https://arm.sputniknews.ru/20211002/mer-metsahasakneris-hujsy-duq-eq-nakhagahi-tikiny-nerkajacrel-e-ir-heghinakats-nor-girqy-33872920.html
«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք». նախագահի տիկինը ներկայացրել է իր հեղինակած նոր գիրքը
«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք». նախագահի տիկինը ներկայացրել է իր հեղինակած նոր գիրքը
Sputnik Արմենիա
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին է ներկայացրել իր հեղինակած... 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T21:49+0400
2021-10-02T21:49+0400
2021-10-02T21:49+0400
երեխա
գիրք
նունե սարգսյան
հեքիաթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33872045_0:84:1600:984_1920x0_80_0_0_49980d6ccdd91ee947d7a2d33f16d5dd.jpg
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին է ներկայացրել իր հեղինակած նոր՝ «Զմրուխտյա մկրատը» գիրքը։ Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։Գիրքը տասներկուամյա աղջկա մասին է, ով փորձում է վերականգնել աշխարհում բարու և չարի ճիշտ հավասարակշռությունը։Շնորհանդեսի ընթացքում Նունե Սարգսյանը հիշեցրել է երեխաներին, թե որքան կարևոր է լինել հետաքրքրասեր և բանիմաց, որևէ տարիքում չդադարել սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ։«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք։ Նախ և առաջ պետք է լավ սովորեք և լինեք աշխատասեր։ Մենք հույս ունենք, որ դուք բոլորդ շատ կարևոր բաներ կհորինեք աշխարհի համար, կանեք գեղեցիկ, կարևոր, յուրահատուկ հայտնագործություններ, քանի որ մեր աշխարհը կարիք ունի փոխվելու և դառնալու ավելի լավը»,- նշել է տիկին Նունե Սարգսյանը։ Նա նաև կոչ է արել փոքրիկ ընթերցասերներին հորինել և ստեղծել նոր պատմություններ, նոր հեքիաթներ։Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև Նունե Սարգսյանի գրքերի հիման վրա բեմադրված երաժշտական ու պարային կատարումներ։Միջոցառման ավարտին փոքրիկ ընթերցողները ստացել են Հանրապետության նախագահի տիկնոջ կողմից մակագրված «Զմրուխտյա մկրատը» գիրքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33872045_88:0:1512:1068_1920x0_80_0_0_86d14bf5b5ef94d27a4299d64d209384.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երեխա, գիրք, նունե սարգսյան, հեքիաթ
երեխա, գիրք, նունե սարգսյան, հեքիաթ
Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին ու նրանց ծնողներին է ներկայացրել իր հեղինակած նոր՝ «Զմրուխտյա մկրատը» գիրքը։ Տեղեկությունը հայտնում են
նախագահի աշխատակազմից։Գիրքը տասներկուամյա աղջկա մասին է, ով փորձում է վերականգնել աշխարհում բարու և չարի ճիշտ հավասարակշռությունը։
Շնորհանդեսի ընթացքում Նունե Սարգսյանը հիշեցրել է երեխաներին, թե որքան կարևոր է լինել հետաքրքրասեր և բանիմաց, որևէ տարիքում չդադարել սովորել և ձեռք բերել նոր գիտելիքներ։
«Մեր՝ մեծահասակներիս հույսը դուք եք։ Նախ և առաջ պետք է լավ սովորեք և լինեք աշխատասեր։ Մենք հույս ունենք, որ դուք բոլորդ շատ կարևոր բաներ կհորինեք աշխարհի համար, կանեք գեղեցիկ, կարևոր, յուրահատուկ հայտնագործություններ, քանի որ մեր աշխարհը կարիք ունի փոխվելու և դառնալու ավելի լավը»,- նշել է տիկին Նունե Սարգսյանը։ Նա նաև կոչ է արել փոքրիկ ընթերցասերներին հորինել և ստեղծել նոր պատմություններ, նոր հեքիաթներ։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև Նունե Սարգսյանի գրքերի հիման վրա բեմադրված երաժշտական ու պարային կատարումներ։
Միջոցառման ավարտին փոքրիկ ընթերցողները ստացել են Հանրապետության նախագահի տիկնոջ կողմից մակագրված «Զմրուխտյա մկրատը» գիրքը։