https://arm.sputniknews.ru/20211002/ame-artaqin-arevtri-nakhararn-u-qervobjany-dubajum-pajmanavvorvatsutjun-en-dzerq-berel-33860326.html
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարն ու Քերոբյանը Դուբայում պայմանավորվածություն են ձեռք բերել
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարն ու Քերոբյանը Դուբայում պայմանավորվածություն են ձեռք բերել
Sputnik Արմենիա
Արաբ նախարարը շրջել է հայկական տաղավարում ու ծանոթացել «էթնոթեք» կոնցեպտին։ 02.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-02T13:58+0400
2021-10-02T13:58+0400
2021-10-02T14:02+0400
հայաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
վահան քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33858654_57:146:1052:706_1920x0_80_0_0_0f2a106380e12abe713cff28d74ff15d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին այցելել է «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում գործող հայկական տաղավար։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է այս օրերին աշխատանքային այցով Դուբայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Տաղավարում շրջելուց ու մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո խոսել ենք Հայաստանում ներդրումային միջավայրի ու ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար»,– գրում է Քերոբյանը։Նա նաև հայտնում է, որ արաբ պաշտոնակցի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու ու ընդլայնելու շուրջ։Հիշեցնենք` «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը, Արման Խոջոյանը, նախարարության արդյունաբերության զարգացման և Եվրասիական տնտեսական միության ու արտաքին առևտրի վարչության պետերը, նախարարի մամուլի քարտուղարն ու այլք։Հայաստանում նախատեսում ենք ստեղծել երեք արդյունաբերական պարկ. Վահան Քերոբյան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33858654_275:153:1012:706_1920x0_80_0_0_1049ed5a4c2453bc51e8ecffaa4f20dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), վահան քերոբյան
հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), վահան քերոբյան
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարն ու Քերոբյանը Դուբայում պայմանավորվածություն են ձեռք բերել
13:58 02.10.2021 (Թարմացված է: 14:02 02.10.2021) Արաբ նախարարը շրջել է հայկական տաղավարում ու ծանոթացել «էթնոթեք» կոնցեպտին։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին այցելել է «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում գործող հայկական տաղավար։ Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է այս օրերին աշխատանքային այցով Դուբայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Տաղավարում շրջելուց ու մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո խոսել ենք
Հայաստանում ներդրումային միջավայրի ու ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար»,– գրում է Քերոբյանը։
Նա նաև հայտնում է, որ արաբ պաշտոնակցի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու ու ընդլայնելու շուրջ։
Հիշեցնենք` «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը, Արման Խոջոյանը, նախարարության արդյունաբերության զարգացման և Եվրասիական տնտեսական միության ու արտաքին առևտրի վարչության պետերը, նախարարի մամուլի քարտուղարն ու այլք։