https://arm.sputniknews.ru/20211005/armen-sargsjany-tiknvoj-het-meknum-e-italia-33946020.html
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ մեկնում է Իտալիա
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ մեկնում է Իտալիա
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում ՀՀ նախագահն առաջին անգամ է պետական այցով մեկնում Իտալիա։ 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T11:07+0400
2021-10-05T11:07+0400
2021-10-05T11:12+0400
հայաստան
արմեն սարգսյան
իտալիա
նունե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/86/20478694_0:83:1600:983_1920x0_80_0_0_32b5438fc4438ddb9c5af99396dde27b.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով կմեկնի Իտալիա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` նրանց հրավիրել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլան։Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:
https://arm.sputniknews.ru/20211004/aknkalum-em-hjurynkalel-dzez-hhum-nakhagahy-nobeljan-mrcanak-stacats-haj-gitnakanin-33928404.html
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2047/86/20478694_90:0:1510:1065_1920x0_80_0_0_57fde62e88a2b7c13ee87255cd5e4f71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա, նունե սարգսյան
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա, նունե սարգսյան
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ մեկնում է Իտալիա
11:07 05.10.2021 (Թարմացված է: 11:12 05.10.2021) Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում ՀՀ նախագահն առաջին անգամ է պետական այցով մեկնում Իտալիա։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով կմեկնի Իտալիա: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նրանց հրավիրել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլան։
Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:
Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հայաստանի և Իտալիայի նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Այցի շրջանակում ծրագրված է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումն Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետի հետ:
«Հանդիպումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Հռոմի Լևոնյան վարժարանում, որտեղ հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը նույնպես նախագահ Սարգսյանի պետական այցի օրակարգում են: Հռոմի Լա Սապիենցա համալսարանում նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի հայագիտություն ամբիոնի վերաբացման արարողությունը, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա Բոլոնիայի համալսարանում:
Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, կբացվի մեծանուն հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը: