https://arm.sputniknews.ru/20211003/miajn-karevvoragujn-mardik-en-arzhananum-ajs-mrcanakin-vov-stacav-parajanvovjan-talery-33893414.html
«Միայն կարևորագույն մարդիկ են արժանանում այս մրցանակին». ո՞վ ստացավ «Փարաջանովյան թալերը»
«Միայն կարևորագույն մարդիկ են արժանանում այս մրցանակին». ո՞վ ստացավ «Փարաջանովյան թալերը»
Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրանի» բացման ժամանակ ոչ միայն կինոփառատոնի գլխավոր մրցանակը, այլ նաև «Վարպետ» մրցանակը շնորհվեց կինոյի անվանի դեմքերին։ 03.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-03T20:13+0400
2021-10-03T20:13+0400
2021-10-03T20:15+0400
«ոսկե ծիրան» կինոփառատոն
ֆիլմ
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33893031_0:0:1600:901_1920x0_80_0_0_021052c59afbf4054e4c523642834c35.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Ոսկե ծիրան» ամենամյա 18-րդ փառատոնի բացմանը երկու անվանի կինոռեժիսորներ մրցանակներ ստացան։ Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը կինոփառատոնի գլխավոր` «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնեց այս տարվա հայտնի հյուրերի ցանկը գլխավորող լեգենդար սցենարիստ, կինոռեժիսոր Փոլ Շրեդերին։Խաչատրյանը նշեց` միայն կարևորագույն մարդիկ են այս մրցանակին արժանանում։Փոլ Շրեդերին էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց և ասաց` իր համար պատիվ է ստանալ այս մրցանակը։Մրցանակը հանձնելուց հետո Խաչատրյանը նշեց, որ հուզված և զարմացած է, որ այսքան դժվարություններից հետո կարողացան կյանքի կոչել «Ոսկե ծիրանը»։ «Ուզում եմ շնորհավորել բոլորին և ասել, որ եկել է նոր սերունդ, որը չի վախենում դժվարություններից և ստեղծում է արվեստ և փառատոն»,–ասաց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ նշեց, որ երկար ժամանակ էին փնտրում կինոփառատոնի բացման ֆիլմը։«Փնտրում էինք ֆիլմ, որն իր մեջ կներառեր երկու կարևոր հանգամանք` անսահման սեր կինոյի հանդեպ և դրա հետ մեկտեղ կպարունակեր հետպատերազմյան նյարդը։ Ի վերջո, իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմն ընտրեցինք»,–ասաց Ավետիսյանը։«Ոսկե ծիրանը» բացվեց հայ գերիներին ազատ արձակելու կոչով. տեսանյութՆա փառատոնի «Վարպետ» մրցանակը շնորհեց Լապիդին, որն էլ հավելեց, թե իր համար անակնկալ էր և կրկնակի հաճելի էր մրցանակ ստանալ Փոլ Շրեդերից հետո։«Ես հաճախ եմ անդրադառնում հետպատերազմական իրավիճակին իմ ֆիլմերում։ Սակայն հուսով եմ, որ մեզ կմիավորեն ոչ թե կոնֆլիկտները, այլ սերն առ կինո»,–ասաց Լապիդը։Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը, որին կմասնակցեն մի շարք պատվավոր հյուրեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/03/33893031_180:0:1600:1065_1920x0_80_0_0_64750e1114dc287ca01a6fc4157c36a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ոսկե ծիրան» կինոփառատոն, ֆիլմ, մրցանակ
«ոսկե ծիրան» կինոփառատոն, ֆիլմ, մրցանակ
«Միայն կարևորագույն մարդիկ են արժանանում այս մրցանակին». ո՞վ ստացավ «Փարաջանովյան թալերը»
20:13 03.10.2021 (Թարմացված է: 20:15 03.10.2021) «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ ոչ միայն կինոփառատոնի գլխավոր մրցանակը, այլ նաև «Վարպետ» մրցանակը շնորհվեց կինոյի անվանի դեմքերին։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Ոսկե ծիրան» ամենամյա 18-րդ փառատոնի բացմանը երկու անվանի կինոռեժիսորներ մրցանակներ ստացան։ Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը կինոփառատոնի գլխավոր` «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնեց այս տարվա հայտնի հյուրերի ցանկը գլխավորող լեգենդար սցենարիստ, կինոռեժիսոր Փոլ Շրեդերին։
Խաչատրյանը նշեց` միայն կարևորագույն մարդիկ են այս մրցանակին արժանանում։
Փոլ Շրեդերին էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց և ասաց` իր համար պատիվ է ստանալ այս մրցանակը։
Մրցանակը հանձնելուց հետո Խաչատրյանը նշեց, որ հուզված և զարմացած է, որ այսքան դժվարություններից հետո կարողացան կյանքի կոչել «Ոսկե ծիրանը»։ «Ուզում եմ շնորհավորել բոլորին և ասել, որ եկել է նոր սերունդ, որը չի վախենում դժվարություններից և ստեղծում է արվեստ և փառատոն»,–ասաց կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ նշեց, որ երկար ժամանակ էին փնտրում կինոփառատոնի բացման ֆիլմը։
«Փնտրում էինք ֆիլմ, որն իր մեջ կներառեր երկու կարևոր հանգամանք` անսահման սեր կինոյի հանդեպ և դրա հետ մեկտեղ կպարունակեր հետպատերազմյան նյարդը։ Ի վերջո, իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմն ընտրեցինք»,–ասաց Ավետիսյանը։
Նա փառատոնի «Վարպետ» մրցանակը շնորհեց Լապիդին, որն էլ հավելեց, թե իր համար անակնկալ էր և կրկնակի հաճելի էր մրցանակ ստանալ Փոլ Շրեդերից հետո։
«Ես հաճախ եմ անդրադառնում հետպատերազմական իրավիճակին իմ ֆիլմերում։ Սակայն հուսով եմ, որ մեզ կմիավորեն ոչ թե կոնֆլիկտները, այլ սերն առ կինո»,–ասաց Լապիդը։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը, որին կմասնակցեն մի շարք պատվավոր հյուրեր: