Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ցարական տոհմի ժառանգ Գեորգի Ռոմանովի պսակադրության մեծ արարողությունը: Մեծ իշխանը և դիվանագետ Ռեբեկա Բետարինին ամուսնացել են Մոսկվայում, սակայն հիմնական տոնակատարությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Պսակադրության վայր է ընտրվել հյուսիսային մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Իսակովյան տաճարը, որը հատուկ մի քանի ժամով փակել են բարձրաստիճան հյուրերի և ցարական տոհմի անդամների համար, որոնք Պետերբուրգ են ժամանել աշխարհի տարբեր քաղաքներից: Պսակադրությանը մասնակցել են ավելի քան 1500 հյուրեր:Գեորգի Ռոմանովը տաճար է եկել դասական սև կոստյումով, իսկ Ռեբեկա Բետարինին ներկայացել է սպիտակ երկար զգեստով։Իսակովյան տաճարում սիրահարները մատանիներ են փոխանակել և համբուրվել են։Նշենք, որ Գեորգի Ռոմանովը Ռոմանովների ցարական տոհմի ժառանգն է։ Նա Մարիա Ռոմանովայի և պրուսական արքայազն Ֆրանց-Վիլհելմ Հոհենցոլերի որդին է։ Նրա մայրը Մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի թոռնուհին է: Երբ 1917-ին բոլշևիկները եկան իշխանության, Կիրիլ Վլադիմիրովիչն իրեն ցար հռչակեց, չնայած որ աքսորի մեջ էր։ Նա Նիկոլայ II-ի զարմիկն էր:Գեորգի Միխայլովիչը ծնվել է Մադրիդում, եվրոպական կրթություն է ստացել և աշխատել է Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովում, որտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ:Ռոմանովի կինը ՝ իտալուհի Ռեբեկա Բետարինին, Բելգիայում Իտալիայի դեսպանի դուստրն է։ Հանուն ապագա ամուսնու՝ նա ուղղափառություն է ընդունել։Հիշեցնենք, որ զույգը Մոսկվայում ամուսնացել է սեպտեմբերի 24-ին։ Վերջին մի քանի օրերը զույգն անցկացրել է Պետերբուրգում ՝ պատրաստվելով պսակադրությանը ռուսական եկեղեցու բոլոր կանոններով։
Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովը (ձախից) և Ռեբեկա Բետարինին, որը ուղղափառություն ընդունելուց հետո դարձավ Վիկտորյա Ռոմանովա։
Սանկտ Պետերբուրգի Իսակովյան տաճարում Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովը (ձախից) և Ռեբեկա Բետարինին, որը ուղղափառություն ընդունելուց հետո դարձավ Վիկտորյա Ռոմանովա։
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ցարական տոհմի ժառանգ Գեորգի Ռոմանովի պսակադրության մեծ արարողությունը: Մեծ իշխանը և դիվանագետ Ռեբեկա Բետարինին ամուսնացել են Մոսկվայում, սակայն հիմնական տոնակատարությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում: Պսակադրության վայր է ընտրվել հյուսիսային մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Իսակովյան տաճարը, որը հատուկ մի քանի ժամով փակել են բարձրաստիճան հյուրերի և ցարական տոհմի անդամների համար, որոնք Պետերբուրգ են ժամանել աշխարհի տարբեր քաղաքներից: Պսակադրությանը մասնակցել են ավելի քան 1500 հյուրեր:
Գեորգի Ռոմանովը տաճար է եկել դասական սև կոստյումով, իսկ Ռեբեկա Բետարինին ներկայացել է սպիտակ երկար զգեստով։
Իսակովյան տաճարում սիրահարները մատանիներ են փոխանակել և համբուրվել են։
Նշենք, որ Գեորգի Ռոմանովը Ռոմանովների ցարական տոհմի ժառանգն է։ Նա Մարիա Ռոմանովայի և պրուսական արքայազն Ֆրանց-Վիլհելմ Հոհենցոլերի որդին է։ Նրա մայրը Մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի թոռնուհին է: Երբ 1917-ին բոլշևիկները եկան իշխանության, Կիրիլ Վլադիմիրովիչն իրեն ցար հռչակեց, չնայած որ աքսորի մեջ էր։ Նա Նիկոլայ II-ի զարմիկն էր:
Գեորգի Միխայլովիչը ծնվել է Մադրիդում, եվրոպական կրթություն է ստացել և աշխատել է Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովում, որտեղ էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ:
Ռոմանովի կինը ՝ իտալուհի Ռեբեկա Բետարինին, Բելգիայում Իտալիայի դեսպանի դուստրն է։ Հանուն ապագա ամուսնու՝ նա ուղղափառություն է ընդունել։
Հիշեցնենք, որ զույգը Մոսկվայում ամուսնացել է սեպտեմբերի 24-ին։ Վերջին մի քանի օրերը զույգն անցկացրել է Պետերբուրգում ՝ պատրաստվելով պսակադրությանը ռուսական եկեղեցու բոլոր կանոններով։