00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշմանդամություն ունեցող երեխաները զրկվել են վերականգնողական բուժումից. ո՞րն է խնդիրը

© Sputnik / Asatur YesayantsВоспитанники специализированного детдома имени Мари Измирлян
Воспитанники специализированного детдома имени Мари Измирлян - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Բաժանորդագրվել
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հայտնվել են անելանելի վիճակում` պետպատվերի ծավալների սպառման հետևանքով վերականգնողական բուժում չի տրամադրվում։ Նրանք դիմում են առողջապահության նախարարին, քանի որ երեխաների մոտ ձեռքբերած ունակությունների հետզարգացում է գնում։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում պետպատվերի ծավալների սպառման հետևանքով հաշմանդամություն ունեցող երեխաները զրկվել են վերականգնողական բուժումից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ռուզան Համբարձումյանը հայտնեց` 14-ամյա իր տղան մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ) ունի և պարբերաբար վերականգնողական բուժում է ստանում։ Սակայն երբ հերթական անգամ դիմել են վերականգնողական կենտրոններ, պատասխանը մեկն է եղել` գումարները սպառվել են։
© Sputnik / Aram NersesyanՀաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները` նախարարության դիմաց
Родители детей с ограниченными возможностями перед зданием министерства здравоохранения - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները` նախարարության դիմաց
«Նախկինում տղաս տարեկան 3-4 անգամ վերականգնողական բուժում էր ստանում, իսկ այս տարի մեկն ենք ստացել և երկրորդի հույսը չկա։ Իսկ դրա կարիքը երեխաս, մեղմ ասած, ունի, քանի որ արդեն նրա մոտ մկանային ցավեր, նյարդային կծկումներ, ցնցումներ են առաջանում»,–ասում է Ռուզանը և հավելում, որ այդ ախտանշաները զարգանալով կարող են հանկարծամահության հասցնել։
Կնոջ խոսքով` վերականգնողական բուժման կուրսը սկսում է 75 000 դրամից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներն ի վիճակի չեն դա վճարել, քանի որ երեխաներին բուժման տանել-բերելն արդեն ծախս է։ Ռուզանը նշում է` իր երեխային միայն տաքսիով է հնարավոր տանել բժշկի, այսինքն` օրական 3000-4000 դրամ միայն տաքսիների վրա են ծախսում այսպես, թե այնպես։
© Sputnik / Aram NersesyanՌուզան Համբարձումյանը
Мама ребенка с ограниченными возможностями Рузан Амбарцумян - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ռուզան Համբարձումյանը
Ժենյա Մխիթարյանի աղջնակն էլ ողնաշարի ճողվածք ունի. կինն ասում է, որ երեխան միշտ` առանց դադարի վերականգնողական բուժում է ստացել, դա պարտադիր է, քանի որ հակառակ դեպքում նրա մոտ պառկելախոցեր կարող են առաջանալ։
«Իմ երեխան միայն սայլակի օգնությամբ է տեղաշարժվում, և նրան այդ բուժումը շատ է անհրաժեշտ։ Մկանային ու նյարդային լուրջ խնդիրներ են առաջանում կամաց–կամաց, երբ վերականգնողական բուժում չի ստանում նա»,–ասում է Ժենյան։
Սայլակի օգնությամբ տեղաշարժվող երեխաների մոտ մկանային, անգամ մտավոր խնդիրներն են գլուխ բարձրացնում, երբ դադարեցնում են վերականգնողական բուժումը։ Ժենյայի խոսքով` բուժման դադարի ժամանակ զրոյանում է ամբողջ աշխատանքը, այսինքն` բառի ուղիղ իմաստով զրոյից պետք է սկսեն նրա հետ աշխատել։
© Sputnik / Aram NersesyanԺենյա Մխիթարյանը
Мама ребенка с ограниченными возможностями Женя Мхитарян - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ժենյա Մխիթարյանը
6-ամյա Արինայի մայրն էլ` Ադա Սիմոնյանը, նշում է, որ մայիսին են աղջնակին վիրահատել, և նա նոր–նոր է սկսել քայլել` վերականգնողական բուժումն օդ ու ջրի պես է պետք նրան։
«Մինչև 6 տարեկանը երեխաս չէր քայլում, նրան Ռուսաստանում վիրահատեցին` 10 տեղից կտրեցին մկանները, հազիվ սկսել է քայլել։ Հիմա վերականգնողական կուրս է պետք, քանի որ արդեն վիրահատված ոտքը սկսել է ծռվել։ Մեր երեխաներից մեկին մանկապարտեզ չեն ընդունում, մյուսի վրա դպրոցում երեխաներն են ծիծաղում. եթե հնարավորություն կա վերականգնողական բուժումից հետո արդյունք ունենալ, ինչո՞ւ թողնել այսպես»,–ասում է Ադան։
Պետպատվերի հարցում բուժհաստատություններն ավելի զգույշ կլինեն. փորձագետը` ԱՆ հրահանգի մասին
Նրախոսքով` ԲԿ–ներն ասում են` սպառվել է պետպատվերը, բայց իրենց բալիկները չեն սպառել այդ ծավալը։ Ադան ասում է` դուստրն այս տարի պետք է դպրոց գնար, բայց չի գնացել, քանի որ վերականգնողական երկարատև բուժում էր պետք, որ կարողանար նորմալ ոտքի կանգներ։ Հիմա բուժումից զրկել երեխաներին, մեղմ ասած, անբարեխղճություն է։ Ադան ասում է` համառ և հետևողական են լինելու, քանի որ այլ ճար չունեն։ «Այնպես չէ, որ ասում ենք երեխաներին տրամադրվող խղճուկ 26 500 դրամ թոշակը բարձրացրեք»։
© Sputnik / Aram NersesyanԱդա Սիմոնյանը
Мама ребенка с ограниченными возможностями Ада Симонян - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ադա Սիմոնյանը
Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը նշում են, որ այդ գումարով երեխաների տակդիրի ծախսերն էլ չեն հոգում, ուր մնաց վերականգնողական բուժումն իրականացնեն։
«Խնդիրներ ունեցող բալիկներն ավելորդ չեն, նրանք հասարակության լիարժեք անդամ են, և ես ակնկալում եմ առողջապահության նախարարի ըմբռնումն այս հարցում։ Ուզում եմ, որ մի պահ իրենց մեր տեղը դնեն... Ախր, մեր երեխաներին ոչ մի դեղ չի բուժում, նրանց միայն վերականգնողական բուժում է անհրաժեշտ, որպեսզի չկորցնեն այն ունակությունները, ինչին հասնում են մասնագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,–ասաց Ադան։
Ի դեպ, այսօր հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 100–ից ավել ծնողների ստորագրությամբ նամակ փոխանցեցին` վերջինիս հետ հանդիպում խնդրելով։ Բացի այդ, ծնողները պահանջում են գումար հատկացնել և շարունակել իրենց երեխաների բուժումը։
© Sputnik / Aram NersesyanՀաշմանդամություն ունեցող ծնողների նամակը նախարար Անահիտ Ավանեսյանին
Обращение родителей детей с ограниченными возможностями к министру здравоохранения - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Հաշմանդամություն ունեցող ծնողների նամակը նախարար Անահիտ Ավանեսյանին
Նրանք նշում են` եթե արձագանք չլինի, ապա չի բացառվում, որ նախարարության առջև բողոքի ակցիա անեն իրենցերեխաների հետ միասին։
Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դիմումը ստացել են, ընթացք են տվել։ Նախարարությունից կփորձենք նաև դրա ընթացքի արդյունքների մասին տեղեկանալ և հայտնել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային ասել էին, որ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։
Լրահոս
0