https://arm.sputniknews.ru/20211003/darbni-gvortsic-minchev-tvohmatsari-steghtsum-hajastanvov-tshampvordelu-nvor-u-hetaqrqir-tarberak-33891647.html
Դարբնի գործից մինչև տոհմածառի ստեղծում. Հայաստանով ճամփորդելու նոր ու հետաքրքիր տարբերակ
Դարբնի գործից մինչև տոհմածառի ստեղծում. Հայաստանով ճամփորդելու նոր ու հետաքրքիր տարբերակ
Sputnik Արմենիա
Լիլիթ Խաչատուրյանը ճանապարհորդում է Հայաստանի տարբեր մարզերով և իր համար նոր բաներ է փորձում։ Նա ճամփորդությունների նոր տարբերակ է առաջարկում։ 03.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-03T19:19+0400
2021-10-03T19:19+0400
2021-10-04T11:51+0400
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33834968_0:201:1280:921_1920x0_80_0_0_83b0cb270b608acf7555d3d914fc3e20.jpg
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանն առաջարկում է նորովի բացահայտել Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ համատեղելով ճանապարհորդությունները կոնկրետ տեղանքի հետ կապված հետաքրքիր փորձառության հետ: «Իմ Հայաստան» նախագծի շրջանակում նա ճանապարհորդում է ՀՀ մարզերով և յուրաքանչյուրում նոր ու զվարճալի բան է բացահայտում իր համար։«Պատմամշակութային ժառանգության հանրահռչակման հետ մեկտեղ իմ ճամփորդությունների նպատակը նոր հույզեր ու զգացմունքներ ստանալն է, զգացողություններ, որոնք ես երկար կհիշեմ», - ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:Աղջիկը հասցրել է լինել Սյունիքում, Լոռիում և Շիրակում, նախատեսված են նաև ուղևորություններ դեպի Տավուշ, Վայոց Ձոր, Արագածոտն և Արարատ:Լիլիթին ամենուր ուղեկցում են հատուկ պատրաստություն անցած և տարածաշրջանի պատմությանը քաջատեղյակ տեղացի զբոսավարները։ Նրանք մանրամասն ներկայացնում են իրենց մարզի տեսարժան վայրերն ու ավանդույթները, լեգենդներ, առակներ ու տարբեր զվարճալի պատմություններ են պատմում: Բայց Լիլիթի համար առավել արժեքավոր է գործնական փորձը, որ նա արդեն հասցրել է ձեռք բերել։«Սիսիանի թանգարանում ընտանիքիս տոհմածառը կազմեցի՝ առաջին անգամ գիտակցելով, որ շատ քիչ բան գիտեմ իմ նախնիների մասին։ Երևան վերադառնալուց հետո սկսեցի հետաքրքրվել, տարբեր նյութեր ուսումնասիրել։ Դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», - ասաց Լիլիթը։Բլոգերն Աշտարակում մասնակցել է քաղցր սուջուխ պատրաստելուն և համտեսելուն, ծղոտից տարբեր իրեր է գործել Եղեգնաձորում՝ ձեռքի հետ բացահայտելով, թե ինչ կիրառություն են դրանք ունեցել հին կենցաղում, հեծանիվով շրջել է «խորհրդային» Վանաձորով, Ալավերդիում ղափամա է եփել։Զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնն առջևո՞ւմ է. Ապրեսյանը` նախարարի կանխատեսումների մասին«Շատ է տպավորել Ակսել Բակունցի տուն-թանգարանը, որտեղ ինձ մանրամասն պատմեցին նրա կյանքի և սովորությունների մասին։ Բայց ամենաշատը հիշում եմ վարդի թերթիկներից պատրաստած թեյը։ Պարզվեց` դա նրա սիրած ըմպելիքն է եղել, և նա հաճախ է խնդրել մորը վարդի թեյ պատրաստել», - տպավորությունները ներկայացրեց Լիլիթը։Աղջիկը շատ արհեստներ է փորձել: Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում նա իր ձեռքերով նկարչուհիների նկարների համար մագնիսներ է պատրաստել։ Բացի այդ, նրան հաջողվել է շփվել դարբինների հետ։ Իր ձեռքերով տաք երկաթ է կոփել ու վարպետների պատմությունները լսել։Լիլիթը հասցրել է ծանոթանալ նաև գորգագործության հիմունքներին և կավի վրա նկարելու արվեստի հետ։ Աղջիկը խոստովանում է, որ եթե ապրեր հին ժամանակների Հայատանում, ապա, ամենայն հավանականությամբ, գորգագործությամբ կզբաղվեր։«Բնականաբար, զբոսաշրջությունը չի կարող գաստրոնոմիկ բաղադրիչ չընդգրկել։ Բոլոր մարզերում փորձում եմ ճաշատեսակներ, որոնք բնորոշ են հենց այդ տարածաշրջանին։ Հասկացա, որ մեր խոհանոցը շատ հարուստ է, բայց իրականում քչերը գիտեն այդ մասին։ Իսկ այն կարելի է և պետք է հանրայնացնել», - նշեց բլոգերը։Լիլիթը 14 ժամում բարձրացել է Արագածի բոլոր չորս գագաթները։ Նա այդ վերելքը համարում է իր անձնական մարտահրավերն ու նվաճումը։ Եվ դա նույնպես հետաքրքիր փորձ է, որը յուրաքանչյուրը պետք է ունենա, եթե իհարկե ֆիզիկական վիճակը թույլ է տալիս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33834968_0:0:1280:960_1920x0_80_0_0_d83c392d8a158d8b866a87181d1a8c91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Նանա Մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1353/74/13537471_0:0:853:853_100x100_80_0_0_c9409aa202c74cc7679358d1288a7894.jpg
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, մարզ
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, մարզ
Դարբնի գործից մինչև տոհմածառի ստեղծում. Հայաստանով ճամփորդելու նոր ու հետաքրքիր տարբերակ
19:19 03.10.2021 (Թարմացված է: 11:51 04.10.2021) Լիլիթ Խաչատուրյանը ճանապարհորդում է Հայաստանի տարբեր մարզերով և իր համար նոր բաներ է փորձում։ Նա ճամփորդությունների նոր տարբերակ է առաջարկում։
Թրավել-բլոգեր Լիլիթ Խաչատուրյանն առաջարկում է նորովի բացահայտել Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ համատեղելով ճանապարհորդությունները կոնկրետ տեղանքի հետ կապված հետաքրքիր փորձառության հետ: «Իմ Հայաստան» նախագծի շրջանակում նա ճանապարհորդում է ՀՀ մարզերով և յուրաքանչյուրում նոր ու զվարճալի բան է բացահայտում իր համար։
«Պատմամշակութային ժառանգության հանրահռչակման հետ մեկտեղ իմ ճամփորդությունների նպատակը նոր հույզեր ու զգացմունքներ ստանալն է, զգացողություններ, որոնք ես երկար կհիշեմ», - ասաց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:
Աղջիկը հասցրել է լինել Սյունիքում, Լոռիում և Շիրակում, նախատեսված են նաև ուղևորություններ դեպի Տավուշ, Վայոց Ձոր, Արագածոտն և Արարատ:
Լիլիթին ամենուր ուղեկցում են հատուկ պատրաստություն անցած և տարածաշրջանի պատմությանը քաջատեղյակ տեղացի զբոսավարները։ Նրանք մանրամասն ներկայացնում են իրենց մարզի տեսարժան վայրերն ու ավանդույթները, լեգենդներ, առակներ ու տարբեր զվարճալի պատմություններ են պատմում: Բայց Լիլիթի համար առավել արժեքավոր է գործնական փորձը, որ նա արդեն հասցրել է ձեռք բերել։
«Սիսիանի թանգարանում ընտանիքիս տոհմածառը կազմեցի՝ առաջին անգամ գիտակցելով, որ շատ քիչ բան գիտեմ իմ նախնիների մասին։ Երևան վերադառնալուց հետո սկսեցի հետաքրքրվել, տարբեր նյութեր ուսումնասիրել։ Դա մեծ ազդեցություն թողեց ինձ վրա», - ասաց Լիլիթը։
Բլոգերն Աշտարակում մասնակցել է քաղցր սուջուխ պատրաստելուն և համտեսելուն, ծղոտից տարբեր իրեր է գործել Եղեգնաձորում՝ ձեռքի հետ բացահայտելով, թե ինչ կիրառություն են դրանք ունեցել հին կենցաղում, հեծանիվով շրջել է «խորհրդային» Վանաձորով, Ալավերդիում ղափամա է եփել։
«Շատ է տպավորել Ակսել Բակունցի տուն-թանգարանը, որտեղ ինձ մանրամասն պատմեցին նրա կյանքի և սովորությունների մասին։ Բայց ամենաշատը հիշում եմ վարդի թերթիկներից պատրաստած թեյը։ Պարզվեց` դա նրա սիրած ըմպելիքն է եղել, և նա հաճախ է խնդրել մորը վարդի թեյ պատրաստել», - տպավորությունները ներկայացրեց Լիլիթը։
Աղջիկը շատ արհեստներ է փորձել: Գյումրիի Ասլամազյան քույրերի թանգարանում նա իր ձեռքերով նկարչուհիների նկարների համար մագնիսներ է պատրաստել։ Բացի այդ, նրան հաջողվել է շփվել դարբինների հետ։ Իր ձեռքերով տաք երկաթ է կոփել ու վարպետների պատմությունները լսել։
Լիլիթը հասցրել է ծանոթանալ նաև գորգագործության հիմունքներին և կավի վրա նկարելու արվեստի հետ։ Աղջիկը խոստովանում է, որ եթե ապրեր հին ժամանակների Հայատանում, ապա, ամենայն հավանականությամբ, գորգագործությամբ կզբաղվեր։
«Բնականաբար, զբոսաշրջությունը չի կարող գաստրոնոմիկ բաղադրիչ չընդգրկել։ Բոլոր մարզերում փորձում եմ ճաշատեսակներ, որոնք բնորոշ են հենց այդ տարածաշրջանին։ Հասկացա, որ մեր խոհանոցը շատ հարուստ է, բայց իրականում քչերը գիտեն այդ մասին։ Իսկ այն կարելի է և պետք է հանրայնացնել», - նշեց բլոգերը։
Լիլիթը 14 ժամում բարձրացել է Արագածի բոլոր չորս գագաթները։ Նա այդ վերելքը համարում է իր անձնական մարտահրավերն ու նվաճումը։ Եվ դա նույնպես հետաքրքիր փորձ է, որը յուրաքանչյուրը պետք է ունենա, եթե իհարկե ֆիզիկական վիճակը թույլ է տալիս։