00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիշատակը հավերժացնելու ամենալավ ձևն է ընտրվել. Կյանքի պուրակում 14 հազար ծառ կլինի

Բաժանորդագրվել
Զոհվածների ծնողների և երիտասարդների գաղափարին Երևանի քաղաքապետարանն արձագանքել է անմիջապես։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։
Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: 30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ: Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:
Վանաձորում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված խաչքար է օծվել
«Դեռ 2020-ի դեկտեմբերից մտածում էինք այս գաղափարի շուրջ, քանի որ հասկանում էինք, որ գալու է մի պահ, երբ ինչ-որ մեկը կունենա գումար իր որդու հուշարձանը կառուցելու համար, մյուսը՝ ոչ»,- պատմում է նախաձեռնող խմբի անդամ Նիկոլայ Թորոսյանը:
Նախաձեռնող խմբի մյուս անդամ Արմեն Հակոբյանի խոսքով`ընդհանուր քննարկումներից հասկացան, որ ամենալավ գաղափարը կյանքի պուրակ ստեղծելն է:
«Կարծում եմ, հիշատակը հավերժացնելու ամենալավ ձևն է ընտրվել, բացի այդ քաղաքի համար կստեղծվի նոր կանաչ գոտի»,- ասել է նա։
Պատերազմում զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանն էլ նշել է, որ խաչքար էլ ունեն, գերեզմանոց էլ, սա նրանից պետք է տարբերվի։
Փաշինյանին ներկայացրել են բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծը  - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Փաշինյանին ներկայացրել են բուսաբանական այգում հիմնվելիք Կյանքի պուրակի նախագիծը
Գաղափարին Երևանի քաղաքապետարանն արձագանքեց անմիջապես։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ։
«400 թեղիատերև սոսի է, որ բերվել է Իտալիայից: Քանի դեռ պուրակը պատրաստ չէ, ծառերը պետք է խնամենք, որից հետո կվերատնկենք պուրակում»,- նշում է բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը:
Այժմ մասնագետները զբաղված են նախագծմամբ: Կյանքի պուրակի հիմքը կդրվի արդեն հաջորդ տարի: Բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները կտևեն մի քանի տարի: Պուրակում առաջնահերթ պետք է անցկացվի ոռոգման ցանց, լուծվի նաև արտաքին լուսավորության հարցը:
Լրահոս
0