00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Չեմ կարծում, որ պետք է «Կիկոսի մահը» սարքել. Զոհրաբյանը` քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին

Քաղաքականության մեջ «Կիկոսի մահը» իմ սիրած ժանրը չէ. Զոհրաբյանը` նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին
Բաժանորդագրվել
Նաիրա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ ակտիվ հանդիպումներ, քննարկումներ են անցկացնում։
Այս պահին քաղաքական որևէ բևեռի մասին քննարկում չի եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե արտախորհրդարանական որոշ գործիչներ պլանավորում են նոր քաղաքական միավոր ստեղծել։

«Կան ինտենսիվ հանդիպումներ, իմ կարծիքով` գրագետ, պատրաստված, երկրի ապագայով մտահոգ, խելացի, կրեատիվ լուծումներ առաջարկող տարբեր գործիչների հետ։ Ինչ կստացվի այդ հանդիպումներից` այս պահին չեմ կարծում, որ պետք է «Կիկոսի մահը» սարքել ու ինչ–որ կանխատեսումներ անել»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով` հանդիպումների ընթացքում քննարկում են ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Սակայն քննարկումների առանցքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն են։
«Ակնկալում ենք գտնել ադեկվատ լուծումներ այս վիճակը փուլ առ փուլ և հնարավորինս արագ հաղթահարելու համար, որովհետև ամեն օրը մեզ ավելի է հեռացնում Հայաստանի պետականությունից, ամեն օրը մեզ կանգնեցնում է Սյունիքի և Արցախի հայաթափման առջև»,- նշեց նախկին պատգամավորը։
Բադալյան. Սեպտեմբերի 26-ի ընդդդիմության երթը կարող է նոր պայքարի մեկնարկ դառնալ - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ՌԱԴԻՈ
Ընդդիմությունը մտադիր է զգայուն հարվածներ հասցնել իշխանությանը. ի՞նչ են անելու
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի խոշորացույցի տակ է նաև խորհրդարանական ընդդիմության աշխատանքը, որը ինչպես Զոհրաբյանին, այնպես էլ մյուս գործընկերներին չի գոհացնում։
Նրա խոսքով` հասկանալի չէ, թե ինչով են այսօր զբաղված ընդդիմադիրները, երբ ասպարեզ մտան օրվա իշխանություններին հեռացնելու խոստումով։ Արդյունքում` ձախողեցին իրենց օրակարգը, ավելին` լեգիտիմացրին Փաշինյանի իշխանությունը։

«ԱԺ արտահերթ ընտրությունները մեծ հաղթանակ չէ, քանի որ դրանք հանգեցրին նրան, որ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր լեգիտիմությունը։ Եթե իրենց նպատակը Փաշինյանին «դաբլ» լեգիտիմություն տալը և ուժեղացնելն էր, ապա իրենք հաջողել են։ Կարծում եմ, որ սխալ էր արտահերթ ընտրությունների գնալը, այն ժամանակ ես այդպես չէի մտածում և անհարմար չէ սեփական սխալներն ընդունելը»,- հավելեց Զոհրաբյանը։

Հիշեցնենք` այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ մի խումբ ակտիվ ընդդիմադիր գործիչներ քննարկում են նոր քաղաքական ֆորմատ ձևավորելու հարցը։ Hraparak.am-ի տեղեկություններով՝ շաբաթը երեք-չորս անգամ Նարեկ Սամսոնյանի գրասենյակում են հավաքվում նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը և քննարկում են ընդդիմադիր նոր ֆորմատով հանդես գալու հարցը։
Լրահոս
0