00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրավոր, բայց չհանձնված. պատերազմից մեկ տարի անց` ապրեցնող հույսի մասին

© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմից անցել է ուղիղ 1 տարի, ու մինչ շատերն իրենց հիշողությունն են թարմացնում, պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղաները փորձում են վերագտնել իրենց։ Նրանց օգնողները շատ չեն, բայց լուռ, գլուխները կախ, փորձում են ոչ միայն ուշադրություն հատկացնել, այլև վերադարձնել տղաների կորսված ժպիտն ու առողջությունը։

«Հայկական ճամբարը» արցախցու ու վիրավորված տղաների տունը դարձավ

Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտ՝ Սևանի ափին գտնվող «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության տարածքում 44–օրյա պատերազմի ողջ ընթացքում ապրելու տեղ գտան տունը կորցրած մի քանի տասնյակ արցախցիներ։
© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում
 - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Իսկ այժմ այն դարձել է վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած շատ տղաների սիրելի ճամբարը։
Հենց այս պատերից ներս երկար տարիներ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական ճամբարներ են կազմակերպվել։
ՀԿ նախագահ Սամվել Ռոստոմյանը իր ընկերոջ` բելգիացի Պատրիկ Մոդավի հետ որոշել են օգնել պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղաներին ու նրանց սպորտի հետ ծանոթացնել։ Երկուսն էլ մասնագիտությամբ հաշմանդամային սպորտի մարզիչներ են։
© Sputnik / Aram NersesyanՍամվել Ռոստոմյան
Սամվել Ռոստոմյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Սամվել Ռոստոմյան
Ընդամենը 5 օր, բայց Հայաստանի ու Արցախի վերականգնողական կենտրոններից ճամբար ժամանած 100 երիտասարդների գրավել են հաշմանդամային սպորտի տեսակները։
Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 6-ին։ Առաջին երկու խումբը եղել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի 50 շահառուները։ Հաջորդ խումբը եկել է Արմավիրի «Երիտասարդական ավանգարդ» ՀԿ-ից ու Կոշի վերականգնողական կենտրոնից։ Իսկ տղաների չորրորդ խումբը եկել է Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնից։
«Մեր կապը միանշանակ 5 օրով չի սահմանափակվի, որովհետև զգում ենք, որ տղաներին պետք ենք»,–ասում է Ռոստոմյանը։
Նա հույս ունի, որ Պատրիկի հետ հետագայում տղաներին միգուցե նոր մասնագիտություններ սովորեցնեն կամ օգնեն ինչ-որ բիզնեսով զբաղվել։
Ի՞նչը Պատրիկ Մոդավին բերեց Հայաստան
«1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո`1991 թվականին առաջին անգամ եկա Հայաստան։ Այդ տարիներին մեր ընկերների հետ տարբեր կամավորական աշխատանքներ էինք կատարում։ Այս տարի արդեն 4 ամիս է՝ ինչ Հայաստանում եմ։ 2020 թվականի պատերազմից հետո ամեն կերպ փորձում էինք ինչ–որ լավ բան անել։ Սկզբում օգնում էինք Արցախից եկած փախստականներին, հետո որոշեցինք հաշմանդամություն ձեռք բերած տղաներին ցույց տալ, որ ամեն ինչ կորած չէ...
Ես` Սամվելի ու մեր ընկերների հետ, ծրագիր գրեցի, որն էլ հովանավորեց Բելգիայի սպորտի և մշակույթի նախարարությունը։ Վստահ եմ, որ էլի միջոցներ կգտնենք, որ այս ծրագիրը շարունակություն ունենա։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս տղաներին նորից կյանք վերադարձնելու համար»,–ասում է Պատրիկ Մոդավը։
© Sputnik / Aram NersesyanՊատրիկ Մոդավ
Պատրիկ Մոդավ - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Պատրիկ Մոդավ
Նա 40 տարվա հաշմանդամային սպորտի մարզիչ է։ Հայաստանի կողքին է արդեն 30 տարի։ Մինչ նա ու Սամվելը տղաներին բոչիա, բուլ, ջրում լող, կայակ, վոլեյբոլ, բասկետբոլ, առագաստանավ քշել են սովորեցնում, տղաներից մի քանիսը հասցնում են ինձ հետ զրուցել։
«Արի ծանոթանանք, բայց իմ սիրտը զբաղված է»
Կեսօր է. տղերքը հավաքվել են Սևանի ափին ու կայակ (փոքր թիանավակ-խմբ.) են վարում։ Մինչ մարզիչները նրանց բացատրում են, թե դա ինչպես անել, ես նկատում եմ տղաներից մեկին ու մոտենում՝ ծանոթանալու։
© Sputnik / Aram NersesyanԳեղամ Օհանյան
Գեղամ Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Գեղամ Օհանյան
«Արի ծանոթանաք, բայց իմ սիրտը զբաղված է»,–ժպտում է ստեփանակերտցի 21-ամյա Գեղամ Օհանյանն ու մի կուշտ ծիծաղելուց հետո ինձ պատմում է, թե ինչպես է զրկվել աջ ոտքից հենց պատերազմի երկրորդ օրը` սեպտեմբերի 28–ին։
«Կռվել եմ 7–րդ պաշտպանական շրջանում, նույն ինքը` «Եղնիկներում»։ Վերականգնողական բուժում ստացել եմ ուշացումով։ Երևանում եմ պրոթեզավորվել, մեկ ամիս անց գնացել եմ Արցախի վերականգնողական կենտրոն։ Ներկայիս պրոթեզով գրեթե լիովին վերադարձել եմ նախկին կյանքիս»,–հավաստիացնում է Գեղամը։
Հետո ծիծաղով ավելացնում` առավոտներն էլ վազում եմ։
«Զբաղվում եմ նույն աշխատանքով, թիթեղագործ եմ, մեքենաս էլ եմ վարում , ամեն բան նորմալ է։ Ոնց ասում են` յոլա տանում է»,–ասում է տղան։
Հետո վերհաստատում. կատակ չի անում`ընկերուհին ունի, ճիշտ է ամուսնանալուն դեռ շատ կա, բայց ամեն ինչ լուրջ է։
Ասում է՝ սկզբում ճամբար չէր ուզում գալ, որովհետև գործեր շատ ուներ, բայց հայրն է համոզել։

«Չեմ փոշմանում, որ եկել եմ։ Այստեղ շատ լավ ժամանակ ենք անցկացնում, արդեն շատ լավ կայակ ենք քշում, բասկետբոլ ենք խաղում, անբացատրելի տպավորություններ ունենք»,–ասում է Գեղամը։

Զրույցն ավարտելուց հետո խնդրում եմ հուշի, թե էլ ով կխոսի տղաներից։ Մեկ էլ լսում եմ` էլի կատակում է, թե ընկերոջս հետ խոսիր, համ էլ իր սիրտը զբաղված չէ, «աղջիկ ենք ման գալիս»։
© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում. Տիգրան Գաբրիելյանը զրուցում է Sputnik Արմենիայի թղթակցի հետ
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում. Տիգրան Գաբրիելյանը զրուցում է Sputnik Արմենիայի թղթակցի հետ - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում. Տիգրան Գաբրիելյանը զրուցում է Sputnik Արմենիայի թղթակցի հետ
Գեղամի ընկերը` Տիգրան Գաբրիելյանը, 20 տարեկան է, ծնունդով` Մարտունու շրջանի Ճարտար գյուղից։ Վիրավորվել է Ջրականում` պատերազմի հենց առաջին օրը։
Պատերազմը լիովին փոխել է տղայի կյանքն ու պատկերացումներն ապագայի հանդեպ։
«Ոտքս 10 սմ կարճացել է, ոտքիս թաթը չեմ զգում։ Բժիշկներն ասել են՝ մի երկու տարի պիտի սպասեմ, մինչև նյարդը վերականգնվի, փորձեն մի բան անել. կամ կստացվի, կամ չէ։ Ուզում էի սովորել Արցախի պետական համալսարանի Բնագիտական ֆակուլտետի Մաթեմատիկա և ֆիզիկա բաժնում, արդեն թղթերս տվել էի, վստահ էի, որ ընդունվելու եմ, գնացի բանակ ու...հիմա չեմ սովորում, չեմ ուզում։ Հիմա միայն առողջանալու մասին եմ մտածում։ Ես գիտեմ, որ մարդիկ վիրավորներին լավ են վերաբերվում, բոլորն ասում են` մի ընկճվի, գնա սովորի, բայց եսիմ, չեմ ուզում շատ մարդ ինձ սենց տեսնի»,–անկեղծանում է Տիգրանը։
© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Մեր զրույցից հետո Տիգրանն ինձ խոսք է տալիս, որ անպայման սովորելու է։
Նշենք, որ նրա մանկության ընկերը` ծնունով Ճարտարից 20–ամյա Վահագն Սարգսյանը ևս վիրավորվել է պատերազմում։ Նա Տիգրանին համոզում է, որ չի կարելի հանձնվել։
© Sputnik / Aram NersesyanՎահագն Սարգսյան
Վահագն Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Վահագն Սարգսյան
«Ես Տիգրանին շուտ էի համոզել, որ գար իմ բաժինը, բայց չեկավ։ Երկուսս էլ Մաթեմատիկա ու ֆիզիկա բաժին էինք ուզում ընդունվել։ Վստահ եմ, որ անպայման կգա»,–ասում է Վահագնը։
Տղան ձեռքից վիրավորվել է հոկտեմբերի 29–ին` Ճարտարում։ Չնայած վերականգնողական բուժում է ստացել, բայց վնասված թևը մինչև վերջ չի կարողանում բացել , մկանային, նյարդային խնդիր կա։
«Բժիշկներն ասում են որ հենց առաջին ամսում ձեռքս արդեն պետք է բացված լիներ։ Պարբերաբար պետք է վերականգնողական բուժում անցնեմ։ Մինչև վիրավորվելս երազում էի հայտնի ֆուտբոլիստ դառնալ, հիմա արդեն էլ չէ։ Չնայած զբաղվում եմ ֆուտբոլով, բայց ձեռքս խանգարում է, չեմ կարողանում առաջվա պես խաղալ, որ մի քիչ էլ կոպիտ է մրցակիցը խաղում, ցավեցնում է»,–ասում է տղան։
Հետո կատակում է` իր սիրտն էլ է զբաղված։ Ընկերուհին ևս Արցախից է ու պատերազմի ժամանակ հենց «Հայկական ճամբարում» է ընտանիքի հետ ապաստարան գտել։
Նշենք, որ ծրագրի շրջանակում «Հայկական ճամբար» եկած վերջին խումբը վերականգնողական բուժում է ստացել հենց Արցախի կենտրոնում։
Պատերազմի ողջ ընթացքում՝ երկրորդ տանը
44–օրյա պատերազմի ողջ ընթացքում Վարդան Թադևոսյանը, որը Արցախի վերականգնողական կենտրոնի տնօրենն է, չի լքել 23 տարի առաջ իր ձեռքով կառուցած երկրորդ տունը։ Չնայած նրան, որ շենքի մոտ գտնվող շինությունները ռմբակոծությունից փլատակների են վերածվել։
© Sputnik / Aram NersesyanՎարդան Թադևոսյան
Վարդան Թադևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Վարդան Թադևոսյան
Վարդանը մինչև 1998 թվականը աշխատել է Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, եղել է կրթական բաժնի ղեկավար։
«Արցախ մեկնելուս պատճառը Քերոլայն Քոքսն էր։ Անձամբ ինձ հետ հանդիպեց, իր մտադրությունը ներկայացրեց, որ Արցախում ուզում են վերականգնողական կենտրոն հիմնադրել Արցախյան առաջին պատերազմից տուժած զինվորներին և քաղաքացիներին օգնելու համար։ Դա իմ մասնագիտությունն էր, ու մեծ սիրով համաձայնեցի։Արդեն 23 տարի է, ինչ Արցախում եմ աշխատում։ Ես չէի կարող թողնել իմ տունը։ Այդ կենտրոնն իմ երեխայի նման է։ Բացի այդ, ես և իմ երկու աշխատակիցները դեղորայք էինք բաժանում նկուղներում թաքնված քաղաքացիներին։ Սպասում էինք, որ կենտրոնն էլ կվնասվի, բայց բախտներս բերեց, որ ընդամենը մի քանի ապակիներ կոտրվեցին»,–ասում է Վարդանը։
© Sputnik / Aram Nersesyan

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
1/12

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
2/12
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
3/12
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
4/12
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
5/12

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
6/12
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
Հայկական ճամբարի վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
7/12
"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում
© Sputnik / Aram Nersesyan

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
8/12

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
9/12

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
10/12

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
11/12

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում

"Հայկական ճամբարի" վերականգնողական կենտրոնում - Sputnik Արմենիա
12/12

Այս ամիսների ընթացքում վերականգնողական կենտրոնում 220-ից ավելի զինվորներ են բուժում ստացել։Կենտրոնն այժմ ունի 70-ից ավելի աշխատակիցներ՝ սկսած ֆիզիոթերապիստներից, վերջացրած հոգեբաններով և հատուկ մանկավարժներով։
Վարդանը շեշտում է, որ նման ծրագրերը հաշմանդամություն ձեռք բերած տղաների համար շատ լավ հնարավորություն են, որպեսզի իրենց ուժերը փորձեն նաև հաշմանդամային սպորտում։
Լրահոս
0