https://arm.sputniknews.ru/20210930/mvoskvan-spasum-e-erevani-ev-baqvi-ardzaganqin-sahmanazatman-arajarki-veraberjal-rd-agn-33803125.html
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի արձագանքին սահմանազատման առաջարկի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի արձագանքին սահմանազատման առաջարկի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել հանձնաժողովի ստեղծման և համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի համար ՝ Երևանի և Բաքվի քննարկման համար: 30.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-30T17:49+0400
2021-09-30T17:49+0400
2021-09-30T17:49+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
սահման
դեմարկացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արձագանքին՝ սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:Արձագանքելով ԵԽԽՎ բանաձևին, որում ներառված էր հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը` Զայցևն արձագանքեց, որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ԵԽ -ում Ռուսաստանի պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից:«Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի միջև», - ասել է Զայցևը:Նրա խոսքերով` Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդիրների և միջադեպերի երկարաժամկետ վերացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը սահմանազատող հանձնաժողովի ստեղծումն է` դրան հաջորդող սահմանազատմամբ: Ռուսական կողմը ձևակերպել և քննարկման է ներկայացրել Երևանին և Բաքվին համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկն ապահովելու առաջարկներ:Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևը, որը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը:Հայաստանի օմբուդսման Արման Թաթոյանի առաջարկը` հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ, ներառված է բանաձևում:Աշխատում ենք ականների քարտեզների դիմաց հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆՓաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն սպանված, անհայտ կորած և վիրավորված զինծառայողների և բանտարկյալների, պատերազմական հանցագործությունների, մշակութային ժառանգության ոչնչացման և այլնի մասին:
https://arm.sputniknews.ru/20210930/erkkhvosutjuny-npastum-e-pvokhymbrnmany-rd-agn-n-pashinjan-aliev-hnaravvor-handipman-masin-33802822.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սահման, դեմարկացիա
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սահման, դեմարկացիա
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի արձագանքին սահմանազատման առաջարկի վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել հանձնաժողովի ստեղծման և համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի համար ՝ Երևանի և Բաքվի քննարկման համար:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արձագանքին՝ սահմանազատման գործընթաց սկսելու առաջարկի վերաբերյալ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Արձագանքելով ԵԽԽՎ բանաձևին, որում ներառված էր հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը` Զայցևն արձագանքեց, որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ԵԽ -ում Ռուսաստանի պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից:
30 սեպտեմբերի 2021, 17:47
«Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի միջև», - ասել է Զայցևը:
Նրա խոսքերով` Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդիրների և միջադեպերի երկարաժամկետ վերացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը սահմանազատող հանձնաժողովի ստեղծումն է` դրան հաջորդող սահմանազատմամբ: Ռուսական կողմը ձևակերպել և քննարկման է ներկայացրել Երևանին և Բաքվին համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկն ապահովելու առաջարկներ:
«Մենք ակնկալում ենք գործընկերների արձագանքը», - ասել է Զայցևը:
Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» բանաձևը, որը պատրաստել է իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը:
Հայաստանի օմբուդսման Արման Թաթոյանի առաջարկը` հայ-ադրբեջանական սահմանին ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ, ներառված է բանաձևում:
Փաստաթուղթը պարունակում է տեղեկատվություն սպանված, անհայտ կորած և վիրավորված զինծառայողների և բանտարկյալների, պատերազմական հանցագործությունների, մշակութային ժառանգության ոչնչացման և այլնի մասին: