https://arm.sputniknews.ru/20210928/arcakhi-masin-erbvor-handartvi-filmy-karajadrvi-oskar-mrcanakabashkhutjany-33730055.html
Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը
Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը
Sputnik Արմենիա
Հայկական ազգային կինոակադեմիայի ընտրությամբ Հայաստանից այս ֆիլմը կպայքարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար։ 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T18:05+0400
2021-09-28T18:05+0400
2022-01-04T18:29+0400
արցախ
կինո
ֆիլմ
լեռնային ղարաբաղ
«օսկար» մրցանակաբաշխություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33729948_0:0:1600:900_1920x0_80_0_0_414c2af28d0ed2768c0b33e2b497c721.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայկական «Երբ որ քամի հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։«Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը», – ասված է հաղորդագրության մեջ։Նշենք, որ սա չի նշանակում, որ ֆիլմը մտել է «Օսկարի» վերջնական անվանակարգերի մեջ, ամերիկյան կինոակադեմիկոսները մինչև հաջորդ տարվա սկիզբ կընտրեն 5 օտարալեզու ֆիլմ ամբողջ աշխարհից: Հայկական այս ֆիլմը կլինի նրանց ընտրության ցուցակներում։«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախ` ուսումնասիրելու այնտեղ նոր կառուցված օդանավակայանը, տեսնելու` արդյոք այն համապատասխանում է միջազգային նորմերին։Եվ Ալենը հետզհետե ճանաչում է Արցախը` մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով։ Երկիր, որը ինքնահռչակված է, թշնամի պետությունով շրջապատված. ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո (խոսքը Արցախյան Առաջին պատերազմի մասին է):Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսակցություններ էին գնում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու մասին։ Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011թ. մայիսին 9-ին։ Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ խոստացել էր, որ Երևան–Ստեփանակերտ թռիչք կատարող առաջին օդանավի առաջին ուղևորն է լինելու։Կոմիտասի թուրք ընկերն ու Համիդյան ջարդերը. կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերանՍակայն հետագայում օդանավակայանի վերաբացումն անորոշ ժամանակով հետաձգվեց. պաշտոնական վարկածով` զուտ միայն տեխնիկական պատճառներով,, սակայն կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով. Բաքուն սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը։
https://arm.sputniknews.ru/20210926/mets-kinvoji-pvoqry-gjughyinchpes-en-nkarahanvel-menq-enq-mer-sarern-u-ajl-sirvats-filmer-33618115.html
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33729948_292:0:1492:900_1920x0_80_0_0_4568bffb9a781c09e38b80f287617f90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կինո, ֆիլմ, լեռնային ղարաբաղ, «օսկար» մրցանակաբաշխություն
արցախ, կինո, ֆիլմ, լեռնային ղարաբաղ, «օսկար» մրցանակաբաշխություն
Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը
18:05 28.09.2021 (Թարմացված է: 18:29 04.01.2022) Հայկական ազգային կինոակադեմիայի ընտրությամբ Հայաստանից այս ֆիլմը կպայքարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայկական «Երբ որ քամի հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։
«Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա չի նշանակում, որ ֆիլմը մտել է «Օսկարի» վերջնական անվանակարգերի մեջ, ամերիկյան կինոակադեմիկոսները մինչև հաջորդ տարվա սկիզբ կընտրեն 5 օտարալեզու ֆիլմ ամբողջ աշխարհից: Հայկական այս ֆիլմը կլինի նրանց ընտրության ցուցակներում։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախ` ուսումնասիրելու այնտեղ նոր կառուցված օդանավակայանը, տեսնելու` արդյոք այն համապատասխանում է միջազգային նորմերին։
26 սեպտեմբերի 2021, 09:28
Եվ Ալենը հետզհետե ճանաչում է Արցախը` մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով։ Երկիր, որը ինքնահռչակված է, թշնամի պետությունով շրջապատված. ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո (խոսքը Արցախյան Առաջին պատերազմի մասին է):
Գլխավոր կերպարները մարմնավորել են Դավիթ Հակոբյանը, Հայկ Բախրյանը, Արման Նավասարդյանը, Գրեգոար Քոլինը, Նարինե Գրիգորյանը, Վարդան Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսակցություններ էին գնում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու մասին։ Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011թ. մայիսին 9-ին։ Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ խոստացել էր, որ Երևան–Ստեփանակերտ թռիչք կատարող առաջին օդանավի առաջին ուղևորն է լինելու։
Սակայն հետագայում օդանավակայանի վերաբացումն անորոշ ժամանակով հետաձգվեց. պաշտոնական վարկածով` զուտ միայն տեխնիկական պատճառներով,, սակայն կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով. Բաքուն սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը։