https://arm.sputniknews.ru/20210928/grvom-2021n-avartvel-e-hakatmranjutajin-aktiv-gvortsvoghutjany-masnakcel-en-atsner-33736229.html
«ԳՌՈՄ-2021»–ն ավարտվել է. հակաթմրանյութային ակտիվ գործողությանը մասնակցել են ԱԹՍ–ներ
«ԳՌՈՄ-2021»–ն ավարտվել է. հակաթմրանյութային ակտիվ գործողությանը մասնակցել են ԱԹՍ–ներ
Sputnik Արմենիա
Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում անցկացնել ՀՀ տարածքով մեկ այլ երկիր։ 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T19:51+0400
2021-09-28T19:51+0400
2021-09-28T19:57+0400
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
թմրանյութ
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33734964_0:55:1052:647_1920x0_80_0_0_d646a712ce971f5caa62cf24acfd28b1.jpg
ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում այսօր կայացել է սեպտեմբերի 24-ից մեկնարկած «ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային գործողության ավարտական ակտիվ փուլը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում անցկացնել ՀՀ տարածքով մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջոցառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։Զորավարժության ավարտին աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։Վարժանքներին ներկա են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։«ԳՌՈՄ-2021» Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է սեպտեմբերի 24-ից 28-ը` ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության, Բելառուսի և Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33734964_59:0:994:701_1920x0_80_0_0_034756089b8c4b7d0820c309f274dfad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թմրանյութ, զորավարժություններ
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), թմրանյութ, զորավարժություններ
«ԳՌՈՄ-2021»–ն ավարտվել է. հակաթմրանյութային ակտիվ գործողությանը մասնակցել են ԱԹՍ–ներ
19:51 28.09.2021 (Թարմացված է: 19:57 28.09.2021) Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում անցկացնել ՀՀ տարածքով մեկ այլ երկիր։
ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում այսօր կայացել է սեպտեմբերի 24-ից մեկնարկած «ԳՌՈՄ-2021» համատեղ հակաթմրանյութային գործողության ավարտական ակտիվ փուլը։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում անցկացնել ՀՀ տարածքով մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջոցառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։
Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։
Զորավարժության ավարտին աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Վարժանքներին ներկա են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։
«ԳՌՈՄ-2021» Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է սեպտեմբերի 24-ից 28-ը` ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։
Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության, Բելառուսի և Ղրղզստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։