00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում

© Photo : Hayk Manukyan // press office of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն  ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին
Բաժանորդագրվել
Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Իրանի միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում հաստատված արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ և ընդգծել, որ երկու երկրներում ձևավորված նոր կառավարությունները լրացուցիչ կարևոր ազդակ կհաղորդեն հայ-իրանական հարաբերություններին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին
ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի դեսպանը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության առումով քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հեռանկարները:

Արարատ Միրզոյանը և Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու նկրտումները Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Հայկական կողմը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Իրանը ցամաքային ուժերի զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանին
Քննարկվել է նաև իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհահատվածում: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։
Լրահոս
0