https://arm.sputniknews.ru/20211001/chekhian-mtadir-e-hvogebanakan-ajakcutjun-tramadrel-paterazmic-tuzhats-yntaniqnerin-33824695.html
Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել պատերազմից տուժած ընտանիքներին
Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել պատերազմից տուժած ընտանիքներին
Sputnik Արմենիա
3 տարվա ընդմիջումից հետո Երևանում հաջորդ ամիս նախատեսվում է անցկացնել հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T12:53+0400
2021-10-01T12:53+0400
2021-10-01T12:56+0400
հայաստան
պատերազմ
չեխիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33823373_0:80:1524:937_1920x0_80_0_0_13812b979debf78e110182173ba4732f.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին։ Այսօր Երևանում հայտնեց Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։Այս համատեքստում Կուլհանեկը ողջունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը։Չեխ պաշտոնյան նաև հայտնեց, որ հաջորդ ամիս Երևանում 3 տարվա ընդմիջումից հետո նախատեսվում է անցկացնել հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Կուլհանեկը հույս հայտնեց, որ այն կնպաստի հայ–չեխական համագործակցության ամրապնդմանը։Արարատ Միրզոյանը հուսով է` Երևան–Պրահա ուղիղ ավիաչվերթը իրականություն կդառնա մոտ ապագայումՀիշեցնենք` Կուլհանեկը Հայաստան է եկել աշխատանքային այցով։ Այցի շրջանակում նրան կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ՀՀ–ն բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը. Միրզոյան
չեխիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33823373_85:0:1440:1016_1920x0_80_0_0_13d8bd629ab7e51d90e540770a4a142b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատերազմ, չեխիա
հայաստան, պատերազմ, չեխիա
Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել պատերազմից տուժած ընտանիքներին
12:53 01.10.2021 (Թարմացված է: 12:56 01.10.2021) 3 տարվա ընդմիջումից հետո Երևանում հաջորդ ամիս նախատեսվում է անցկացնել հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Չեխիան մտադիր է հոգեբանական աջակցություն տրամադրել 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին։ Այսօր Երևանում հայտնեց Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկը` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Չեխիայի Հանրապետությունը շարունակում է աջակցել ադրբեջանա–հայկական բանակցային գործընթացը խաղաղ կարգավորման հանգեցնելու ուղղությամբ։ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքներին»,– ասաց չեխ նախարարը։
Այս համատեքստում Կուլհանեկը ողջունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը։
Չեխ պաշտոնյան նաև հայտնեց, որ հաջորդ ամիս Երևանում 3 տարվա ընդմիջումից հետո նախատեսվում է անցկացնել հայ–չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Կուլհանեկը հույս հայտնեց, որ այն կնպաստի հայ–չեխական համագործակցության ամրապնդմանը։
Հիշեցնենք` Կուլհանեկը Հայաստան է եկել աշխատանքային այցով։ Այցի շրջանակում նրան կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։