմի պապ, պոլսո հայոց պատրիարքարան, սահակ եպիսկոպոս մաշալյան
Գարեգին Երկրորդը, Պոլսի Հայոց պատրիարքն ու Արման Թաթոյանը մեկնել են Հռոմ
10:16 05.10.2021 (Թարմացված է: 10:54 05.10.2021) Ամենայն Հայոց կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնել է Իտալիա ` Հռոմ։ Տեղեկությունը
հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Գարեգին Երկրորդը մասնակցելու է Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։
Այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
Նորին Սրբության պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Քարոզչական կենտրոնի և Մայր Աթոռում գործող Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Համաժողովին և միջեկեղեցական աղոթքին իր մասնակցությունը կբերի նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։