https://arm.sputniknews.ru/20210928/krqer-shushii-ekeghecu-anvan-shurj-inch-e-irakanum-katarvel-ekhkhvum-33731037.html
Կրքեր Շուշիի եկեղեցու անվան շուրջ. ի՞նչ է իրականում կատարվել ԵԽԽՎ–ում
Կրքեր Շուշիի եկեղեցու անվան շուրջ. ի՞նչ է իրականում կատարվել ԵԽԽՎ–ում
Sputnik Արմենիա
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը ցանկացել է փոփոխություն անել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի անվան մեջ։ 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T18:18+0400
2021-09-28T18:18+0400
2021-09-28T19:44+0400
հայաստան
ռուբեն ռուբինյան
շուշի
ղազանչեցոց եկեղեցի (շուշի)
ռադիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33728788_0:61:1600:961_1920x0_80_0_0_de78795acdd06247c91e3d490e313187.jpg
Ռուբեն Ռուբինյան. ԵԽԽՎ–ն դատապարտել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված աղվանական լեգենդի կիրառումը
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյան. ԵԽԽՎ–ն դատապարտել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված աղվանական լեգենդի կիրառումը
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանը վերաբերող կետը։ Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ և Telegram-ալիքներ գրել էին, որ ադրբեջանական պատվիրակության առաջարկով բանաձևի հեղինակները «Սուրբ Ղազանչեցոց» անվանումը փոխել են և դարձրել «Ղազանչի»:Նրա խոսքով` հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է բալանսը պահպանել։«Փոխարենը կան շատ ավելի կարևոր փոփոխություններ, որոնք ձեռնտու են մեզ, օրինակ` նույն վերնագրի փոփոխությունը։ ԵԽԽՎ–ում հազվադեպ է լինում, երբ փոխվում է բանաձևի վերնագիրը»,– նշեց ԱԺ փոխնախագահը։ԵԽԽՎ բանաձևում ներառվել է Արման Թաթոյանի` անվտանգության գոտի ստեղծելու առաջարկըՎերոհիշյալ բանաձևի վերնագրում ավելացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը, մինչդեռ նախկին տարբերակում գրված է եղել «հայ–ադրբեջանական հակամարտություն»։ Ըստ ԱԺ փոխնախագահի` փոփոխված անվանումը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանը փորձում է բոլոր միջազգային հարթակներից ջնջել «Լեռնային Ղարաբաղ» կամ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունները, ինչպես օրինակ ՄԱԿ–ի ամբիոնից փորձեց նույնն անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ռուբինյանի խոսքով` ԵԽԽՎ բանաձևում անդրադարձ կա Ադրբեջանի այսպես կոչված աղվանական լեգենդին, թե իբր հայկական եկեղեցիները աղվանական են, և դա ընդունված բանաձևով դատապարտվում է։Հիշեցնենք` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում երեկ 80 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Հայ-ադրբեջանական հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը, որը պատրաստվել էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա:
շուշի
ղազանչեցոց եկեղեցի (շուշի)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33728788_112:0:1535:1067_1920x0_80_0_0_06d668245ca58700eabc7f4a3cf6c751.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուբեն ռուբինյան, շուշի, ղազանչեցոց եկեղեցի (շուշի), аудио
հայաստան, ռուբեն ռուբինյան, շուշի, ղազանչեցոց եկեղեցի (շուշի), аудио
Կրքեր Շուշիի եկեղեցու անվան շուրջ. ի՞նչ է իրականում կատարվել ԵԽԽՎ–ում
18:18 28.09.2021 (Թարմացված է: 19:44 28.09.2021) ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը ցանկացել է փոփոխություն անել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի անվան մեջ։
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանը վերաբերող կետը։ Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ և Telegram-ալիքներ գրել էին, որ ադրբեջանական պատվիրակության առաջարկով բանաձևի հեղինակները «Սուրբ Ղազանչեցոց» անվանումը փոխել են և դարձրել «Ղազանչի»:
«Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվում էր «Ղազանչի» անվանումը, որն իբր իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես օրինակ գրվում է Շուշի/Շուշա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով` հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է բալանսը պահպանել։
«Փոխարենը կան շատ ավելի կարևոր փոփոխություններ, որոնք ձեռնտու են մեզ, օրինակ` նույն վերնագրի փոփոխությունը։ ԵԽԽՎ–ում հազվադեպ է լինում, երբ փոխվում է բանաձևի վերնագիրը»,– նշեց ԱԺ փոխնախագահը։
Վերոհիշյալ բանաձևի վերնագրում ավելացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը, մինչդեռ նախկին տարբերակում գրված է եղել «հայ–ադրբեջանական հակամարտություն»։ Ըստ ԱԺ փոխնախագահի` փոփոխված անվանումը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանը փորձում է բոլոր միջազգային հարթակներից ջնջել «Լեռնային Ղարաբաղ» կամ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունները, ինչպես օրինակ ՄԱԿ–ի ամբիոնից փորձեց նույնն անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ռուբինյանի խոսքով` ԵԽԽՎ բանաձևում անդրադարձ կա Ադրբեջանի այսպես կոչված աղվանական լեգենդին, թե իբր հայկական եկեղեցիները աղվանական են, և դա ընդունված բանաձևով դատապարտվում է։
Հիշեցնենք` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում երեկ 80 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով
ընդունվեց «Հայ-ադրբեջանական հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը, որը պատրաստվել էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա: