00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունների նոր հարթակ. կարող է արդյո՞ք Թբիլիսին միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև

© Photo : press office of the government of RAՆիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտոնական Թբիլիսին կրկին հանդես է եկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ ստեղծելու առաջարկով: Փորձագետները գնահատել են Վրաստանի միջնորդական հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսին ընդունելի հարթակ է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումների համար։ Բայց նույնիսկ եթե Վրաստանը միջնորդ դառնա, նրան չի հաջողվի էական աջակցություն ցուցաբերել Երևանի ու Բաքվի հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև չի հաջողվի աշխարհաքաղաքական բնույթի հարցեր լուծել։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքագետ Պետրե Մամրաձեն՝ մեկնաբանելով պաշտոնական Թբիլիսիի նախաձեռնությունը։
ԵԽԽՎ - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
ԵԽԽՎ -ն բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետևանքների վերաբերյալ
Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես էր եկել Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումների ապահովման համար Թբիլիսիում հարթակ ստեղծելու առաջարկով:
Քաղաքագետի կարծիքով՝ նույնիսկ հակամարտող հարևանները պետք է շփվեն ու կապեր հաստատեն, քանի որ օպերատիվ լուծում պահանջող հարցեր են առաջ գալիս։
«Շատ լավ հիշում եմ, թե ինչպես 90-ականների սկզբին` մինչև զինադադարը, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպում էին Թբիլիսիում՝ Վրաստանի կառավարության շենքում։ Հենց Թբիլիսիում, վրացական պատվիրակության մասնակցությամբ, փոխվարչապետերի մակարդակով որոշ հարցեր էին լուծվում», - ասաց Մամրաձեն։

Քաղաքագետն ընդգծում է, որ խոսքը ոչ թե քաղաքական որոշումների, այլ հումանիտար օգնության բաշխման մասին էր, որը ժամանում էր Փոթիի նավահանգիստ, իսկ այնտեղից Հայաստան և Ադրբեջան էր տեղափոխվում։ Այնուամենայնիվ, բեռների տեղափոխման համար համակարգում անհրաժեշտ էր։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ քչերը գիտեին այդ մասին, ամեն ինչ առանց ավելորդ աղմուկի էր արվում։

Անդրադառնալով ներկա իրողությանը՝ Մամրաձեն չբացառեց, որ Թբիլիսիի առաջարկած ձևաչափը հենց «լավ մոռացված հինը» շարքից է։ Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորման գործող ձևաչափերը քաղաքական հարթակներ են, իսկ Թբիլիսին կարող է այլ մոտեցում առաջարկել և ընդունելի հարթակ դառնալ կողմերի փոխգործակցության համար:
Դրա հետ մեկտեղ քաղաքագետը նշեց, որ միայն Թբիլիսիի ցանկությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաև Երևանի ու Բաքվի համաձայնությունը, ինչպես դա եղավ Ադրբեջանից հայ գերիների խումբ վերադարձնելու դեպքում:
Ղարաբաղյան շարժումից ծնված պետությունը չի կարող առանց Ղարաբաղի գոյություն ունենալ
«Ողջունում եմ Վրաստանի կառավարության միջնորդության հարթակ առաջարկելու նախաձեռնությունը։ Սակայն ակնկալել, որ Թբիլիսին կարող է էական դերակատարություն ունենալ հակամարտության լուծման գործում, չարժե, քանի որ մեր երկիրը նման ռեսուրսներ չունի», - ասաց Մամրաձեն։
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը պարզաբանեց, որ Թբիլիսին չի կարող շրջանցելով Ռուսաստանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին (ԱՄՆ և Ֆրանսիա) աշխարհաքաղաքական բնույթի հարցեր լուծել։ Մյուս կողմից, Թբիլիսին կարող է բանակցությունների անցկացման վայր դառնալ, եթե դա գերտերությունների կողմից հավանության արժանանա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը. ՀՀ վարչապետ
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն իր հերթին դրական գնահատեց Ղարիբաշվիլիի առաջարկը: Նրա խոսքով՝ առայժմ դժվար է հարթակի գործողության մեխանիզմների վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ անել, սակայն փաստ է, որ Թբիլիսին կարող է միջնորդական ծառայություններ մատուցել:
«Կողմերի ցանկության ու համաձայնության դեպքում, Թբիլիսին կարող է ինչ-որ բանով օգնել Երևանին ու Բաքվին», - ասաց Մելիքյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում:
Փորձագետի կարծիքով՝ այս նախաձեռնությունը դրական է նաև տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համատեքստում։
Բացառում ենք ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Նշենք, որ Վրաստանը դեռ Արցախում մարտական գործողությունների ժամանակ պարբերաբար հանդես էր գալիս հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ ստեղծելու առաջարկով։ Վերջին անգամ այդ մասին բարձր մակարդակով ասացին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ։
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել էր վեցի կամ հինգի հարթակ ստեղծելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ "այս պահին Փաշինյանից այդ հարցի վերաբերյալ դրական ազդակներ են ստացվում":
Լրահոս
0