https://arm.sputniknews.ru/20210928/ghazinjany-5-rd-angam-chyntrvec-handznazhvoghvovi-pvokhnakhagah-qvocharjann-ir-lutsumn-arajarkec-33719674.html
Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ. Քոչարյանն իր լուծումն առաջարկեց
Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ. Քոչարյանն իր լուծումն առաջարկեց
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ եթե ևս մեկ անգամ Ղազինյանին առաջադրեն և նա չընտրվի, ստիպված կլինեն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T14:25+0400
2021-09-28T14:25+0400
2021-09-28T14:36+0400
աժ (ազգային ժողով)
արթուր ղազինյան
անդրանիկ քոչարյան
հանձնաժողով
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28517240_0:0:1485:836_1920x0_80_0_0_cdb4fc1aeeec11a51e60b203d023c3fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ էլ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ընդդիմությունը պետք է կողմնորոշվի։«Մենք ԱԺ կանոնակարգ օրենքը չենք խախտում։ Ես ուզում եմ նման առաջարկ անել` եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուն առաջադրվի և չընտրվի, ապա մեր խմբակցությանը կառաջարկենք օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ»,–ասաց Քոչարյանը։"Մերժվածներն" ու "կապիտուլյանտները" ստիպված են ընդհանուր լեզու գտնելՆրա խոսքով` ըստ այդ փոփոխության կառաջարկեն, որ եթե նույն անձը 2 անգամ չի ընտրվում, ապա պետք է նոր թեկնածու առաջադրեն։Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունն իրավունք չունի ասել` այս թեկնածուին սիրում եմ կամ չեմ սիրում` պարտավոր են հարգել ընդդիմության որոշումը։ Իսկ հրաժարվել այդ հանձնաժողովում անդամ ունենալուց, նշանակում է` այդ դիրքը հանձնել իշխանությանը։ Հետևաբար, ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին և փոխել թեկնածուին։Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 6-ին, 13-ին և 22-ին։
https://arm.sputniknews.ru/20210928/hajastan-khmbakcutjuny-paterazmic-mek-tari-anc-6-harc-e-ughghel-karavarutjany-33711358.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28517240_165:0:1485:990_1920x0_80_0_0_25ca06a5e6bc206b3f8d80861c69f284.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), արթուր ղազինյան, անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, «հայաստան» դաշինք
աժ (ազգային ժողով), արթուր ղազինյան, անդրանիկ քոչարյան, հանձնաժողով, «հայաստան» դաշինք
Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ. Քոչարյանն իր լուծումն առաջարկեց
14:25 28.09.2021 (Թարմացված է: 14:36 28.09.2021) Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ եթե ևս մեկ անգամ Ղազինյանին առաջադրեն և նա չընտրվի, ստիպված կլինեն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ էլ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:
28 սեպտեմբերի 2021, 11:25
Նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ընդդիմությունը պետք է կողմնորոշվի։
«Մենք ԱԺ կանոնակարգ օրենքը չենք խախտում։ Ես ուզում եմ նման առաջարկ անել` եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուն առաջադրվի և չընտրվի, ապա մեր խմբակցությանը կառաջարկենք օրենսդրական փոփոխությամբ հանդես գալ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` ըստ այդ փոփոխության կառաջարկեն, որ եթե նույն անձը 2 անգամ չի ընտրվում, ապա պետք է նոր թեկնածու առաջադրեն։
Ղազինյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունն իրավունք չունի ասել` այս թեկնածուին սիրում եմ կամ չեմ սիրում` պարտավոր են հարգել ընդդիմության որոշումը։ Իսկ հրաժարվել այդ հանձնաժողովում անդամ ունենալուց, նշանակում է` այդ դիրքը հանձնել իշխանությանը։ Հետևաբար, ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի պահանջին և փոխել թեկնածուին։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը
դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 6-ին, 13-ին և 22-ին։