https://arm.sputniknews.ru/20210928/patvastumy-chpetq-e-partadir-lini-bvoghvoqi-akcia-an-arjev-kan-berman-entarkvatsner-33711152.html
Պատվաստումը չպետք է պարտադիր լինի. բողոքի ակցիա ԱՆ առջև, կան բերման ենթարկվածներ
Պատվաստումը չպետք է պարտադիր լինի. բողոքի ակցիա ԱՆ առջև, կան բերման ենթարկվածներ
Sputnik Արմենիա
Քաղաքացիները բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանից, ըստ որի` պետք է կա'մ պատվաստվել, կա'մ էլ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։ Բացի այդ, քաղաքացիներն... 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T11:15+0400
2021-09-28T11:15+0400
2021-09-28T12:05+0400
հայաստան
բողոքի ակցիա
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25405210_0:83:1600:983_1920x0_80_0_0_7a0eecdaa057d5fa1fb2f44c9494748a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության առջև բողոքի ակցիա է. մի խումբ քաղաքացիներ բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանից։Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ ՀՀ աշխատողները հոկտեմբերի 1-ից պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ են դիմելու՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։Նա նշեց, որ ոչ թե պատվաստումների դեմ են, այլ ուզում են, որ դրանք պարտադիր բնույթի չլինեն։ Բացի այդ, ըստ նրա, այդ ինչպես ստացվեց, որ 15-20 000 դրամանոց թեստը հանկարծ դարձավ 7000-8000 դրամ, այսինքն` այսքան ժամանակ գերշահույթ են ստացել թեստերից։ Տղամարդ ասաց, որ եկել են նախարարություն նաև տեղեկանալու, թե ո՞ւմ գրպանն են այդ փողերը գնացել։Նրա խոսքով` արդեն իսկ 3 անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը, ըստ ոստիկանների, իբր վիրավորանք է հնչեցրել։772 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը ՀայաստանումՄեկ այլ կին էլ նշեց` ինչպես առողջապահության նախարարն էր ասում, պատվաստված մարդն էլ կարող է վարակը փոխանցել, և այս դեպքում ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ նրանից թեստավորում չեն պահանջում։ Կնոջ խոսքով` պետք է յուրաքանչյուրն ինքն ընտրի` պատվաստվել, թե ոչ, և նախարարությունը պիտի պատվաստումներից հրաժարվելու հնարավորություն տա։Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. ՀՀ առողջապահության նախարարՈստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։Հավելենք, որ բողոքի ակցիան շարունակվում է։Հյութ խմեք՝ առանց դիմակները հանելու, կամ ինչպես կորոնավիրուսը խոցելի դարձրեց ԱՄՆ-ին
https://arm.sputniknews.ru/20210926/patvastum-kam-testavorum-pahanjy-hakasahmanadrakan-e-inch-e-spasvum-hoktemberi-1-in-33661132.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/13/25405210_90:0:1510:1065_1920x0_80_0_0_1e8b74f9cc878232bf0cd60dd7556728.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բողոքի ակցիա, պատվաստում
հայաստան, բողոքի ակցիա, պատվաստում
Պատվաստումը չպետք է պարտադիր լինի. բողոքի ակցիա ԱՆ առջև, կան բերման ենթարկվածներ
11:15 28.09.2021 (Թարմացված է: 12:05 28.09.2021) Քաղաքացիները բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանից, ըստ որի` պետք է կա'մ պատվաստվել, կա'մ էլ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։ Բացի այդ, քաղաքացիներն ուզում են իմանալ` ինչպես թեստերի գինը կրկնակի իջավ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության առջև բողոքի ակցիա է. մի խումբ քաղաքացիներ բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ ՀՀ աշխատողները հոկտեմբերի 1-ից պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ են դիմելու՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։
«Երկու օր առաջ եկել էինք նախարարության մոտ, և մեզ ասացին, որ գանք այսօր, և հնարավոր է` նախարարն ընդունի։ Սակայն այսօր որևէ մեկն էլ մեզ չի ընդունում և մեր հարցերին չի պատասխանում։ Օրենքի առջև բոլորը հավասար են. եթե քաղաքացիները պետք է թեստավորվեն կամ պատվաստվեն, ապա նույնը պետք է նաև պատգամավորներին վերաբերի»,–ասաց մի տղամարդ։
Նա նշեց, որ ոչ թե պատվաստումների դեմ են, այլ ուզում են, որ դրանք պարտադիր բնույթի չլինեն։ Բացի այդ, ըստ նրա, այդ ինչպես ստացվեց, որ 15-20 000 դրամանոց թեստը հանկարծ դարձավ 7000-8000 դրամ, այսինքն` այսքան ժամանակ գերշահույթ են ստացել թեստերից։ Տղամարդ ասաց, որ եկել են նախարարություն նաև տեղեկանալու, թե ո՞ւմ գրպանն են այդ փողերը գնացել։
Նրա խոսքով` արդեն իսկ 3 անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը, ըստ ոստիկանների, իբր վիրավորանք է հնչեցրել։
Մեկ այլ կին էլ նշեց` ինչպես առողջապահության նախարարն էր ասում, պատվաստված մարդն էլ կարող է վարակը փոխանցել, և այս դեպքում ո՞րն է տարբերությունը, ինչո՞ւ նրանից թեստավորում չեն պահանջում։ Կնոջ խոսքով` պետք է յուրաքանչյուրն ինքն ընտրի` պատվաստվել, թե ոչ, և նախարարությունը պիտի պատվաստումներից հրաժարվելու հնարավորություն տա։
Ոստիկանության լրատվական բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Հավելենք, որ բողոքի ակցիան շարունակվում է։
26 սեպտեմբերի 2021, 22:31