https://arm.sputniknews.ru/20210930/armen-charchjani-kjanqin-voreve-vtang-chi-sparnum-nakharar-33785941.html
Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. նախարար
Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Չարչյանին չի այցելել, քանի որ քաղաքական ընտրությամբ որևէ կալանավորված անձի այցելելը ճիշտ չի համարում։ 30.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-30T12:34+0400
2021-09-30T12:34+0400
2021-09-30T12:36+0400
արմեն չարչյան
կալանք
կարեն անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28759169_0:45:1601:945_1920x0_80_0_0_7dd98186c4b2ca91f75b8b55dfe4047a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Արմեն Չարչյանն ազատ չի արձակվի. փորձաքննություն է նշանակվել«Մեր հոգատարությունը պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք ու ամեն ինչ արել ենք օրինականությամբ։ Եվ հիմա պարոն Չարչյանի առողջությանը, ըստ վերջին զեկուցումների` որևէ վտանգ չի սպառնում,– ասաց Անդրեասյանը,–Պարոն Չարչյանի վիճակը այնքան է մտահոգում, որ նա խցում համարյա ժամեր չի անցկացրել։ Իր ազատազրկումն անընդհատ անցկացրել է բժշկական հսկողության ներքո` թե՛ մեր, և թե՛ քաղաքացիական բուժհաստատություններում»,– ասաց Անդրեասյանը։ Ինքը` նախարարը Չարչյանին չի այցելել, քանի որ, իր խոսքով` քաղաքական ընտրությամբ որևէ կալանավորված անձի այցելելը ճիշտ չի համարում։ Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
https://arm.sputniknews.ru/20210930/najelvov-nkarin-hishum-em-vor-petq-e-linel-azniv-nakharary-pashinjani-lusankari-masin-33785139.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/17/28759169_140:0:1459:989_1920x0_80_0_0_7f3d6774eac1a0ce09f2e1ad0aaa65d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն չարչյան, կալանք, կարեն անդրեասյան
արմեն չարչյան, կալանք, կարեն անդրեասյան
Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. նախարար
12:34 30.09.2021 (Թարմացված է: 12:36 30.09.2021) ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Չարչյանին չի այցելել, քանի որ քաղաքական ընտրությամբ որևէ կալանավորված անձի այցելելը ճիշտ չի համարում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Մեր հոգատարությունը պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք ու ամեն ինչ արել ենք օրինականությամբ։ Եվ հիմա պարոն Չարչյանի առողջությանը, ըստ վերջին զեկուցումների` որևէ վտանգ չի սպառնում,– ասաց Անդրեասյանը,–Պարոն Չարչյանի վիճակը այնքան է մտահոգում, որ նա խցում համարյա ժամեր չի անցկացրել։ Իր ազատազրկումն անընդհատ անցկացրել է բժշկական հսկողության ներքո` թե՛ մեր, և թե՛ քաղաքացիական բուժհաստատություններում»,– ասաց Անդրեասյանը։
Ինքը` նախարարը Չարչյանին չի այցելել, քանի որ, իր խոսքով` քաղաքական ընտրությամբ որևէ կալանավորված անձի այցելելը ճիշտ չի համարում։
30 սեպտեմբերի 2021, 12:15
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը
Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական
հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց
ազատ արձակվեց։