https://arm.sputniknews.ru/20211002/tbilisium-dzerbakalel-en-ajn-bnakarani-sepakanatirvojy-vortegh-taqnvel-er-saakashvilin-33858925.html
Թբիլիսիում ձերբակալել են այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին
Թբիլիսիում ձերբակալել են այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին
Sputnik Արմենիա
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով՝ «հանցագործությունները թաքցնելը»։ 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T13:13+0400
2021-10-02T13:13+0400
2021-10-02T13:15+0400
վրաստանի հանրապետություն
ձերբակալություն
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33827166_0:84:1600:984_1920x0_80_0_0_2b7de45ab9c0ee4c07602fa6cf74b381.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Թբիլիսիում գտնվող բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այդ մասին հայտարարել Է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Մամուկա Չելիձեն, հայտնում է Sputnik Գրուզիան։Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 335 հոդվածով՝ «հանցագործությունները թաքցնելը», ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով:Երեկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում։ Մինչ այդ Սաակաշվիլին ասել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։Վրաստանում նրա հանդեպ հայտարարված է ներպետական հետախուզում, Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով, և վրացական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ եթե նա անցնի սահմանը, անմիջապես կձերբակալվի։«Որտեղ այդ պարոնն է, այնտեղ կրկես է»․ Պեսկովը պատասխանել է Սաակաշվիլիի մասին հարցին
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33827166_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1e789558ed443a9c6ee3eace4fed1518.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, ձերբակալություն, միխեիլ սաակաշվիլի
վրաստանի հանրապետություն, ձերբակալություն, միխեիլ սաակաշվիլի
Թբիլիսիում ձերբակալել են այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին
13:13 02.10.2021 (Թարմացված է: 13:15 02.10.2021) Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով՝ «հանցագործությունները թաքցնելը»։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Թբիլիսիում գտնվող բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այդ մասին հայտարարել Է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Մամուկա Չելիձեն, հայտնում է
Sputnik Գրուզիան։
«Քննության շրջանակում Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով ձերբակալել են նաև բնակարանի սեփականատիրոջը՝ 1958թ.-ին ծնված»,-ասել է Չելիձեն։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 335 հոդվածով՝ «հանցագործությունները թաքցնելը», ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև երկու տարի ժամկետով:
Երեկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
հայտնել էր, որ Սաակաշվիլիին ձերբակալել են Վրաստանում։ Մինչ այդ Սաակաշվիլին ասել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին։
Վրաստանում նրա հանդեպ հայտարարված է ներպետական հետախուզում, Սաակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով, և վրացական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ եթե նա անցնի սահմանը, անմիջապես կձերբակալվի։