https://arm.sputniknews.ru/20211002/khanutnerum-hrazharvum-ein-ankankhik-vatsharqic-arcan-vstahecnum-e-khndiry-lutsvats-e-33858500.html
Խանութներում հրաժարվում էին անկանխիկ վաճառքից. ArCa–ն վստահեցնում է` խնդիրը լուծված է
Խանութներում հրաժարվում էին անկանխիկ վաճառքից. ArCa–ն վստահեցնում է` խնդիրը լուծված է
Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը պարբերաբար խոսում է անկանխիկ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Բայց պարզվում է` հայաստանյան բանկային... 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T13:01+0400
2021-10-02T13:01+0400
2021-10-02T14:43+0400
հայաստան
խանութ
բանկոմատ
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/42/19794247_0:84:1601:984_1920x0_80_0_0_ef7dbb1fbb69be4bcd60a2a8ff1260f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Արդեն շուրջ 3 օր Հայաստանում խափանված առցանց բանկային համակարգն այսօր առավոտից նոր խնդիրների առաջ է կանգնեցրել բանկային քարտերի քարտապաններին։ Երևանյան խանութները հրաժարվել են ընդունել անկանխիկ վճարումները։«Սուպերմարկետի հենց մուտքի մոտ զգուշացնում էին` եթե քարտով եք վճարելու, իզուր մի մտեք»,– Sputnik Արմենիային պատմեց քաղաքացիներից մեկը։Խմբագրությունն այսօր առավոտից դարձյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ չեն կարողացել բանկոմատներից գումար կանխիկացնել կամ առցանց փոխանցումներ, վճարումներ կատարել։Նշենք, որ ArCa համակարգը (Armenian Card) Facebook-ում հայտարարել է, որ այսօր` ժամը 10։45-ի դրությամբ, համակարգը վերականգնվել է։Մինչդեռ հարկ է նշել, որ այդ «տհաճ զգացմունքներն» այսօր առավոտյան չեն սկսվել, այլ, ըստ Կենտրոնական բանկի, դեռ սեպտեմբերի 29-ից։Երեկ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի` ԿԲ–ից ասել էին, որ տեխնիկական խնդիրները համակարգում ծագել են դեռևս 1-2 օր առաջ` վստահեցնելով, որ համակարգի աշխատանքն առաջիկա ժամերին կկարգավորվի։Նույնը հայտնել էին նաև «ԱրՔա» վճարային համակարգից` ասելով. «Խնդիրը պայմանավորված է համակարգում առաջացած խափանումներով` կապված ամսվա սկզբի ծանրաբեռնվածության հետ»։Ընկերությունից պարզաբանել էին, որ ծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր խնդիրներից խուսափելու համար ստիպված են եղել ընդհանրապես անջատել online banking ծառայությունը։Վերջին օրերին բանկային համակարգում կատարվածը հետաքրքրական է հատկապես օրերս կառավարության կողմից հավանության արժանացած մի օրենսդրական նախագծի համատեքստում, որով նախատեսվում է 2022 թվականից հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող գործարքներն իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։Բացի այդ, կառավարությունը պարբերաբար խոսում է անկանխիկ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Բայց պարզվում է` հայաստանյան բանկային էլեկտրոնային համակարգը պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։
https://arm.sputniknews.ru/20211001/arqa-hamakargum-tekhnikakan-khndirner-en-arajacel-bankajin-qartery-chen-gortsum--33835035.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/42/19794247_88:0:1511:1067_1920x0_80_0_0_68b7f2dd651b5c72cdcdf9f53f2404bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խանութ, բանկոմատ
հայաստան, խանութ, բանկոմատ
Խանութներում հրաժարվում էին անկանխիկ վաճառքից. ArCa–ն վստահեցնում է` խնդիրը լուծված է
13:01 02.10.2021 (Թարմացված է: 14:43 02.10.2021) ՀՀ կառավարությունը պարբերաբար խոսում է անկանխիկ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Բայց պարզվում է` հայաստանյան բանկային էլեկտրոնային համակարգը պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Արդեն շուրջ 3 օր
Հայաստանում խափանված առցանց բանկային համակարգն այսօր առավոտից նոր խնդիրների առաջ է կանգնեցրել բանկային քարտերի քարտապաններին։ Երևանյան խանութները հրաժարվել են ընդունել անկանխիկ վճարումները։
«Սուպերմարկետի հենց մուտքի մոտ զգուշացնում էին` եթե քարտով եք վճարելու, իզուր մի մտեք»,–
Sputnik Արմենիային պատմեց քաղաքացիներից մեկը։
Խմբագրությունն այսօր առավոտից դարձյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, որ չեն կարողացել բանկոմատներից գումար կանխիկացնել կամ առցանց փոխանցումներ, վճարումներ կատարել։
Նշենք, որ ArCa համակարգը (Armenian Card) Facebook-ում
հայտարարել է, որ այսօր` ժամը 10։45-ի դրությամբ, համակարգը վերականգնվել է։
«Մենք ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»,– ասված է հայտարարության մեջ։
Մինչդեռ հարկ է նշել, որ այդ «տհաճ զգացմունքներն» այսօր առավոտյան չեն սկսվել, այլ, ըստ Կենտրոնական բանկի, դեռ սեպտեմբերի 29-ից։
Երեկ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի` ԿԲ–ից ասել էին, որ տեխնիկական խնդիրները համակարգում ծագել են դեռևս 1-2 օր առաջ` վստահեցնելով, որ համակարգի աշխատանքն առաջիկա ժամերին կկարգավորվի։
Նույնը հայտնել էին նաև «ԱրՔա» վճարային համակարգից` ասելով. «Խնդիրը պայմանավորված է համակարգում առաջացած խափանումներով` կապված ամսվա սկզբի ծանրաբեռնվածության հետ»։
Ընկերությունից պարզաբանել էին, որ ծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր խնդիրներից խուսափելու համար ստիպված են եղել ընդհանրապես անջատել online banking ծառայությունը։
Վերջին օրերին բանկային համակարգում կատարվածը հետաքրքրական է հատկապես օրերս կառավարության կողմից հավանության արժանացած մի օրենսդրական նախագծի համատեքստում, որով նախատեսվում է 2022 թվականից հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող գործարքներն իրականացնել բացառապես անկանխիկ եղանակով։
Բացի այդ, կառավարությունը պարբերաբար խոսում է անկանխիկ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Բայց պարզվում է` հայաստանյան բանկային էլեկտրոնային համակարգը պատրաստ չէ նման ծանրաբեռնվածության։