00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ու Ղազախստանը ցանկանում են համագործակցել բարձր տեխնոլոգիական ոլորտում

© Photo : official site of the Ministry of High-Tech Industry of RAՎահագն Խաչատուրյանն ընդունել է Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Երկու նախարարների առցանց հանդիպման ընթացքում առավել գործնական կքննարկեն համագործակցության հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարարը դեսպանին ասել է, որ Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է համագործակցությունը զարգացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Министр иностранных дел Арарат Мирзоян - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Արարատ Միրզոյանն Արցախի թեման քննարկել է Ղազախստանի դեսպանի հետ
Նա դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, որոնք միտված են զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։ Նախարարի խոսքով՝ ներկայում տնտեսության բոլոր ուղղությունները կապված են տեխնոլոգիաների հետ, ուստի բարձր տեխնոլոգիաների առաջընթացն առանցքային դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման ճանապարհին։
© Photo : official site of the Ministry of High-Tech Industry of RAՎահագն Խաչատուրյանն ընդունել է Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբային (29 սեպտեմբերի, 2021թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը
Բոլատ Իմանբաևն էլ նախարարին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում նախարարության հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին, պատրաստակամություն հայտնել առաջիկայում դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու։
Կարապետյանն ու Ղազախստանի դեսպանը պաշտպանության ոլորտի հարցեր են քննարկել. լուսանկարներ
Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ղազախստանի ունեցած մեծ փորձը, որի շրջանակներում գործակցությունը կնպաստի մեր երկրում այդ ոլորտի զարգացմանը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու նախարարների միջև նախատեսվող առցանց հանդիպման ընթացքում առավել գործնական քննարկել նախանշված համագործակցության հնարավորությունները։
Լրահոս
0