https://arm.sputniknews.ru/20211002/hajastanum-2022-ti-hunvari-1-ic-kensatvoshaknern-u-npastnery-kavelanan-33858316.html
Հայաստանում 2022 թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան
Հայաստանում 2022 թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան
Sputnik Արմենիա
Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 26,500 դրամ է, կավելանա 2100 դրամով։ Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T12:54+0400
2021-10-02T12:54+0400
2021-10-02T12:54+0400
հայաստան
թոշակ
նպաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26675047_0:85:1600:985_1920x0_80_0_0_2f648b81c52ed11d19f3a880a6aa91ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․• 1-ին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն),• 2-րդ խմբի դեպքում՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),• 3-րդ խմբի դեպքում՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30,000 դրամ՝ սահմանված 27,000 դրամի փոխարեն։2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանելով 28,600 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։Մանկուց հաշմանդամություն ունեցող շուրջ 8,500 երեխայի համար հաշմանդամության նպաստի չափը կսահմանվի 37,000 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26675047_88:0:1512:1068_1920x0_80_0_0_93f3593e573c0826fe62caea7596d93f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թոշակ, նպաստ
Հայաստանում 2022 թ.–ի հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կավելանան
Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 26,500 դրամ է, կավելանա 2100 դրամով։ Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Տեղեկությունը հայտնում է
գերատեսչությունը։
Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․
• 1-ին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն),
• 2-րդ խմբի դեպքում՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),
• 3-րդ խմբի դեպքում՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30,000 դրամ՝ սահմանված 27,000 դրամի փոխարեն։
2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանելով 28,600 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։
Մանկուց հաշմանդամություն ունեցող շուրջ 8,500 երեխայի համար հաշմանդամության նպաստի չափը կսահմանվի 37,000 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։