https://arm.sputniknews.ru/20210929/fransahaj-tenvor-ruben-elbakjann-arzhanacel-e-senati-voske-medali-33751021.html
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է Սենատի ոսկե մեդալին
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է Սենատի ոսկե մեդալին
Sputnik Արմենիա
Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել: 29.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-29T12:50+0400
2021-09-29T12:50+0400
2021-09-29T12:52+0400
ֆրանսիա
հայ
երգիչ
ռուբեն էլբակյան
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33749775_0:0:1600:900_1920x0_80_0_0_9cccfe8dc5b5a526e42a4d52311b791a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյաննը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» ոսկե մեդալի` երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով: Այս մասին տեղեկանում ենք Էլբակյանի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Գրիգորյանից։Նշվում է, որ Ռուբեն Էլբակյանը համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում, Հայաստանի ազգային օպերայում, Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում:Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակԷլբակյանը իր երաժշտական ուղին սկսել է Հայաստանում, նա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ապա շարունակել իր կարիերան Ֆրանսիայում:2010 թվականի ապրիլի 24-ին Ռուբեն Էլբակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց յուրովի՝ Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ Փարիզի Հաղթանակի կամարի տակ կատարելով Հայաստանի և Ֆրանսիայի հիմները: Դրանից մեկ տարի անց, Մոնակոյում Ռուբեն Էլբակյանն արժանացավ «Նապոլեոանյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչմանը։ Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել:Ռուբեն Էլբակյանի երկացանկում բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը: Նրա «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»:Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին:
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33749775_200:0:1400:900_1920x0_80_0_0_97eb63ea4cb29a731d83feb6511fb83e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հայ, երգիչ, ռուբեն էլբակյան, մրցանակ
ֆրանսիա, հայ, երգիչ, ռուբեն էլբակյան, մրցանակ
Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն արժանացել է Սենատի ոսկե մեդալին
12:50 29.09.2021 (Թարմացված է: 12:52 29.09.2021) Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյաննը արժանացել է «Grand Prix Humanitaire De France» ոսկե մեդալի` երաժշտարվեստում ունեցած իր ներդրման, բարեգործական համերգների համար: Մեդալը նրան է հանձնվել Ֆրանսիայի Սենատում, որտեղ նա հանդես է եկել երկու բացառիկ մենահամերգով: Այս մասին տեղեկանում ենք Էլբակյանի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Գրիգորյանից։
Նշվում է, որ Ռուբեն Էլբակյանը
համերգներով հանդես է եկել Փարիզի Մադլեն, Տրինիտե (Սուրբ Երրորդություն) եկեղեցիներում, Հայաստանի ազգային օպերայում, Լյուքսեմբուրգի, Կաննի փառատոների պալատներում, Փարիզի Դեժասեթ թատրոնում:
Էլբակյանը իր երաժշտական ուղին սկսել է Հայաստանում, նա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում աշակերտել է Գոհար Գասպարյանին և Տաթևիկ Սազանդարյանին: Ապա շարունակել իր կարիերան Ֆրանսիայում:
2010 թվականի ապրիլի 24-ին Ռուբեն Էլբակյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց յուրովի՝ Ֆրանսիայի ազգային ոստիկանության նվագախմբի նվագակցությամբ Փարիզի Հաղթանակի կամարի տակ կատարելով Հայաստանի և Ֆրանսիայի հիմները: Դրանից մեկ տարի անց, Մոնակոյում Ռուբեն Էլբակյանն արժանացավ «Նապոլեոանյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչմանը։ Հայազգի տենորին եվրոպացիները «Ոսկե ձայն» անունն են տվել:
Ռուբեն Էլբակյանի երկացանկում բացի համաշխարհային դասականներից, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Կոմիտասը: Նրա «Կոմիտաս» ալբոմը FNAC-ն արժանացրել է «Սկավառակավաճառների հատուկ մրցանակի»:
Ֆրանսաբնակ հայ տենորը հայրենիքում վերջին անգամ ելույթ է ունեցել 2007 թվականին: