https://arm.sputniknews.ru/20211001/karavarutjunn-u-rusakan-kvoghmy-meknabanel-en-pghndzamvolibdenajin-kvombinati-gvortsarqy-33837044.html
Կառավարությունն ու ռուսական կողմը մեկնաբանել են պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքը
Կառավարությունն ու ռուսական կողմը մեկնաբանել են պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքը
Sputnik Արմենիա
Ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն էր նվիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր ունեցած բաժնեմասը։... 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T17:19+0400
2021-10-01T17:19+0400
2021-10-01T17:20+0400
հայաստան
ռուսաստան
հհ կառավարություն
զանգեզուր
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
https://cdn.am.sputniknews.ru/img/1315/68/13156821_0:0:1601:901_1920x0_80_0_0_06f03539b2bcd47d92a7b0779f401ac7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի -Sputnik. ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել, որտեղ որոշ տեղեկություններ է հրապարակել երեկ պաշտոնապես հայտարարված գործարքի մասին, ըստ որի ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն էր նվիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր ունեցած բաժնեմասը։ Կառավարությունն էլ երեկ որոշում էր կայացրել ընդունել նվիրատվությունը։Ընդ որում, ըստ կառավարության որոշման` կառավարությանը նվիրաբերված բաժնեմասը կազմել էր բաժնետոմսերի 25%–ը։Սակայն այսօր տարածած հաղորդագրության մեջ կառավարությունը հստակեցրել է, որ իրական բաժնեմասը ոչ թե 25, այլ 15 տոկոս է։««Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%-ը»,– հայտնում են կառավարությունից։«Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է»,– ասել է նա։Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 2-ին ձերբակալել են. Վահե ՀակոբյանՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ շնորհակալություն է հայտնել «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նա շեշտել է, որ սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում։
https://arm.sputniknews.ru/20210717/turqi-masin-orenq-qaxaqakan-chaguch-pxindz-biznes-28313437.html
զանգեզուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1315/68/13156821_0:0:1421:1066_1920x0_80_0_0_0d2e161b9f078e08242a749c154267ef.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հհ կառավարություն, զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
հայաստան, ռուսաստան, հհ կառավարություն, զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
Կառավարությունն ու ռուսական կողմը մեկնաբանել են պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքը
17:19 01.10.2021 (Թարմացված է: 17:20 01.10.2021) Ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն էր նվիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր ունեցած բաժնեմասը։ Կառավարությունն էլ երեկ որոշում էր կայացրել ընդունել նվիրատվությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի -Sputnik. ՀՀ կառավարությունը պարզաբանում է տարածել, որտեղ որոշ տեղեկություններ է հրապարակել երեկ պաշտոնապես հայտարարված գործարքի մասին, ըստ որի ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն էր նվիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր ունեցած բաժնեմասը։ Կառավարությունն էլ երեկ որոշում էր կայացրել ընդունել նվիրատվությունը։
Ընդ որում, ըստ կառավարության որոշման` կառավարությանը նվիրաբերված բաժնեմասը կազմել էր բաժնետոմսերի 25%–ը։
Սակայն այսօր տարածած հաղորդագրության մեջ կառավարությունը հստակեցրել է, որ իրական բաժնեմասը ոչ թե 25, այլ 15 տոկոս է։
««Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%-ը»,– հայտնում են կառավարությունից։
Բացի այդ կառավարությունը ներկայացնում է նաև «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի մեկնաբանությունը գործարքի վերաբերյալ։
«Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է»,– ասել է նա։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ շնորհակալություն է հայտնել «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նա շեշտել է, որ սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում։