https://arm.sputniknews.ru/20211001/sa-hajastani-masnatman-arajin-puly-klini-arman-abvovjany-zangezuri-mijancqi-masin-33824042.html
Սա Հայաստանի մասնատման առաջին փուլը կլինի. Արման Աբովյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Սա Հայաստանի մասնատման առաջին փուլը կլինի. Արման Աբովյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Sputnik Արմենիա
Արման Աբովյանի խոսքով` այնքան հակասող են Թուրքիայի և Ռուսաստանի հետաքրքրությունը «զանգեզուրյան միջանցքի» առնչությամբ, որ պարզապես համընկնելու կետեր էլ չկան։ 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T12:44+0400
2021-10-01T12:44+0400
2021-10-01T12:46+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
սյունիք
արման աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33822562_7:176:1593:1068_1920x0_80_0_0_25e0fb2fe22253fb356e6f3fc9a58c92.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմից հետո առաջին խնդիրը, որը թուրքերն առաջ բերեցին, «զանգեզուրյան միջանցքի» հարցն է, որը թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին միավորվել Սյունիքով։ Սա, պարզ ասած, Հայաստանի մասնատման առաջին փուլը կլինի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։Նրա խոսքով` 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանը գտնվում է բավականին լուրջ տուրբուլենտության մեջ։ Սա նշանակում է, որ գերտերությունները, տարածաշրջանային երկրները սկսել են շատ արագ վերադասավորվել։Նրա խոսքով` օրերս կայացած Պուտին–Էրդողան հանդիպման ժամանակ էլ ամենայն հավանականությամբ քննարկվել է այս հարցը, սակայն որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Աբովյանի խոսքով` այնքան հակասող են Թուրքիայի և Ռուսաստանի հետաքրքրությունն այս պարագայում, որ պարզապես համընկնելու կետեր էլ չկան։Նա նշեց` ադրբեջանցիների համար սկզբունքային է, որ կոմունիկացիաների բացման դեպքում Սյունիքով ճանապարհը լինի տրանսազգային, որը չի վերահսկվի տեղի իշխանությունների կողմից, այլ միջազգային վերահսկողության ներքո լինի։ Սա էլ, ըստ Աբովյանի, ոչ մի ֆորմատով ձեռնտու չէ ՀՀ–ին, Ռուսաստանին և Իրանին։Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները մշտապես պնդում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։Ադրբեջանի նախագահը նույնիսկ սպառնացել է, որ եթե Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա իրենք պատրաստ են այն ուժով վերցնել։Սակայն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քանիցս հայտարարել են` ապաշրջափակումը տարածաշրջանում չի ենթադրում ինչ-որ միջանցքի ստեղծում։Ալիևը ՀՀ–ին «հորդորել» է ընտրություն կատարել. նորից խաղաղության համաձայնագրի մասին է խոսել
https://arm.sputniknews.ru/20210823/aliev-zangezuri-mijancq-alaverdyan-28749629.html
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33822562_109:0:1533:1068_1920x0_80_0_0_cff0271a5df36d7b6ec2c0b369606e06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սյունիք, արման աբովյան
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սյունիք, արման աբովյան
Սա Հայաստանի մասնատման առաջին փուլը կլինի. Արման Աբովյանը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
12:44 01.10.2021 (Թարմացված է: 12:46 01.10.2021) Արման Աբովյանի խոսքով` այնքան հակասող են Թուրքիայի և Ռուսաստանի հետաքրքրությունը «զանգեզուրյան միջանցքի» առնչությամբ, որ պարզապես համընկնելու կետեր էլ չկան։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Պատերազմից հետո առաջին խնդիրը, որը թուրքերն առաջ բերեցին, «զանգեզուրյան միջանցքի» հարցն է, որը թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին միավորվել Սյունիքով։ Սա, պարզ ասած, Հայաստանի մասնատման առաջին փուլը կլինի։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Նրա խոսքով` 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանը գտնվում է բավականին լուրջ տուրբուլենտության մեջ։ Սա նշանակում է, որ գերտերությունները, տարածաշրջանային երկրները սկսել են շատ արագ վերադասավորվել։
«Ակնհայտ է, որ Թուրքիան իր ներկայությունը կտրուկ ավելացրեց տարածաշրջանում։ Պարզ է, որ Սյունիքով ճանապարհը նրանց համար կենսական նշանակություն ունի։ Սակայն դա նաև կենսական նշանակություն ունի ՌԴ–ի համար. հարցն այն է, որ ռուսները շատ լավ հասկանում են` հաջորդը կարող է լինել ռուսական Հյուսիսային Կովկասը, որի հանդեպ հավակնություններ ունի Թուրքիան, ուստի ՌԴ–ն հետաքրքրված չէ «միջանցքի» ֆորմատով»,–ասաց Աբովյանը։
Նրա խոսքով` օրերս կայացած Պուտին–Էրդողան հանդիպման ժամանակ էլ ամենայն հավանականությամբ քննարկվել է այս հարցը, սակայն որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Աբովյանի խոսքով` այնքան հակասող են Թուրքիայի և Ռուսաստանի հետաքրքրությունն այս պարագայում, որ պարզապես համընկնելու կետեր էլ չկան։
Նա նշեց` ադրբեջանցիների համար սկզբունքային է, որ կոմունիկացիաների բացման դեպքում Սյունիքով ճանապարհը լինի տրանսազգային, որը չի վերահսկվի տեղի իշխանությունների կողմից, այլ միջազգային վերահսկողության ներքո լինի։ Սա էլ, ըստ Աբովյանի, ոչ մի ֆորմատով ձեռնտու չէ ՀՀ–ին, Ռուսաստանին և Իրանին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական իշխանությունները մշտապես պնդում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ադրբեջանի նախագահը նույնիսկ սպառնացել է, որ եթե
Հայաստանը միջանցք չտրամադրի, ապա իրենք պատրաստ են այն ուժով վերցնել։
Սակայն ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քանիցս հայտարարել են` ապաշրջափակումը տարածաշրջանում չի ենթադրում ինչ-որ միջանցքի ստեղծում։