https://arm.sputniknews.ru/20211001/hajastanum-sirvo-aliqy-glkhvov-tsatskec-mez-evgeni-kisiny-knvoj-het-ajcelel-e-geghard-ev-sevan-33834226.html
Հայաստանում սիրո ալիքը գլխով ծածկեց մեզ. Եվգենի Կիսինը կնոջ հետ այցելել է Գեղարդ և Սևան
Հայաստանում սիրո ալիքը գլխով ծածկեց մեզ. Եվգենի Կիսինը կնոջ հետ այցելել է Գեղարդ և Սևան
Sputnik Արմենիա
Չնայած խիտ գրաֆիկին՝ լեգենդար դաշնակահարը ժամանակ է գտել Հայաստանի գեղատեսիլ վայրերում զբոսնելու համար։ 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T16:35+0400
2021-10-01T16:35+0400
2021-10-01T16:35+0400
հայաստան
սևան
սուրբ գեղարդ
եվգենի կիսին
https://cdn.am.sputniknews.ru/img/996/07/9960777_0:85:1600:985_1920x0_80_0_0_43d6033db7475800ed44aaa289e2a425.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ տիկնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ այցելել է Գեղարդ, Սևանա լիճ և Սևանավանք։Համապատասխան լուսանկարները Instagram-ի իր էջում հրապարակել է երաժշտի կինը։«Դե ինչ ասեմ։ Հայաստանում սիրո ալիքը նորից գլխով ծածկեց մեզ... երրորդ դարում կառուցված ժայռափոր վանքը։ Անձեռնմխելի, համեստ, շքեղ և գեղեցիկ. սարեր, մայրամուտ, երջանկության արցունքներ»,–գրել է նա։Մի շարք լուսանկարներ արվել են նաև Սևանա լճում։Եվգենի Կիսինը Հայաստանում էր սեպտեմբերի 26-29-ը։ Երևանի բնակիչները հնարավորություն են ստացել վայելելու լեգենդար դաշնակահարի վիրտուոզ կատարումը։Եվգենի Կիսինն ու Կարինա Արզումանովան ամուսնացել են 2017-ի մարտի 10-ին` Պրահայում։ Հայտնի է, որ Եվգենին և Կարինան մանկուց ծանոթ են ու լավ ընկերներ են:
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/996/07/9960777_88:0:1512:1068_1920x0_80_0_0_0573100ac196bf6baf3834e69260bcd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սևան, սուրբ գեղարդ, եվգենի կիսին
հայաստան, սևան, սուրբ գեղարդ, եվգենի կիսին
Հայաստանում սիրո ալիքը գլխով ծածկեց մեզ. Եվգենի Կիսինը կնոջ հետ այցելել է Գեղարդ և Սևան
Չնայած խիտ գրաֆիկին՝ լեգենդար դաշնակահարը ժամանակ է գտել Հայաստանի գեղատեսիլ վայրերում զբոսնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ տիկնոջ՝ Կարինա Արզումանովայի հետ այցելել է Գեղարդ, Սևանա լիճ և Սևանավանք։
Համապատասխան լուսանկարները Instagram-ի իր էջում հրապարակել է երաժշտի կինը։
«Դե ինչ ասեմ։ Հայաստանում սիրո ալիքը նորից գլխով ծածկեց մեզ... երրորդ դարում կառուցված ժայռափոր վանքը։ Անձեռնմխելի, համեստ, շքեղ և գեղեցիկ. սարեր, մայրամուտ, երջանկության արցունքներ»,–գրել է նա։
Մի շարք լուսանկարներ արվել են նաև Սևանա լճում։
Եվգենի Կիսինը Հայաստանում էր սեպտեմբերի 26-29-ը։ Երևանի բնակիչները հնարավորություն են ստացել վայելելու լեգենդար դաշնակահարի վիրտուոզ կատարումը։
Եվգենի Կիսինն ու Կարինա Արզումանովան ամուսնացել են 2017-ի մարտի 10-ին` Պրահայում։ Հայտնի է, որ Եվգենին և Կարինան մանկուց ծանոթ են ու լավ ընկերներ են: