Չինաստանի հարավային Չժուհայ քաղաքում բացվել է Airshow China 2021 միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցադրությունը։ Այն անց է կացվում 2 տարին մեկ, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։Ավելի քան 100 ինքնաթիռներ են գրանցվել օդում կամ ցամաքում ցուցադրվելու համար։Աէրոտիզերական ոլորտում ինքնաբավ լինելու Չինաստանի ձգտումը ու նրա ռազմական հզորությունը առարկայական տեսք կստանա այս շաբաթ երկրի խոշորագույն ավիասրահում՝ կորոնավիրուսի համավարակի ու Արևմուտքի հետ տարաձայնությունների ֆոնին։Պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ J-16D կործանիչի նոր տարբերակը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված J-16-ը, կցուցադրվի առաջին անգամ։Թռչող էկրանների վրա կներկայացվեն որոշ արտադրատեսակներ, որոնք Չինաստանն ուզում է արտահանել, այդ թվում՝ AG600-ը, աշխարհի խոշորագույն երկկենցաղ ինքնաթիռը, որը նախատեսված է հրդեհների մարման ու ծովում փրկարարական աշխատանքների համար։Ավիասալոնին կմասնակեցն նաև արևմտյան Airbus ու Boeing ընկերությունները։Airshow China-ն անցկացվում է 1996 թվականից։
Չինաստանի հարավային Չժուհայ քաղաքում բացվել է Airshow China 2021 միջազգային ավիացիոն-տիեզերական ցուցադրությունը։ Այն անց է կացվում 2 տարին մեկ, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով։
Ավելի քան 100 ինքնաթիռներ են գրանցվել օդում կամ ցամաքում ցուցադրվելու համար։
Աէրոտիզերական ոլորտում ինքնաբավ լինելու Չինաստանի ձգտումը ու նրա ռազմական հզորությունը առարկայական տեսք կստանա այս շաբաթ երկրի խոշորագույն ավիասրահում՝ կորոնավիրուսի համավարակի ու Արևմուտքի հետ տարաձայնությունների ֆոնին։
Պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ J-16D կործանիչի նոր տարբերակը՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված J-16-ը, կցուցադրվի առաջին անգամ։
Թռչող էկրանների վրա կներկայացվեն որոշ արտադրատեսակներ, որոնք Չինաստանն ուզում է արտահանել, այդ թվում՝ AG600-ը, աշխարհի խոշորագույն երկկենցաղ ինքնաթիռը, որը նախատեսված է հրդեհների մարման ու ծովում փրկարարական աշխատանքների համար։
Ավիասալոնին կմասնակեցն նաև արևմտյան Airbus ու Boeing ընկերությունները։