https://arm.sputniknews.ru/20210928/amn-n-ksharunaki-ajakcel-hajastanin-ev-adrbejanin-lutselu-lgh-hakamartutjan-khndirnery-33707346.html
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` լուծելու ԼՂ հակամարտության խնդիրները
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` լուծելու ԼՂ հակամարտության խնդիրները
Sputnik Արմենիա
Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը կրկին... 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T00:06+0400
2021-09-28T00:06+0400
2021-09-28T00:08+0400
արցախ
հայաստան
ադրբեջան
եահկ մինսկի խումբ
ամն
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի- Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հաջող ընթացքը։Նրանք նաև հիշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերին` մարդկային կորուստների համար:Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:Ադրբեջանցիները երեկվանից հրդեհներ են գցում Գեղարքունիքի ուղղությամբ․ ՄԻՊ–ն ահազանգում էՆրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով:Ինչպես արդեն հայտնել էինք, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
https://arm.sputniknews.ru/20210927/mak-i-glkhavvor-qartughary-hujs--uni-vor-hajastann-u-adrbejany-ksharunaken-erkkhvosutjuny-33706779.html
ադրբեջան
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ամն, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
արցախ, հայաստան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ամն, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` լուծելու ԼՂ հակամարտության խնդիրները
00:06 28.09.2021 (Թարմացված է: 00:08 28.09.2021) Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացը կրկին վերսկսելու։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի- Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
27 սեպտեմբերի 2021, 23:46
Ինչպես հայտնում է
«Արմենպրեսը», համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հաջող ընթացքը։
Նրանք նաև հիշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերին` մարդկային կորուստների համար:
Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը:
Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով:
Ինչպես արդեն
հայտնել էինք, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: