00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է թաքնված Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու Վրաստանի ցանկության հետևում

© AFP 2024 / ADEM ALTANԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բաժանորդագրվել
Երկրորդ ղարաբաղյան պատերազմի տարելիցի օրը Վրաստանի վարչապետը հանդես եկավ համարձակ նախաձեռնությամբ։ Իրակլի Ղարիբաշվիլին Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին միջնորդություն է առաջարկել հակամարտության կարգավորման հարցում: Կարող է արդյո՞ք այդ նախաձեռնությունը լուրջ հեռանկարներ ունենալ։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Կառավարության հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ իր երկիրը պատրաստ է նպաստել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ու վստահության հաստատմանը: «Մենք առաջարկում ենք մեր ադրբեջանցի ու հայ եղբայրներին մեր միջնորդությունը և այն հարթակի օգտագործման հնարավորությունը, որը մենք մտադիր ենք ստեղծել Թբիլիսիում», - ասել է վարչապետը:
Թբիլիսին պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև. Ղարիբաշվիլի
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը վաստակել է նման նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը, քանի որ մի անգամ արդեն հաջողությամբ կատարել է միջնորդի առաքելությունը: Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ հունիսին շատ առումներով հենց իր ջանքերի շնորհիվ է հայ ու ադրբեջանցի դիվանագետներին հաջողվել պայմանավորվել փոխանակման մասին: Բաքուն համաձայնել է ազատ արձակել 15 հայ ռազմագերիների, փոխարենը Երևանը փոխանցել է իր ունեցած ականապատ տարածքների քարտեզների մի մասը։
«Մեր երկիրը որպես հաջողակ միջնորդ՝ մարդասիրական գործողություն է իրականացրել։ Սա աննախադեպ բան էր։ Անկախության 30 տարվա ընթացքում այնպես չի եղել, որ Վրաստանը միջնորդ դառնա երկու հարևան երկրների միջև։ Մենք հաջողությամբ կատարել ենք այդ խնդիրը։ Եվ հիմա առաջարկում եմ խաղաղ գործընթացը շարունակել ավելի բարձր մակարդակով», - պարզաբանել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Премьер-министр Грузии Ираклий Гарибашвили во время посещения Мемориала Цицернакаберд (12 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2021
Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ
Այս առաջարկը դարձել է այն նախաձեռնության շարունակությունը, որի մասին Վրաստանի կառավարության ղեկավարը հայտնել է օրեր առաջ Նյու Յորքում։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ամբիոնից Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է դառնալ «հարևանության խաղաղ նախաձեռնության» կենտրոն՝ տարածաշրջանում համաձայնության և կայունության ապահովման համար:
Առաջին բանը, որն աչքի է զարնում՝ Ղարիբաշվիլիի առաջարկը շատ նման է խաղաղության վեցակողմ հարթակի գաղափարին, որով դեկտեմբերին հանդես եկավ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իսկ եթե նկատի ունենանք, որ Վրաստանը պաշտոնապես հաստատել է, որ չի ուզում մասնակցել Թուրքիայի նախագահի մտահղացման իրագործմանը, ակնհայտ է դառնում, որ Թբիլիսին, ըստ էության, ձգտում է խլել նախաձեռնությունն Անկարայից։ Սակայն Թբիլիսին, ի տարբերություն Անկարայի, հավակնում է նաև միջնորդի դերին։ Այսպիսով, Իրակլի Ղարիբաշվիլին, հանդես գալով իր գաղափարով, ըստ էության Էրդողանի «գլխի վրայով է թռչում»։
Ադրբեջանի նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
Հիշեցնեմ, որ տարածաշրջանային համագործակցության վեցակողմ հարթակ ստեղծելու առաջարկով Թուրքիայի նախագահը Բաքվում հանդես եկավ ռազմական շքերթի ժամանակ։ Իլհամ Ալիևը երկու ձեռքով հավանություն տվեց գաղափարին։ Վլադիմիր Պուտինը, եթե հավատանք Էրդողանին, նույնպես հավանություն է տվել առաջարկին։ Իրանի արտգործնախարարը նույնիսկ շրջել է այն երկրների մայրաքաղաքներով, որոնց հետ մտադիր է համագործակցել նախատեսվող վեցակողմ ձևաչափի շրջանակում։ Ճիշտ է, ողջունելով վեցակողմ հարթակ ստեղծելու նախաձեռնությունը՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ դա «Ալիևի գաղափարն է»։ Դա հաստատում է, որ իրականում գործ ունենք Բաքվի, այլ ոչ թե Անկարայի ծրագրի հետ։ Էրդողանն այն միայն հնչեցնում է։
Պաշտոնական Թբիլիսին ի սկզբանե սառը վերաբերվեց «Անկարայի շուրջ պտտվող» տարածաշրջանային պլատֆորմի ադրբեջանա-թուրքական ծրագրին։ Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահը դեռ փետրվարին հայտարարել էր Կովկասյան պլատֆորմի ստեղծման սեփական նախաձեռնությամբ հանդես գալու պատրաստակամության մասին: Սալոմե Զուրաբիշվիլին նշել էր, որ Թբիլիսին կարող է վերականգնել ամբողջ Կովկասը իր շուրջը միավորող քաղաքի հեղինակությունը: Մարտի 4-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո պաշտոնապես հաստատեց, որ Թբիլիսին Էրդողանի առաջարկած ձևաչափին մասնակցելու ցանկություն չունի:
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Փաշինյանը Էրդողանին Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է արել
«Այնտեղ, որտեղ Ռուսաստանը տեղ ունի, Վրաստանը տեղ չունի», - պարզաբանել է նախարարը։ Դրա փոխարեն Զալկալիանին առաջարկել է եռակողմ տարածաշրջանային հարթակ ստեղծել Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ։
Պարզ է, որ Վրաստանի ղեկավարության կողմից վերջնականապես ձևակերպված Կովկասյան հարթակի կենտրոնի դերի հայտը կասկածի տակ է դնում Էրդողանի նախագծի հեռանկարները։ Մինչդեռ Էրդողանն ինքն ակտիվորեն լավատեսություն է ցուցաբերում սեփական մտահղացման հարցում։
«Ամենաբարդ հարցերը Կովկասին են վերաբերելու». փորձագետը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
Նյու Յորքում իրեն ուղեկցող լրագրողներին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Երևանից ստացված ազդանշանները թույլ են տալիս ակնկալել, որ «վեցակողմ հարթակի» ձևավորման վերաբերյալ իր առաջարկները հաջողություն կունենան: Ճիշտ է, Էրդողանն անմիջապես ինքն իրեն ուղղեց՝ նախաձեռնությունն անվանելով «հինգի հարթակ»։ Այսինքն ՝ թուրք առաջնորդն արդեն համակերպվել է այն բանի հետ, որ Վրաստանն իր փասյանսում չկա ու չի լինելու։
Մինչդեռ, Հայաստանի համար Վրաստանի բացակայությունը Էրդողանի առաջարկած ձևաչափում որոշակի հնարավորությունների պատուհան է բացում։ Դե, նախ, Վրաստանի չմասնակցելը հայ դիվանագետներին զինում է ևս մեկ կարևոր փաստարկով՝ հօգուտ Էրդողանի մտահղացման թերարժեքության։ Երևանը կարող է համարձակորեն հայտարարել, որ իմաստ չունի տարածաշրջանային ձևաչափի հաջողության սպասել, եթե դրան չի մասնակցում Վրաստանի պես կարևոր խաղացողը։ Միևնույն ժամանակ, համագործակցության սեփական հարթակ ստեղծելու Թբիլիսիի հայտը Երևանին թույլ կտա ավելի հաջող մանևրել՝ չառնչվելով տարածաշրջանային ինտեգրման նախագծերի տորպեդահարման մեղադրանքներին։
Էրդողանը գովել է Պուտինին ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ճիշտ որոշումներ ընդունելու համար»
Անկասկած, Հայաստանի վարչապետի համար վրացի գործընկերոջ հնչեցրած գաղափարը անակնկալ չէր։ Ամենայն հավանականությամբ, նախաձեռնությունը նախապես համաձայնեցված է եղել. Փաշինյանը սկզբում Իրակլի Ղարիբաշվիլիի «թիմում կխաղա», որ օգնի նրան ինքնահաստատվել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Չէ որ խաղաղարարի և հաջող միջնորդի հեղինակությունը մշտապես նպաստում է քաղաքական կապիտալի ծանրացմանը։ Ի դեպ, միջնորդական առաքելությունը, որը կայանում էր Փաշինյանի՝ Էրդողանին ուղղված ուղերձի հաղորդման մեջ, արդեն դրական է անդրադարձել Ղարիբաշվիլիի վարկանիշի վրա։ Բայց գործնականում Երևանը հազիվ թե թույլ տա, որ Վրաստանի վարչապետի գաղափարը կյանքի կոչվի։
Պուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարում
Իրակլի Ղարիբաշվիլիի գաղափարի մեծ հեռանկարներին դժվար է հավատալ։ Լավատեսությանը մի քանի հանգամանք է խանգարում։ Պարզ է, որ հրաժարվելով Էրդողանի նախաձեռնությանը մասնակցելուց և սեփական տարածաշրջանային պլատֆորմի ստեղծման պլան առաջ քաշելով՝ Վրաստանը փորձում է հասնել Ռուսաստանը գործընթացներից դուրս մղելուն կամ գոնե միջնորդի դերի մենաշնորհից զրկելուն։
Բայց արդյո՞ք դա պետք է Երևանին։ Հազիվ թե։ Երևանում գիտակցում են, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն առանց Ռուսաստանի անհնար է։ Վրաստանի հայտը՝ կատարել այն դերը, որն այսօր խաղում է Ռուսաստանը, համոզիչ չէ։ Ոչ միայն այն պատճառով, որ հիմքեր կան կասկածելու, որ Վրաստանը կարող է անկողմնակալ միջնորդ լինել Ադրբեջանից իր էներգետիկ կախվածության պատճառով։ Գլխավոր պատճառը, որը թույլ չի տալիս հավատալ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնության հաջողությանը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հարկադրելու համար Վրաստանի ռեսուրսների բացակայությունն է։ Կասկած չկա, որ նման ռեսուրսներ այսօր ունի միայն Ռուսաստանը։
Հայտնի է՝ երբ կավարտվեն Հայաստան-Վրաստան մայրուղու վերանորոգման աշխատանքները
Հարց է՝ Հայաստանին արժե՞ արդյոք ընդհանրապես մտածել համագործակցության նոր ձևաչափերին մասնակցելու մասին։ Չէ որ միանգամայն ակնհայտ է, որ մենք դեռ այն վիճակում չենք, որ դիմակայենք իրենց գաղափարները մեզ պարտադրելու հարևանների փորձերին։ Եթե կան հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, ապա դրանք ավելի լավ է քննարկել երկկողմ մակարդակով՝ միջազգային հանրության կողմից լիազորված Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Այնպես որ, որքան էլ Թբիլիսին ու Անկարան վիճեն՝ ում հարթակն է ավելի հզոր, Երևանը չի շտապում որոշումներ կայացնել։
Լրահոս
0