ՀՀ պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել
© Photo : official site of MoD of RAМинистр обороны Аршак Карапетян принял Чрезвычайного и Полномочного посла Индии господина Кишана дан Девала (1 октября 2021). Еревaн
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեսպանը Արշակ Կարապետյանին շնորհավորել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
© Photo : official site of MoD of RAԿիշան Դան Դեվալը
Կիշան Դան Դեվալը
© Photo : official site of MoD of RA
Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:
Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը:
© Photo : official site of MoD of RAԱրշակ Կարապետյանն ընդունել է Կիշան Դան Դեվալին
Արշակ Կարապետյանն ընդունել է Կիշան Դան Դեվալին
© Photo : official site of MoD of RA