00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոնե մի ձեռքով, մի ոտքով գային. Նորագավիթում 7 ճակատագիրը միավորող հուշաքար է բացվել

© Sputnik / Astgh SukiasyanЦеремония открылся хачкара-пулпулака, посвященного памяти 7-и погибших в 44-дневной карабахской войне в Норагавите
Церемония открылся хачкара-пулпулака, посвященного памяти 7-и погибших в 44-дневной карабахской войне в Норагавите - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բաժանորդագրվել
Ծանոթ դեմքեր, հարազատ դարձած տղերք, որոնց հետ տարիներ շարունակ նույն ճանապարհով դպրոց էինք գնում, ընկերություն անում, իսկ այսօր նրանք չկան. զոհվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում։
Հայրական տնիցս քիչ հեռու` Երևանի Նորագավիթ թաղամասի 13-րդ փողոցում հանդիսավոր կերպով բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը, կողքին՝ հերոսների անունը կրող ցայտաղբյուրը։
Հուշաղբյուր-խաչքարի կառուցման գաղափարը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ծանր վիրավորում ստացած Գևորգ Սուքիասյանինն է։ Նա պատերազմի հենց առաջին օրվանից կամավորագրվեց։ Սեպտեմբերի 28–ին արդեն մասնակցում էր Ջրականի մարտերին, վիրավորվել է սեպտեմբերի 30–ին`անօդաչուի հարվածից, կորցրել է մի աչքն ու մյուս աչքի տեսողության զգալի մասը։
© Photo : provided by Mher KhachatryanԳևորգ Սուքիասյան
Գևորգ Սուքիասյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Գևորգ Սուքիասյան
«Այս քայլով ուզում էինք ցույց տալ, որ տղաները չեն մոռացվել, իրենց միշտ հիշելու ենք։ Հիշելու ենք 18-ամյա Էդգար Աղաբաբյանին, 19-ամյա Հայկ Թունյանին, 19-ամյա Սեյրան Պետրոսյանին, 20-ամյա Սամվել Անտոնյանին, 22-ամյա Գոռ Հովակիմյանին, 31-ամյա կապիտան Արթուր Խաչատրյանի, 48-ամյա Արմեն Զոհրաբյանի»,–ասում է Գևորգը` չկարողանալով զսպել հուզմունքը։
Նրա գաղափարն իրականություն են դարձրել նորագավթցի երիտասարդները, որոնք մեկ մարդու նման հավաքվել էին հուշաքարի օծման արարողությանը։

Էդգարը լույս էր

Էդգարի ծնունդը այն տարիներին նրա մոր` տիկին Շուշանիկի կողմից հերոսական քայլ էր։ 32-ամյա կինը մի օր որոշեց, որ այլևս չի ուզում առանց երեխա մնալ, ու դարձավ միայնակ մայրիկ։ Շուտով բոլորը ոչ միայն հարգեցին ու ընդունեցին նրա որոշումը, այլև անչափ սիրեցին փոքրիկ Էդգարին։
Նա անչափ բարի տղա էր։ 9–րդ դասարանում ստիպված եղավ ուսումը կիսատ թողնել ու աշխատել, զբաղվում էր ավտոմեքենաների նորոգմամբ։ Տիկին Շուշանիկը առողջական խնդիրներ ուներ ու այլևս ի վիճակի չէր աշխատել։
2020 թվականին Էդգարը զորակոչվեց բանակ և ծառայության անցավ Արցախի «Մարտունի 3» զորամասում։ Ընդամենը 3–ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։
© Sputnik / Astgh SukiasyanԷդգար Աղաբաբյանին նվիրված անկյունը
Էդգար Աղաբաբյանին նվիրված անկյունը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Էդգար Աղաբաբյանին նվիրված անկյունը
«Էդգարին ունեցել եմ 32 տարեկան հասակում, ինձ համար, բայց տպավորություն էր, որ ամբողջ աշխարհն ուրախանում է ինձ հետ։ Որ ծնվեց՝ այնքան սպիտակ էր, ոնց որ հրեշտակ լիներ, հիմա եմ հասկանում, որ աստված ինձ հենց հրեշտակ տվեց ու տարավ։ Փոքր ժամանակվանից, որ հարցնում էինք՝ ի՞նչ ես դառնալու, ասում էր. «Զինվոր»։
2020–ին, երբ պետք է բանակ գնար, ասաց` մամ, հանկարծ դու չխառնվես, տղեն պիտի ծառայի։Ասում էր` մամ, ես բանակից հետո պետք է ծառայությունս զինված ուժերում շարունակեմ։ Սկզբից չէի համակերպվում, հետո մտածեցի` թող իր ուզածով լինի։ Այնքան շատ էր սիրում այդ զինվորական համազգեստը, որ հավերժ հագին մնաց։Սեպտեմբերի 25- ին ծնունդն էր, զանգեց, ասաց՝ մամ, բա գիտես, ինձ ավտոմատ են տվել, այնքան ուրախ էր, որ ես էլ ուրախացա։ Երբեք չէր դժգոհում բանակից, ասում էր `ամեն ինչ լավ ա, հանկարծ ոչ մի բան չուղարկես։ Ոչ ծխում էր, ոչ խմում, ոչ մի բանի համար գումար չէր ուզում»,–պատմում է մայրը։
© Sputnik / Astgh SukiasyanԷդգար Աղաբաբյանին նվիրված անկյունը
Уголок памяти Эдгара Агабабяна - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Էդգար Աղաբաբյանին նվիրված անկյունը
Հոկտեմբերի 8–ին տիկին Շուշանիկը պետք է գնար որդուն տեսնելու, բայց չհասցրեց։ Էդգարը զոհվեց հոկտեմբերի 3–ին։ Զինակից ընկերները պատմում են, որ Էդգարն արնաքամ է եղել. վիրավորվել է, 15 մետր քայլել է ու ընկել, ոչ մեկը չի կարողացել օգնության հասնել։
Տեսնելով տիկին Շուշանիկի ապրումները, մի երիտասարդ աղջիկ` Լիլիթ Մովսիսյանը որոշել է Էդգարի մասին գիրք գրել ու այն կոչել է «Մոր զրույցը»։

Գոռը միակ զավակն էր

Բազմության մեջ անհնար էր չնկատել տիկին Գայանեին. նրան միջոցառման ողջ ընթացքում մի քանի կանայք փորձում էին հանգստացնել. մեկը ջուր էր տալիս, մյուսը՝ թաշկինակ։
Գայանե Հովհակիմյանը զոհված 22-ամյա Գոռ Հովակիմյանի մայրն է։ Նրա միակ որդին`մասնագիտությամբ խոհարար Գոռը ևս կամավորագրվեց պատերազմի հենց առաջին օրը։
Ընդամենը 3 օր անց` սեպտեմբերի 30–ին, Գոռը զոհվեց Ջրականում։
© Photo : provided by Hambardzum HayrapetyԳոռ Հովակիմյանի մայրը
Գոռ Հովակիմյանի մայրը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Գոռ Հովակիմյանի մայրը
«Ես չէի կարողանում ընդունել, չէի ուզում հավատալ, մտածում էի՝ սուտ է, մինչև վերջին օրը սպասել եմ, ասում էի` մի ձեռքով, մի ոտքով կգա, ես իրեն կգրկեմ։ Ոչ մի բան իմ աչքին չի գալիս առանց իրեն, ամեն ինչ անիմաստ է, ինքը իմ մինուճարն էր։ Ախր ոչ ոք իրեն չէր կանչել, ինքն իր ցանկությամբ գնաց։ Անգամ մարմինը ինձ չհասավ, հունիսի 16–ին մի կտոր մասունք տվեցին, ասեցին` առ, տղեդ է»,–ասում է մայրն ու էլ ավելի ուժեղ բռնում իրեն մխիթարող կնոջ ձեռքը։
Գոռը ստեղծագործում էր, բանաստեղծություններ էր գրում, որոնց մեջ կան քառատողեր նաև պատերազմի մասին։
Գոռը դրանք գրել է ծառայության տարիներին`չիմանալով, որ պատերազմ է լինելու։ Մայրն ասում է` երևի սիրտը վկայում էր։

«ПК–իստ Հայկոն» էլ անմահացավ

«Իմ բոլոր հիշողությունները կապված են եղբորս հետ։ Մեր մեջ տարիքային տարբերությունն ընդամենը 1 տարի էր, ասես զույգեր լինեինք։ Հիմա միակ բանը, որ ցավից բացի զգում եմ՝ հպարտությունն է։ Եղբայրս ընդամենը ֆիզիկապես մեզ հետ չէ »,–ասում է զոհված 19-ամյա Հայկ Թունյանի քույրը՝ Լիլիա Թունյանը։
Հայկ Թունյանի զորակոչվեց բանակ 2020 թվականին ու ծառայության անցավ Արցախի «Մարտունի 2» զորամասում։
Երբ պատերազմը սկսվեց, ընդամենը 2 ամսվա զինծառայող էր, բայց այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էր հիանալի տիրապետել գնդացրին և նռնականետին։ Զոհվելու օրն էլ` հոկտեմբերին 31–ին, նռնականետով է կռվել թշնամու դեմ։
© Photo : provided by Mher KhachatryanՀայկ Թունյան
Հայկ Թունյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Հայկ Թունյան
«Նրան բոլորը «ПК–իստ Հայկո» էին ասում։ Մինչև բանակ գնալը հասցրեց վարորդական իրավունք էլ ստանալ։ Բանակում նրան առաջարկել էին վարորդ լինել, չէր համաձայնել։Ասել էր` թե կռիվ լինի, ես պիտի մարտի դաշտում լինեմ»,–ասում է քույրը։
Հայկին ճանաչողները կփաստեն` անսահման բարի էր, նվիրված։ Ու երազում էր, որ իր ընտանիքն անհոգ ապրի։ Դպրոցից հետո ընդունվել էր արհեստագործական ուսումնարան, ավտոմեխանիկ էր ուզում դառնալ։ Այժմ քրոջ միակ նպատակը եղբոր երազանքներն իրականացնելն է, որոնցից ամենակարևորը` որ մայրը երջանիկ լինի, անհոգ ապրեն։ Միջոցառման ողջ ընթացքում Հայկի մայրն ի վիճակի չեղավ մի բառ ասելու..

20 օր փնտրեցին` դիահերձարանում գտան

Հիշատակի արարողության ողջ ընթացքում փորձում էի բառեր գտնել զոհված 19-ամյա Սեյրան Պետրոսյանի հորը` Կարենին մոտենալու համար, բայց...
Սեյրանը 2020 թվականին ծառայության էր անցել Ստեփանակերտի Հայկազով զորամասում։ Պատերազմի հենց առաջին օրվանից նրանց ջոկատն ուղարկել էին Ջրական։ Հոկտեմբերի 27–ին լուր հասավ, որ Սեյրանը վիրավորվել է, տեղափոխել են Երևան։ Հետո իմացան, որ տղան մահացել է։ Հայրը 20 օր Երևանի բոլոր հիվանդանոցներում, հետո արդեն՝ դիահերձարաններում փնտրել ու գտել էր որդուն։
© Sputnik / Astgh SukiasyanԲացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը, կողքին՝ հերոսների անունը կրող ցայտաղբյուրը
Բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը, կողքին՝ հերոսների անունը կրող ցայտաղբյուրը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը, կողքին՝ հերոսների անունը կրող ցայտաղբյուրը
Սեյրանը 9–ամյա կրթությունից հետո ընդունվել էր Բժշկական ուսումնարանի ատամնատեխնիկական բաժինը, ավարտել։ Իսկ բանակ գնալուց առաջ հասցրեց ընդունվել բժշկական համալսարանի ատամնաբուժական բաժինը։ Երազում էր բժիշկ դառնալ...չհասցրեց։ Կարենի միակ մխիթարանքն այժմ Սեյրանի փոքր եղբայրն է։

«Պաշի ախպերն էլ չկա»

Պատերազմի թեժ օրերն էին։ Հոկտեմբերի 9-ին եղբայրս զանգահարեց ու ասաց` Պաշի ախպերն էլ չկա։
Պաշը` նույն ինքը Պարգևը, եղբորս մոտ ընկերն է ու համադասարանցին. նա զոհված 20–ամյա Սամվել Անտոնյանի ավագ եղբայրն է։
Ընդամենը չորս ամսից Սամվելը պետք է տուն գար, տղերքով արդեն որոշել էին, թե ինչ քեֆ են անելու... Սկսվեց պատերազմը։
© Sputnik / Astgh SukiasyanՍամվել Անտոնյանին նվիրված անկյունը
Սամվել Անտոնյանին նվիրված անկյունը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Սամվել Անտոնյանին նվիրված անկյունը
Սամվելի մայրը` Կարինե Թևոսյանը հիշում է`որդին պատերազմի օրերին իր հետ երկար ու հաճախ չէր խոսում, որպեսզի չվտանգեր մյուսներին կամ էլ որ մայրը «պատերազմի ձայնը» չլսեր։
«Ասում էր` ես լավ եմ, մամ։ Եղբորն հետ էր խոսում, պլաններ գծում։ Ասում էր` ինձ սպասեք, հետ եմ գալու, Պաշիս հետ բիզնես դնեմ, ամուսնանամ։ Սիրած աղջիկ ուներ։ Մենք դեռ իրեն սպասում ենք, ինքը չկա»,–ասում է մայրը։
Սամվելը Արցախի նախագահի կողմից հետմահու արժանացել է «Մարտական խաչ 2–րդ աստիճանի» և «Մարտական ծառայություն» մեդալներին։

Կապիտան Արթուրի անունը 5 անգամ ցուցակից ջնջել էին, իմացել էր` գրել էր տվել

31-ամյա կապիտան Արթուր Խաչատրյանին պետք է մայորի կոչում տային, երբ պատերազմը սկսվեց։ Ասել, թե Արթուրը սիրում էր հայրենիքը, նույնն է, որ ոչինչ չասել։ Նա գնաց իր երազանքի հետևից, իսկ երազանքըզինվորական դառնալն էր։ Գերազանցությամբ ավարտեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ Ընտանիքից թաքուն ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ու գնաց բանակ։ Այնուհետև 7 տարի ծառայեց Մարտակերտում. հերոս Արմենակ Ուրֆանյանի հետ միասին էին ծառայում։
«Քառօրյա պատերազմում Արմենակի զոհվելուց հետո տեղափոխվեց Հայաստան, ծառայության անցավ Զոդի զորամասում, հետո` Սևակավանում»,–պատմում է հայրը` Գագիկը։
© Sputnik / Astgh SukiasyanԱրթուր Խաչատրյանին նվիրված անկյունը
Արթուր Խաչատրյանին նվիրված անկյունը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Արթուր Խաչատրյանին նվիրված անկյունը
Նրա խոսքով`այս պատերազմում հրամանատարները չէին ուզում որդուն Արցախ ուղարկել, բայց Արթուրը համառ էր։
«Իրենց հրամանատարն ասել էր՝ դու միայն կազմակերպի, որ զենքը տղերքին հասնի, մենք քո տեղն էլ կկռվենք։ Բայց չէր հաշտվել այդ մտքի հետ։ Կամավորագրվել էր։ Իր անունը 5 անգամ ցուցակից ջնջել էին, իմացել էր՝ գրել էր տվել»,–հիշում է հայրը։
Արթուրը զոհվել է հոկտեմբերի 20–ին, Ջրականում, իսկ հոկտեմբերի 24–ին հուղարկավորվել Եռաբլուրում։ Ամուսնացած էր, ունի 2 մանկահասակ աղջիկ։ Գագիկի մինուճար մնացած մյուս որդին` Արմենը ևս զինվորական է ու այսօր էլ առաջնագիծ է պահում։

Ինձ տարեք, քրոջս որդին փոքր է

47-ամյա Արմեն Զոհրաբյանը մասնակցել է վերջին տարիների բոլոր մարտական գործողություններին, չնայած որ իր ծառայության տարիներին եղել էր խոհարար ու զենք էլ չէր բռնել։
Մոր` Լուսիկ Շատերյանի խոսքով` այս անգամ որդին ծանուցագիր ստանալուց հետո անխոս գնացել է, որ քրոջ որդուն ու մնացած երիտասարդներին չտանեն։
© Sputnik / Astgh SukiasyanԱրմեն Զոհրաբյանին նվիրված անկյունը
Արմեն Զոհրաբյանին նվիրված անկյունը - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Արմեն Զոհրաբյանին նվիրված անկյունը
«Բայց մեծ թոռանս էլ տարան Երասխավան` առաջին գիծ։ Ճիշտ է, ողջ է հետ եկել, բայց վայ էն գալուն` կիսախելագարված, երեք ամիս պայքարեցինք, որ նյարդերը մի քիչ հանգստանան, հիմա էլ երիկամներից է բողոքում, երևի խոնավությունն իրենն արել է»,–ասում է տիկին Լուսիկն ու ափսոսում, որ որդու երկու զավակները ժամանակից շուտ որբացան։
Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10–ին, երբ նա Ջրականի մարտերից հետո վիրավոր՝ կարողացել է ուժ հավաքել ու զանգել։
© Photo : provided by Hambardzum HayrapetyԲացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը, կողքին՝ հերոսների անունը կրող ցայտաղբյուրը
Բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը, կողքին՝ հերոսների անունը կրող ցայտաղբյուրը
 - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված 7 տղաների հիշատակին նվիրված խաչքարը, կողքին՝ հերոսների անունը կրող ցայտաղբյուրը
Երկու ոտքից բեկորային վնասվածք է ստացել ու մահացել Երևան տեղափոխելու ճանապարհին։ Հուղարկավորել են հոկտեմբերի 14–ին` Նորագավթի գերեզմանատանը։
...Ու ուղեկցում են ծնողների հայացքները մեզ` հույսով, որ իրենց բախտին արժանացած ընտանիքների թիվն այլևս չի ավելանա։
Լրահոս
0