https://arm.sputniknews.ru/20211002/telman-ismajilovy-qaghaqakan-apastan-e-khndrel-chernogvoriajum-zlm-ner-33862109.html
Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Չեռնոգորիայում․ ԶԼՄ-ներ
Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Չեռնոգորիայում․ ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Թելման Իսմայիլովը կազմակերպել է երկու գործարարների սպանությունը։ 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T14:56+0400
2021-10-02T14:56+0400
2021-10-02T15:26+0400
ձերբակալություն
մոնտենեգրո
https://cdn.am.sputniknews.ru/img/756/04/7560486_0:307:2882:1928_1920x0_80_0_0_a885957ad32efaef69df7269f2c3f7d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Չեռնոգորիայում։ Այդ մասին հայտարարում է Vijesti պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։«Անվտանգության ոլորտի աղբյուրների տվյալներով ՝ Իսմայիլովը Չեռնոգորիայում ապաստան է խնդրել՝ Ռուսաստանում իբր քաղաքական հալածանքների պատճառով։ Այդ պատճառով էլ նրա արտահանձնումը ՌԴ-ին հարցականի տակ է», - գրում է պարբերականը։Ռուսաստանում Իսմայիլովի, ինչպես նաև նրա եղբայր Վագիֆի նկատմամբ հետախուզում է հայտարարվել կրկնակի սպանության և զենքի ապօրինի շրջանառության գործով: Դատարանը նրանց հեռակա կալանքի մասին որոշում է կայացրել։ Թելման Իսմայիլովին ձերբակալել են Պոդգորիցայում՝ ռուսաստանյան օրդերով։Իսմայիլովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում է։ 2009 թվականին նրանով սկսեցին հետաքրքրվել ՌԴ իրավապահ մարմինները, որոնց մոտ բազմաթիվ հարցեր էին առաջացել Իսմայիլովի գլխավոր ակտիվի՝ Չերկիզովյան շուկայի հետ կապված։ Այդ պահին այն համարվում էր մանրամեծածախ առևտրի խոշորագույն կենտրոնը։Սանիտարական տեսչական մարմնի կողմից բազմաթիվ խախտումների հայտնաբերումից հետո շուկան փակվեց։Քրեական գործի նյութերի համաձայն՝ Թելման Իսմայիլովը կազմակերպել է երկու գործարարների սպանությունը։ Հանցագործությունը կատարող Մեհման Քերիմովին դատարանը դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։
https://arm.sputniknews.ru/20211001/dzerbakalvel-e-adrbejanci-gvortsarar-telman-ismajilvovy-cherkizvovi-shukaji-nakhkin-sepakanatery-33847707.html
մոնտենեգրո
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/756/04/7560486_151:0:2882:2048_1920x0_80_0_0_78f0dd0bf7f02ec27cd1fc13bc7a39d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, մոնտենեգրո
ձերբակալություն, մոնտենեգրո
Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Չեռնոգորիայում․ ԶԼՄ-ներ
14:56 02.10.2021 (Թարմացված է: 15:26 02.10.2021) Քրեական գործի նյութերի համաձայն՝ Թելման Իսմայիլովը կազմակերպել է երկու գործարարների սպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Չեռնոգորիայում։ Այդ մասին հայտարարում է Vijesti պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
«Անվտանգության ոլորտի աղբյուրների տվյալներով ՝ Իսմայիլովը Չեռնոգորիայում ապաստան է խնդրել՝ Ռուսաստանում իբր քաղաքական հալածանքների պատճառով։ Այդ պատճառով էլ նրա արտահանձնումը ՌԴ-ին հարցականի տակ է», - գրում է պարբերականը։
Ռուսաստանում Իսմայիլովի, ինչպես նաև նրա եղբայր Վագիֆի նկատմամբ հետախուզում է հայտարարվել կրկնակի սպանության և զենքի ապօրինի շրջանառության գործով: Դատարանը նրանց հեռակա կալանքի մասին որոշում է կայացրել։ Թելման Իսմայիլովին ձերբակալել են Պոդգորիցայում՝ ռուսաստանյան օրդերով։
Իսմայիլովը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում է։ 2009 թվականին նրանով սկսեցին հետաքրքրվել ՌԴ իրավապահ մարմինները, որոնց մոտ բազմաթիվ հարցեր էին առաջացել Իսմայիլովի գլխավոր ակտիվի՝ Չերկիզովյան շուկայի հետ կապված։ Այդ պահին այն համարվում էր մանրամեծածախ առևտրի խոշորագույն կենտրոնը։
Սանիտարական տեսչական մարմնի կողմից բազմաթիվ խախտումների հայտնաբերումից հետո շուկան փակվեց։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Թելման Իսմայիլովը կազմակերպել է երկու գործարարների սպանությունը։ Հանցագործությունը կատարող Մեհման Քերիմովին դատարանը դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։