https://arm.sputniknews.ru/20211003/haj-germanakan-haraberutjunnerum-eakan-arajyntac-e-grancvel-pashinjany-merkelin-33881483.html
Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը` Մերկելին
Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը` Մերկելին
Sputnik Արմենիա
Ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում Փաշինյանը հույս է հայտնել, որ հետևողական քայլերով առավել կամրապնդվի հայ-գերմանական բարեկամական կապերը: 03.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-03T10:55+0400
2021-10-03T10:55+0400
2021-10-03T10:57+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
գերմանիա
անգելա մերկել
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/2205/17/22051763_0:87:1670:1026_1920x0_80_0_0_ead5f8efc94faf24fe91e6e00a073851.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. 31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր. Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։«Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում։ Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել»,–նշված է Փաշինյանի ուղերձում։Փաշինյանի խոսքով` լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:«Շարունակելու եմ մնալ Հայաստանի լավ բարեկամը». ՀՀ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանինՀիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ը Գերմանիայում համարվում է Ազգային միասնության օր, քանի որ 1990 թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը վերամիավորվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ: Այժմ հոկտեմբերի 3-ը հանդիսանում է Գերմանիայի միակ պետական տոնը, որը նշվում է պետական մակարդակով. մնացած բոլոր տոները կարգավորվում են տարածաշրջաններով։
https://arm.sputniknews.ru/20210924/germanacineri-maman-heranum-e-16-tari-pashtonavareluc-heto-33625182.html
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2205/17/22051763_93:0:1577:1113_1920x0_80_0_0_ce5571faa9da86c914e9a5d428f66747.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, գերմանիա, անգելա մերկել, շնորհավորանք
հայաստան, նիկոլ փաշինյան, գերմանիա, անգելա մերկել, շնորհավորանք
Հայ-գերմանական հարաբերություններում էական առաջընթաց է գրանցվել. Փաշինյանը` Մերկելին
10:55 03.10.2021 (Թարմացված է: 10:57 03.10.2021) Ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում Փաշինյանը հույս է հայտնել, որ հետևողական քայլերով առավել կամրապնդվի հայ-գերմանական բարեկամական կապերը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. 31 տարի առաջ այս օրը պատմության մեջ շրջադարձային էր. Գերմանիայի ժողովուրդն օգտվեց ինքնորոշման իր անքակտելի իրավունքից՝ խաղաղ ճանապարհով հասնելով վերամիավորման: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ազգային տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
24 սեպտեմբերի 2021, 21:03
«Մենք մեծապես արժևորում ենք Գերմանիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և մի շարք այլ ոլորտներում։ Ուրախ եմ փաստել, որ այս ուղղությամբ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել»,–նշված է Փաշինյանի ուղերձում։
Նա լիահույս է, որ հետևողական քայլերով առավել կամրապնդվեն հայ-գերմանական բարեկամական կապերը:
Փաշինյանի խոսքով` լինելով կայուն ժողովրդավարական համակարգ ունեցող երկիր` Գերմանիան շարունակում է մնալ միջազգային հանրության կարևոր և վստահելի անդամ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ը Գերմանիայում համարվում է Ազգային միասնության օր, քանի որ 1990 թ. հոկտեմբերի 3-ին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը վերամիավորվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ: Այժմ հոկտեմբերի 3-ը հանդիսանում է Գերմանիայի միակ պետական տոնը, որը նշվում է պետական մակարդակով. մնացած բոլոր տոները կարգավորվում են տարածաշրջաններով։