https://arm.sputniknews.ru/20211001/irani-gvortsararnery-hh-um-nerdrumner-anelu-tsragrer-unenandreasjany-handipel-e-despanin-33849604.html
Իրանի գործարարները ՀՀ-ում ներդրումներ անելու ծրագրեր ունեն․Անդրեասյանը հանդիպել է դեսպանին
Իրանի գործարարները ՀՀ-ում ներդրումներ անելու ծրագրեր ունեն․Անդրեասյանը հանդիպել է դեսպանին
Sputnik Արմենիա
Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Անդրեասյանին ՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ... 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T21:05+0400
2021-10-01T21:05+0400
2021-10-01T21:07+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ներդրում
աբբաս բադախշան զոհուրի
կարեն անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33849539_0:9:1053:601_1920x0_80_0_0_8d5192c76b93a3fa2adfe2dde36c0f70.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարներին։ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նման հայտարարություն է արել ՝ ի պատասխան ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հայտնած տեղեկության, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։Զոհուրին նշել էր, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։Այդ համատեքստում, դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունն ամրապնդելու ու զարգացնելու համար։Իրանը ցույց է տվել` ռազմական գործողությունների կգնա, եթե Իրան-ՀՀ սահմանը վտանգվի. ԱբովյանԻրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Անդրեասյանին ՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
https://arm.sputniknews.ru/20211001/hh-pashtpanutjan-nakhararn-yndunel-e--irani-despanin-33838504.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33849539_52:0:987:701_1920x0_80_0_0_3d822facbbded245e09fb0c9792431ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ներդրում, աբբաս բադախշան զոհուրի, կարեն անդրեասյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ներդրում, աբբաս բադախշան զոհուրի, կարեն անդրեասյան
Իրանի գործարարները ՀՀ-ում ներդրումներ անելու ծրագրեր ունեն․Անդրեասյանը հանդիպել է դեսպանին
21:05 01.10.2021 (Թարմացված է: 21:07 01.10.2021) Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Անդրեասյանին ՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը հնարավոր բոլոր միջոցներով կաջակցի Հայաստանում ներդրում անել ցանկացող իրանցի գործարարներին։ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նման հայտարարություն է արել ՝ ի պատասխան ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի հայտնած տեղեկության,
հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Զոհուրին նշել էր, որ Իրանը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրեր իրականացնելու մեծ ցանկություն ունի, և որ իրանցի գործարարներն այս փուլում հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու ծրագրերով։
Այդ համատեքստում, դեսպանը կարևորել է երկու երկրների՝ վաղ անցյալից եկող բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ դրանք լավ հիմք են բոլոր ուղղություններով առկա համագործակցությունն ամրապնդելու ու զարգացնելու համար։
Իրանի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Անդրեասյանին ՝ Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար և անդրադարձել առկա որոշ խնդիրների, որոնց իրավական լուծման համար նախարար Անդրեասյանը ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։
Նախարար Անդրեասյանն ու դեսպան Զոհուրին շփումներն ու համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։