Նա բոլորի հոգում սիրո տողեր թողեց. հրաժեշտ սիրված երգչին` Հայկոյին. լուսանկարներ
Նա բոլորի հոգում սիրո տողեր թողեց. հրաժեշտ սիրված երգչին` Հայկոյին. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Երգիչ, երգահան Հայկոյի հոգեհանգստին ասեղ գցելու տեղ չկար։ Նրան վերջին հրաժեշտ տալու էին եկել արտիստներ, քաղաքական գործիչներ, ընկերներ, պարզապես նրա արվեստի... 30.09.2021, Sputnik Արմենիա
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր կայացավ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը։ Երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, ընկերներ, հարազատներ, պարզապես նրա արվեստի սիրահարներ. արտիստին հրաժեշտ տալու համար եկեղեցու մուտքի մոտ հերթ էր գոյացել։Սիրելի երգչի անժամանակ մահը սգում էին բոլորը։ Նա բոլորի հոգում սիրո տողեր թողեց։«Նոր տուն էր կառուցում, չհասցրեց...». Սեյրանյանը պատմում է Հայկոյի անավարտ պլանների մասինՀայկոն մահացել է սեպտեմբերի 29–ին, 48–րդ տարեկանում։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։ՀայկոյիմահվանպատճառըCOVID-19-իդեմպատվաստանյութըչէ. ԱՆՆրա մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել ՀՀ նախագահԱրմենՍարգսյանն ու վարչապետՆիկոլՓաշինյանը։
Երգիչ, երգահան Հայկոյի հոգեհանգստին ասեղ գցելու տեղ չկար։ Նրան վերջին հրաժեշտ տալու էին եկել արտիստներ, քաղաքական գործիչներ, ընկերներ, պարզապես նրա արվեստի երկրպագուներ։
Բազմաթիվ երկրպագուներ եկել էին սիրելի արտիստին հրաժեշտ տալու
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր կայացավ Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը։ Երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, ընկերներ, հարազատներ, պարզապես նրա արվեստի սիրահարներ. արտիստին հրաժեշտ տալու համար եկեղեցու մուտքի մոտ հերթ էր գոյացել։
Սիրելի երգչի անժամանակ մահը սգում էին բոլորը։ Նա բոլորի հոգում սիրո տողեր թողեց։