https://arm.sputniknews.ru/20210929/inchu-en-hajkakan-beranatarnery-geri-ynkel-vrastanum-parzabanum-e-tananjany-33765576.html
Ինչու են հայկական բեռնատարները «գերի ընկել» Վրաստանում. պարզաբանում է Թանանյանը
Ինչու են հայկական բեռնատարները «գերի ընկել» Վրաստանում. պարզաբանում է Թանանյանը
Sputnik Արմենիա
ՀՀ մաքսային կցորդը վստահեցնում է, որ կողմերն ամեն ինչ անում են հարցը լուծելու համար։ 29.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-29T17:31+0400
2021-09-29T17:31+0400
2021-09-29T17:41+0400
վրաստանի հանրապետություն
խցանում
բեռնատար
արամ թանանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/20/10042055_0:103:1000:666_1920x0_80_0_0_eaf0b341d673d24c30bcad0fb711b7a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մի քանի հարյուր տրանսպորտային միջոց, որոնց թվում նաև հայկական բեռնատարներ կան, մնացել են Վերին Լարսի անցակետով դեպի ԲԿԱԱ (բազմակողմ ավտոմոբիլային անցակետ) տանող ճանապարհին (Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհահատված):Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային ասաց, որ պատճառը ոչ թե եղանակն է, այլ տրանսպորտային միջոցների մեծ հոսքը:«Հիմա մեծ կուտակումներ են վրացական կողմում։ Պատճառը հիմնականում Թուրքիայից Լարսով Ռուսաստան գնացող մեքենաների ներհոսքն է»,-պարզաբանեց Թանանյանը։Նրա խոսքով՝ կողմերն ամեն ինչ անում են հարցը լուծելու համար։ Նա նշեց, որ երկու ուղղություններով նման խցանումները շարունակական բնույթ ունեն, քանի որ անցակետի թողունակությունը տեխնիկապես սահմանափակ է: ԲԿԱԱ-ի թողունակությունը օրական 100 բեռնատար և նույնքան մարդատար ավտոմեքենա է, բայց հիմա միայն Վրաստանից Ռուսաստան մաքսավորները ներս են թողնում շուրջ 430 բեռնատար և 250 մարդատար տրանսպորտային միջոց:Վրաստանը սկսում է Լարս տանող թունել կառուցել. ինչ կփոխվի հայ բեռնափոխադրողների կյանքումԹանանյանը նշեց, որ ռուսական կողմը աշխատանքներ է կատարում անցակետի վերակառուցման ուղղությամբ։ Սակայն մեծ խցանումներից խուսափելու համար շինարարներին միայն մեկ գիծ է հատկացվել աշխատելու համար։Թե խցանման մեջ մնացած մեքենաների քանի տոկոսն է հայկական, առայժմ դժվար է ասել։ Երկու ուղղությամբ օրական անցնում է շուրջ 150 հայկական տրանսպորտային միջոց։Ինչ վերաբերում է թուրքական բեռնատարներին, ապա, ամենայն հավանականությամբ, մեծ հոսքը կապված է այն բանի հետ, որ Լարսով անցնող ճանապարհը կարճ է և ավելի էժան, քան Ադրբեջանի «Կարմիր կամրջով» և Դաղստանով Ռուսաստան տանող ճանապարհը: Այդ պատճառով թուրքական փոխադրողները հենց Վերին Լարսն են ընտրում։Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր հերթին հայտնում է, Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով։
https://arm.sputniknews.ru/20210922/kjanqi-tshanaparh-hajastani-dari-nakhagits-vrastani-hamar-inch-kta-nvor-tshanaparhy-33541492.html
https://arm.sputniknews.ru/20210924/hajastanic-rusastan-berneri-hamar-kanach-mijancqy-karvogh-e-gvortsarkvel-2022-tvakanin-33610390.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1004/20/10042055_112:0:1000:666_1920x0_80_0_0_41c42e5d43a5867e57e2900c9544aca4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, խցանում, բեռնատար, արամ թանանյան
վրաստանի հանրապետություն, խցանում, բեռնատար, արամ թանանյան
Ինչու են հայկական բեռնատարները «գերի ընկել» Վրաստանում. պարզաբանում է Թանանյանը
17:31 29.09.2021 (Թարմացված է: 17:41 29.09.2021) ՀՀ մաքսային կցորդը վստահեցնում է, որ կողմերն ամեն ինչ անում են հարցը լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Մի քանի հարյուր տրանսպորտային միջոց, որոնց թվում նաև հայկական բեռնատարներ կան, մնացել են Վերին Լարսի անցակետով դեպի ԲԿԱԱ (բազմակողմ ավտոմոբիլային անցակետ) տանող ճանապարհին (Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհահատված):
Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային ասաց, որ պատճառը ոչ թե եղանակն է, այլ տրանսպորտային միջոցների մեծ հոսքը:
«Հիմա մեծ կուտակումներ են վրացական կողմում։ Պատճառը հիմնականում Թուրքիայից Լարսով Ռուսաստան գնացող մեքենաների ներհոսքն է»,-պարզաբանեց Թանանյանը։
22 սեպտեմբերի 2021, 23:32
Նրա խոսքով՝ կողմերն ամեն ինչ անում են հարցը լուծելու համար։ Նա նշեց, որ երկու ուղղություններով նման խցանումները շարունակական բնույթ ունեն, քանի որ անցակետի թողունակությունը տեխնիկապես սահմանափակ է: ԲԿԱԱ-ի թողունակությունը օրական 100 բեռնատար և նույնքան մարդատար ավտոմեքենա է, բայց հիմա միայն Վրաստանից Ռուսաստան մաքսավորները ներս են թողնում շուրջ 430 բեռնատար և 250 մարդատար տրանսպորտային միջոց:
Թանանյանը նշեց, որ ռուսական կողմը աշխատանքներ է կատարում անցակետի վերակառուցման ուղղությամբ։ Սակայն մեծ խցանումներից խուսափելու համար շինարարներին միայն մեկ գիծ է հատկացվել աշխատելու համար։
Թե խցանման մեջ մնացած մեքենաների քանի տոկոսն է հայկական, առայժմ դժվար է ասել։ Երկու ուղղությամբ օրական անցնում է շուրջ 150 հայկական տրանսպորտային միջոց։
24 սեպտեմբերի 2021, 16:22
Ինչ վերաբերում է թուրքական բեռնատարներին, ապա, ամենայն հավանականությամբ, մեծ հոսքը կապված է այն բանի հետ, որ Լարսով անցնող ճանապարհը կարճ է և ավելի էժան, քան Ադրբեջանի «Կարմիր կամրջով» և Դաղստանով Ռուսաստան տանող ճանապարհը: Այդ պատճառով թուրքական փոխադրողները հենց Վերին Լարսն են ընտրում։
Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր հերթին հայտնում է, Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։
Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով։