00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Աբովյան time
On air
18:17
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին

Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 03.10.2021
Արման Թաթոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի բոցաշունչ ելույթին` շեշտելով, թե ինչպես է Ալիևն ատելություն գեներացնում հայերի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ հայերեն ու անգլերեն տարբերակներով Ալիևի ուղերձի որոշ հատվածներ ուղարկել է միջազգային կառույցներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում կեղծ փաստեր էր հայտնել։ Օրինակ` նա նշել էր, թե «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին» անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մուսուլմաններին անարգելու համար. նա հույս էր հայտնել, թե աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան սրան։ Ալիևը հավելել էր, թե պատերազմում հաղթանակը «հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Նա ասել էր նաև, թե ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը Հայաստանում հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն:
Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա, 1920, 13.12.2020
Ալիև-Էրդողան միությունը սպառնում է Հայաստանին․ պետք է պատրաստ լինել պատերազմի
«ՄԻՊ աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով: Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի»,–ասում է Թաթոյանը։
Նրա խոսքով` առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական ԶՈւ–ի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:

Թաթոյանը նկատում է` նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է 2 ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան նա հավաստիացնում է, որ ՀՀ որևէ իշխանություն կամ կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Ավելին, ըստ նրա, այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:
Թաթոյանի առաջարկությունների ներառումը ԵԽԽՎ բանաձևում կարևոր է հայկական կողմի համար
ՀՀ ՄԻՊ-ը հավելել է նաև, որ Ադրբեջանի նախագահի ելույթի հատվածներն ուղարկել է նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:
Լրահոս
0