https://arm.sputniknews.ru/20210928/mahtshakalajin-rezervnern-ambvoghjutjamb-mvobilizacvum-en-avanesjany-covid-iravitshaki-masin-33712638.html
Մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են. Ավանեսյանը` Covid իրավիճակի մասին
Մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են. Ավանեսյանը` Covid իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` "Դելտա" շտամի առանձնահատկությունն այն է, որ պացիենտին հոսպիտալացնելու կարիք է լինում, և ծայրահեղ ծանր հիվանդների քանակն է... 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T11:55+0400
2021-09-28T11:55+0400
2021-09-28T11:58+0400
հայաստան
կորոնավիրուս
անահիտ ավանեսյան
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1a/28433458_0:30:1577:917_1920x0_80_0_0_00a51f8e4cb38a3a564ce119347bdc96.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի առողջապահական համակարգը կորոնավիրուսի տարածվածության առումով բավականին լարված իրավիճակում է. արդեն 20 բժշկական կենտրոններ են սպասարկում կորոնավիրուսով հիվանդների բուժմանը։ Այսօր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը ներկա էր առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի բացմանը։Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում ՊՇՌ թեստերը 15 000 դրամ էին, իսկ հիմա` կրկնակի էժան, Ավանեսյանը պատասխանեց, որ գնային քաղաքականությունն ԱՆ–ի լիազորությունների մեջ չի մտնում։ Նրա խոսքով` կան շուկայի օրենքներ, և դա գուցե կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանի հետ։Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին էլ կան պատվաստվածներ, որոնք հոսպիտալացված են։Հիշեցնենք` առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։772 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
https://arm.sputniknews.ru/20210926/patvastum-kam-testavorum-pahanjy-hakasahmanadrakan-e-inch-e-spasvum-hoktemberi-1-in-33661132.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1a/28433458_74:0:1475:1051_1920x0_80_0_0_00ca73ba77bca54cbf13b24c2e5620b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կորոնավիրուս, անահիտ ավանեսյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հայաստան, կորոնավիրուս, անահիտ ավանեսյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
Մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են. Ավանեսյանը` Covid իրավիճակի մասին
11:55 28.09.2021 (Թարմացված է: 11:58 28.09.2021) ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` "Դելտա" շտամի առանձնահատկությունն այն է, որ պացիենտին հոսպիտալացնելու կարիք է լինում, և ծայրահեղ ծանր հիվանդների քանակն է շատանում։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի առողջապահական համակարգը կորոնավիրուսի տարածվածության առումով բավականին լարված իրավիճակում է. արդեն 20 բժշկական կենտրոններ են սպասարկում կորոնավիրուսով հիվանդների բուժմանը։ Այսօր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը ներկա էր առաջին Մանկական պալիատիվ խնամքի կլինիկայի բացմանը։
«Այս շաբաթվա ընթացքում մարզային ևս 2 ԲԿ կսկսեն սպասարկել կորոնավիրուսով վարակվածներին։ Մեր մահճակալային ռեզերվներն ամբողջությամբ մոբիլիզացվում են։ Ցավոք, «Դելտա» շտամի առանձնահատկությունն այն է, որ պացիենտին հոսպիտալացնելու կարիք է լինում, և ծայրահեղ ծանր հիվանդների քանակն է շատանում»,–ասաց նախարարը։
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում ՊՇՌ թեստերը 15 000 դրամ էին, իսկ հիմա` կրկնակի էժան, Ավանեսյանը պատասխանեց, որ գնային քաղաքականությունն ԱՆ–ի լիազորությունների մեջ չի մտնում։ Նրա խոսքով` կան շուկայի օրենքներ, և դա գուցե կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանի հետ։
Ավանեսյանը հայտնեց, որ այս պահին էլ կան պատվաստվածներ, որոնք հոսպիտալացված են։
26 սեպտեմբերի 2021, 22:31
Հիշեցնենք` առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։