https://arm.sputniknews.ru/20210930/sevani-hamajqnery-kancnen-katilajin-vorogman-karavarutjuny-hastatec-2022t-i-tsragiry-33782545.html
Սևանի համայնքները կանցնեն կաթիլային ոռոգման. կառավարությունը հաստատեց 2022թ-ի ծրագիրը
Սևանի համայնքները կանցնեն կաթիլային ոռոգման. կառավարությունը հաստատեց 2022թ-ի ծրագիրը
Sputnik Արմենիա
Հաջորդ տարի Սևանա լճի շրջակայքում կտնկվի 5 հեկտար անտառաշերտ` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով։ 30.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-30T11:04+0400
2021-09-30T11:04+0400
2021-09-30T11:48+0400
սևանա լիճ
ոռոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137764_0:120:1280:840_1920x0_80_0_0_22c09210ceb237aac3fcb507434a839a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» 2022 թ–ի տարեկան ծրագիրը: Սևանից 245 մլն մ³ ջուր բաց կթողնվի. փոխադարձ մեղադրանքներից հետո ԱԺ–ն հաստատեցԾրագրով նախատեսվում է հաջորդ տարի Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի ու սննդի օբյեկտներում կառուցել ու շահագործել կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայաններ։ Իսկ Սևանա լճի հարակից համայնքներում կներդրվի կաթիլային ոռոգման ցանց, որը հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում` հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը։ Միաժամանակ նախատեսվում է Սևանա լճում իրականացնել մշտադիտարկում` դրա ջրհավաք ավազանի գետերի աղտոտվածության, ջրհավաք ավազանում` հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական, ինչպես նաև` ստորերկրյա ջրերի աղտոտվածության։ Նախատեսվում է նաև Սևանում գործող ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա դրանց ազդեցության գնահատում։ 2022թ–ին կառավարությունը նախատեսում է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ տեխնիկա գնել` ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման գործընթացն ապահովելու նպատակով ։ Իսկ հատված անտառաշերտի փոխարեն Սևանա լճի շրջակայքում արդեն հաջորդ տարի կտնկվի 5 հեկտար անտառաշերտ` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով։
https://arm.sputniknews.ru/20210911/sevan-azgayin-parky-mek-amsic-sepakan-texnika-kunena-lijy-maqrelu-hamar-naxarar-28979296.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137764_0:0:1280:960_1920x0_80_0_0_2f179b56ff743d9c0392074aba87a8f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևանա լիճ, ոռոգում
Սևանի համայնքները կանցնեն կաթիլային ոռոգման. կառավարությունը հաստատեց 2022թ-ի ծրագիրը
11:04 30.09.2021 (Թարմացված է: 11:48 30.09.2021) Հաջորդ տարի Սևանա լճի շրջակայքում կտնկվի 5 հեկտար անտառաշերտ` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» 2022 թ–ի տարեկան ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է հաջորդ տարի Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի ու սննդի օբյեկտներում կառուցել ու շահագործել կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայաններ։ Իսկ Սևանա լճի հարակից համայնքներում կներդրվի կաթիլային ոռոգման ցանց, որը հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնել արդյունավետ ոռոգում` հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը։
Միաժամանակ նախատեսվում է Սևանա լճում իրականացնել մշտադիտարկում` դրա ջրհավաք ավազանի գետերի աղտոտվածության, ջրհավաք ավազանում` հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական, ինչպես նաև` ստորերկրյա ջրերի աղտոտվածության։
11 սեպտեմբերի 2021, 22:06
Նախատեսվում է նաև Սևանում գործող ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա դրանց ազդեցության գնահատում։
2022թ–ին կառավարությունը նախատեսում է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ տեխնիկա գնել` ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման գործընթացն ապահովելու նպատակով ։ Իսկ հատված անտառաշերտի փոխարեն Սևանա լճի շրջակայքում արդեն հաջորդ տարի կտնկվի 5 հեկտար անտառաշերտ` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով։