https://arm.sputniknews.ru/20210930/hhn-arzhevvorum-e-makrvoni-ajakcutjuny-armen-sargsjann-u-nvor-despany-handipel-en-33803788.html
ՀՀ–ն արժևորում է Մակրոնի աջակցությունը. Արմեն Սարգսյանն ու նոր դեսպանը հանդիպել են
ՀՀ–ն արժևորում է Մակրոնի աջակցությունը. Արմեն Սարգսյանն ու նոր դեսպանը հանդիպել են
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը Արմեն Սարգսյանին է փոխանցել Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները։ 30.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-30T18:09+0400
2021-09-30T18:09+0400
2021-09-30T18:11+0400
հայաստան
արմեն սարգսյան
ֆրանսիա
անն լույո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1e/33803634_0:0:1600:900_1920x0_80_0_0_45c5fde3eaaabbb8755ab7a4e9b82b7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։«Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացվի նոր գաղափարներով և նախաձեռնություններով:Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը լուրջ հիմք են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:Հանրապետության նախագահն ասել է, որ Հայաստանն արժևորում է մեր երկրի համար ծանր ու դժվարին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունն ու համերաշխությունը:Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցության տարբեր ոլորտներին: Նախագահ Սարգսյանը հեռանկարային է դիտարկել գործակցությունը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական, կրթական զարգացման վրա: Համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան նաև ֆրանսիական մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:«Հայաստանը Ֆրանսիայի աջակցությամբ կարող է կառուցել ապագայի լոկոմոտիվները, դրանք տեխնոլոգիական լոկոմոտիվներն են»,-նշել է նախագահը:Խոսվել է նաև կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, որոնց միջոցով, ինչպես նշել է դեսպանը, ֆրանսիական կողմը պատրաստ է Հայաստանում ներդնել իր փորձը:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1e/33803634_177:0:1377:900_1920x0_80_0_0_39e3fff5750bc3595f1157487c19bdf4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, ֆրանսիա, անն լույո
հայաստան, արմեն սարգսյան, ֆրանսիա, անն լույո
ՀՀ–ն արժևորում է Մակրոնի աջակցությունը. Արմեն Սարգսյանն ու նոր դեսպանը հանդիպել են
18:09 30.09.2021 (Թարմացված է: 18:11 30.09.2021) Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը Արմեն Սարգսյանին է փոխանցել Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները:
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով հայ-ֆրանսիական արդեն իսկ ընդգրկուն օրակարգը կհարստացվի նոր գաղափարներով և նախաձեռնություններով:
Սարգսյանի խոսքով՝
Հայաստանի և Ֆրանսիայի՝ դարերի խորքից եկող բարեկամությունը, մեր պետությունների առանձնահատուկ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահությունը լուրջ հիմք են հայ-ֆրանսիական համագործակցության հետագա զարգացման համար:
Հանրապետության նախագահն ասել է, որ
Հայաստանն արժևորում է մեր երկրի համար ծանր ու դժվարին օրերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունն ու համերաշխությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցության տարբեր ոլորտներին: Նախագահ Սարգսյանը հեռանկարային է դիտարկել գործակցությունը նորագույն տեխնոլոգիաների բնագավառում: Նա ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական, կրթական զարգացման վրա: Համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան նաև ֆրանսիական մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:
«Հայաստանը Ֆրանսիայի աջակցությամբ կարող է կառուցել ապագայի լոկոմոտիվները, դրանք տեխնոլոգիական լոկոմոտիվներն են»,-նշել է նախագահը:
Խոսվել է նաև կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման մասին, որոնց միջոցով, ինչպես նշել է դեսպանը, ֆրանսիական կողմը պատրաստ է
Հայաստանում ներդնել իր փորձը: