https://arm.sputniknews.ru/20210928/hh-um-mets-britaniaji-despany-handipel-e-azh-khvorhrdaranakan-ynddimutjan-het-33741516.html
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է ԱԺ խորհրդարանական ընդդիմության հետ
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է ԱԺ խորհրդարանական ընդդիմության հետ
Sputnik Արմենիա
Ջոն Գալագերը կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T23:21+0400
2021-09-28T23:21+0400
2021-09-28T23:35+0400
ադրբեջան
դեսպան
մեծ բրիտանիա
արցախյան պատերազմ
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741702_0:55:1052:647_1920x0_80_0_0_3a79ca74c53781889a0e72326d781d9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ։Ինչպես հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը, հանդիպման առանցքում եղել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքների շուրջ քննարկումը։ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, ինչը պարտավորվել էր անել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա խոսել է նաև այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրանց նկատմամբ ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին: Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը: Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու հանդիպմանը մասնակից խմբակցության անդամները խոսել են պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների և ճանապարհների անվտանգության մասին: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին, մասնավորապես մարդկանց և պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին: Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման գործում: Ադրբեջանցիները Շուշիում հայկական կողմին են փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյունՋոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նա խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի մասին, որն իրականացվում է նաև բրիտանական կառավարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է խորհրդարանի կարողությունների զարգացմանը:
ադրբեջան
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33741702_58:0:994:702_1920x0_80_0_0_eb256aef2aa08277f2325f368fe309bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, դեսպան, մեծ բրիտանիա, արցախյան պատերազմ, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
ադրբեջան, դեսպան, մեծ բրիտանիա, արցախյան պատերազմ, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է ԱԺ խորհրդարանական ընդդիմության հետ
23:21 28.09.2021 (Թարմացված է: 23:35 28.09.2021) Ջոն Գալագերը կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ։
Ինչպես հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքը, հանդիպման առանցքում եղել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքների շուրջ քննարկումը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, ինչը պարտավորվել էր անել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:
Նա խոսել է նաև այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրանց նկատմամբ ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին:
Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը: Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու հանդիպմանը մասնակից խմբակցության անդամները խոսել են պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, Հայաստանի Հանրապետության սահմանների և ճանապարհների անվտանգության մասին:
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին, մասնավորապես մարդկանց և պատմամշակութային արժեքների հանդեպ իրականացվող վայրագություններին:
Հատուկ ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը գերիների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման գործում:
Ջոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նա խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի մասին, որն իրականացվում է նաև բրիտանական կառավարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է խորհրդարանի կարողությունների զարգացմանը: