https://arm.sputniknews.ru/20211001/bernatary-kvoghashrjvel-ev-vnasel-e-erkatughajin-gitsy-vrastani-het-kapy-45-zhamvov-yndhatvel-e-33822229.html
Բեռնատարը կողաշրջվել և վնասել է երկաթուղային գիծը. Վրաստանի հետ կապը 4.5 ժամով ընդհատվել է
Բեռնատարը կողաշրջվել և վնասել է երկաթուղային գիծը. Վրաստանի հետ կապը 4.5 ժամով ընդհատվել է
Sputnik Արմենիա
Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվել է և գծերը մաքրվել են հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում: 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T12:16+0400
2021-10-01T12:16+0400
2021-10-01T12:26+0400
վրաստանի հանրապետություն
վթար
գնացք
լոռի
բեռնատար
սանահին
https://cdn.am.sputniknews.ru/img/13/47/134769_0:187:1000:750_1920x0_80_0_0_0db5310cb37df790091b3dba5904a4dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա երեկ`սեպտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, գյուղմթերք տեղափոխող MAN բեռնատարը, կորցնելով կառավարումը, կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը: Տեղեկությունը հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։Վթարի հետևանքով Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվել է 4,5 ժամով:Երկաթուղային գծերի վրա ընկած կամրջի ցանկապատի հատվածները և բանջարեղենը վնասել են 100 մետր երկարությամբ կոնտակտային ցանցը: Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվել է և գծերը մաքրվել են հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում:Միջադեպի պատճառով ուշացել են Երևան-Բաթումի միջազգային ուղևորատար և Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատար գնացքները:ՀԿԵ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ է տանում այս հատվածում տրանսպորտային միջադեպերը կանխելու համար: Ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոցների վարորդներին զգոն լինել երկաթուղային կոմունիկացիաները հատելիս և ներողություն է խնդրում ուշացած գնացքի ուղևորներից պատճառած անհարմարության համար:Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը վերսկսում է իր աշխատանքը«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
https://arm.sputniknews.ru/20210928/qarkvotsel-en-bernatar-gnacqy-spandarjani-9-rd-kilvometr-hatvatsum-33720647.html
վրաստանի հանրապետություն
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/13/47/134769_0:0:1000:750_1920x0_80_0_0_8c9f4b3f5b6fa68c8a7cc2f9fa5045c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, վթար, գնացք, լոռի, բեռնատար, սանահին
վրաստանի հանրապետություն, վթար, գնացք, լոռի, բեռնատար, սանահին
Բեռնատարը կողաշրջվել և վնասել է երկաթուղային գիծը. Վրաստանի հետ կապը 4.5 ժամով ընդհատվել է
12:16 01.10.2021 (Թարմացված է: 12:26 01.10.2021) Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվել է և գծերը մաքրվել են հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Սանահին-Թումանյան հատվածում գտնվող կամրջի վրա երեկ`սեպտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, գյուղմթերք տեղափոխող MAN բեռնատարը, կորցնելով կառավարումը, կողաշրջվել է և վնասել երկաթուղային ենթակառուցվածքը: Տեղեկությունը հայտնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից։
Վթարի հետևանքով Վրաստանի հետ միջազգային հաղորդակցությունն ընդհատվել է 4,5 ժամով:
28 սեպտեմբերի 2021, 14:44
Երկաթուղային գծերի վրա ընկած կամրջի ցանկապատի հատվածները և բանջարեղենը վնասել են 100 մետր երկարությամբ կոնտակտային ցանցը: Հարավկովկասյան երկաթուղու վերականգնողական խմբի ջանքերով ցանցը վերականգնվել է և գծերը մաքրվել են հոկտեմբերի 1-ի առավոտյան ժամը 4-ի սահմաններում:
Միջադեպի պատճառով ուշացել են Երևան-Բաթումի միջազգային ուղևորատար և Վրաստանից Հայաստան ուղևորվող բեռնատար գնացքները:
Տեղեկացվում է, որ 2021 թվականին ՀԿԵ ենթակառուցվածքի վրա արտաքին ազդեցության դեպքերն ավելացել են՝ վտանգելով երթևեկության անվտանգությունը: Եթե 2020 թվականին գրանցվել էր 35 նման դեպք, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին` արդեն 70: Վանաձոր-Ալավերդի հատվածում գտնվող Փամբակի կիրճը ամենավտանգավոր հատվածն է, այստեղ գրանցվում է երկաթուղային գծերի վրա տրանսպորտային միջոցների ընկնելու ամենամեծ թիվը: Հատկապես շատ դեպքեր են տեղի ունենում աշնանանն ու գարնանը, երբ վատ եղանակն էլ ավելի է բարդացնում երթևեկության պայմանները:
ՀԿԵ-ն ՀՀ ոստիկանության հետ համատեղ բացատրական և կանխարգելիչ աշխատանքներ է տանում այս հատվածում տրանսպորտային միջադեպերը կանխելու համար: Ընկերությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոցների վարորդներին զգոն լինել երկաթուղային կոմունիկացիաները հատելիս և ներողություն է խնդրում ուշացած գնացքի ուղևորներից պատճառած անհարմարության համար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: