https://arm.sputniknews.ru/20211001/rdn-u-turqian-qaghaqakan-arumvov-hakadir-tshambarnerum-en-khudaverdjan-33842941.html
ՌԴ–ն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են. Խուդավերդյան
ՌԴ–ն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են. Խուդավերդյան
Sputnik Արմենիա
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը վստահեցնում է` Պուտին-Էրդողան հանդիպման կադրերից անգամ հասկացվում էր, որ երկու երկրների առաջնորդների մոտ լարվածություն կա։ 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T19:00+0400
2021-10-01T19:00+0400
2021-11-03T17:31+0400
ռուսաստան
թուրքիա
վլադիմիր պուտին
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33840332_0:0:641:361_1920x0_80_0_0_f8786e71b61db844a153ccc4914f0167.jpg
Ռուսաստանն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են. Խուդավերդյան
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են. Խուդավերդյան
Թեև Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են տնտեսական ոլորտում, սակայն շարունակում են մնալ քաղաքական հակառակորդներ։ Այդ հակադրությունը տարիներ շարունակ մենք տեսնում ենք Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում, նաև ղարաբաղյան հակամարտության հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։Նրա կարծիքով` այդ հակադրությունը նկատելի էր նաև Էրդողանի ընդունելության ժամանակ, երբ ռուսական կողմը Թուրքիայի նախագահին դիմավորեց Կրասնոդարի նահանգապետի տեղակալի մակարդակով։Էրդողանը պարզաբանել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 համալիրների գնումըՆրա խոսքով` պարզ է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման դիմաց Ռուսաստանն ուզում է, որ Ղարաբաղում անժամկետ տեղակայված լինի ռուսական զորքը, ինչը չի բխում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, և դարձյալ այս հարցը մնում է առկախված` նման պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը կհամաձայնե՞ն արդյոք հաղորդակցությունների բացմանն ու հարաբերությունների բարելավմանը։Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարումՀիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևեց մոտ 3 ժամ։Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ` իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33840332_10:0:607:448_1920x0_80_0_0_5bb1c0345ac1b2b5a51099ab4239b4bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, թուրքիա, վլադիմիր պուտին, аудио, պոդկաստ
ռուսաստան, թուրքիա, վլադիմիր պուտին, аудио, պոդկաստ
ՌԴ–ն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են. Խուդավերդյան
19:00 01.10.2021 (Թարմացված է: 17:31 03.11.2021) Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը վստահեցնում է` Պուտին-Էրդողան հանդիպման կադրերից անգամ հասկացվում էր, որ երկու երկրների առաջնորդների մոտ լարվածություն կա։
Թեև Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են տնտեսական ոլորտում, սակայն շարունակում են մնալ քաղաքական հակառակորդներ։ Այդ հակադրությունը տարիներ շարունակ մենք տեսնում ենք Սիրիայում, Ուկրաինայում, Լիբիայում, նաև ղարաբաղյան հակամարտության հարցում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Նրա կարծիքով` այդ հակադրությունը նկատելի էր նաև Էրդողանի ընդունելության ժամանակ, երբ ռուսական կողմը Թուրքիայի նախագահին դիմավորեց Կրասնոդարի նահանգապետի տեղակալի մակարդակով։
«Ռուսական կողմը նշեց, որ այդպես է անում, քանի որ Թուրքիան Ղրիմի հարցով աջակցել է Ուկրաինային, և սա ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու Թուրքիան քաղաքական առումով հակադիր ճամբարներում են։ Թուրքիան էլ հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ է դնում։ Դրանք հենց այնպես չեն, այդ նախապայմանները կատարելուց հետո թուլանալու է ռուսական ազդեցությունը։ Բացի այդ, լարվածությունը նկատելի է նաև երկու նախագահների հանդիպման կադրերում»,- նշեց թուրքագետը։
Նրա խոսքով` պարզ է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման դիմաց Ռուսաստանն ուզում է, որ Ղարաբաղում անժամկետ տեղակայված լինի ռուսական զորքը, ինչը չի բխում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, և դարձյալ այս հարցը մնում է առկախված` նման պայմաններում Թուրքիան և Ադրբեջանը կհամաձայնե՞ն արդյոք հաղորդակցությունների բացմանն ու հարաբերությունների բարելավմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևեց մոտ 3 ժամ։
Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ` իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում: